Քաղաքացու բողոքի ձայնը
Վրաստանում զարմանալի բաներ են կատարվում. մի կողմից ամեն օր ճանապարհատրանսպորտային պատահարներ են շատանում, մյուս կողմից՝ ամբողջ Թբիլիսին խոսում է այն մասին, որ պարեկային ծառայությունն աննախադեպ կոշտ է դարձել: Ավտոտրանսպորտով երթևեկելը Թբիլիսիում գնալով ավելի տանջալի է դառնում: Տարածությունը, որը դեռ անցյալ տարի կարելի էր կես ժամում անցնել, այս տարի ձեր կյանքից նվազագույնը մեկ ժամ կխլի: Այդնան էլ հեշտ չէ հասկանալ, թե որն է խցանումների գլխավոր պատճառը, սակայն նվազագույնը երեք օբյեկտիվ գործոն կա:
Առաջին` կոկիկ Թբիլիսին իր նեղլիկ փողոցներով հաշվարկված չէ մեքենաների նման քանակի համար: Երկրորդ` օրվա ամենաթեժ պահին, երբ կենտրոնական թաղամասերը լիքն են մարդատար մեքենաներով, նրանց հետ միասին (ոչ մի րոպե ավել կամ պակաս) աշխատանքի են դուրս գալիս առաքման ծառայություններ կատարող գրասենյակների մեքնենաներ և աղբատարներ: Երրորդ` Վրաստանում չեն սիրում հետևել երթևեկության կանոններին: Հնարավոր է, որ դուք այդքան էլ լավ չպատկերացնեք, թե ինչ է նշանակում այս ձևակերպումը, ուստի նշենք, որ թբիլիսցուն կարող է զարմացնել ոչ թե մեքենայով հանդիպակաց գիծ դուրս գալը, այլ, օրինակ, հետընթացով հանդիպակաց գիծ մտնելը: Որպես այլասացություն մի ընդունեք, հեղինակը նման խախտման ականատես է եղել տվյալ նյութը գրելու նախօրեին:
Երկրորդ հարցը, որը քաղաքացիների կյանքը փչացնում է, ավտոակյանատեղիներն են: Օրենքով սահմանված տեղերը չեն բավականացնում մեքենա կայանելու համար և բնականաբար վարորդների գործը հեշտ չէ: Բայց նրանց խնդիրները չնչին են հետիոտնի տանջանքների համեմատ, ովքեր աստիճանաբար կորցնում են ապրելու տեղը: Վրացական քաղաքներում, մայթերին կայանած մեքենաներ տեսնելը սովորական բան է: Դա այնքան սովորական է դարձել, որ արդեն վրդովմունք չի առաջացնում (առավել ևս օրենքով չի արգելվում) այն պարագայում, եթե մայթի լայնությունը 3 մետրից պակաս է: Սակայն քաղաքում լայն մայթեր քիչ կան, մեքենաները շատ են, իսկ վարորդները սովոր են մեքենաները կայանել, ինչպես նաև վարել այնպես, ինչպես իրենք են ուզում: Հետիոտնի համար մայթերին պարզապես տեղ չի մնում և նրանք ստիպված են քայլել երթևեկելի մասով: Առավել դժվար է մանկական սայլակներով զբոսնելը:
Եվ հանկարծ պարբերաբար բարդացող այդ տեսարանի ֆոնին, լուրեր են հնչում ակնկալվող անհարկի բարձր սակագների մասին և որ ճանապարհային ոստիկանության այս մղումները ծառայում են մեկ նպատակի՝ բյուջեի համալրմանը:
«Ես բառացիորեն հինգ րոպե եմ կանգնել, իսկ նրանք ինձ 200 լարիով տուգանել են», — վրդովվում է տաքսու վարորդը «Ռուսթավի 2»-ի եթերում, որը ճանապարհային ոստիկանության ագահության մասին միանգամից մի քանի սյուժե էր պատրաստել:
Նունիսկ երևեակայությունից զրկված հեռուստադիտողն առանց դժվարության կվերականգնի ողջ իրավիճակը (քանի որ նման տեսարաններ կարելի է տեսնել ամեն օր տասնյակներով, եթե ոչ հարյուրներով). տաքսու վարորդը անամոթաբար մեքենան թողել է երկկողմանի նեղ փողոցի վրա և «անհետացել հինգ րոպեով»: Վայրկենական առաջացած խցանման մեջ հայտնված վարրոդների անեծքներից դրդված ոստիկանը տուգանք է նշանակել:
Զարմանալի է, որ ճանապարների նման իրավիճակներից կքված քաղաքում, դա ինչ-որ մեկին ոչ իրավաչափ է թվում, սակայն սոցկայքերում էլ բազմանում են «բարձիթողի վիճակին» դիմակայելուն միտված խմբերն ու էջերը:
Մյուս կողմից աճում է հետիոտնների դժգոհությունը, որոնք անդադար լուսանկարում և տեսանկարահանում են վրացի վարորդների խախտումները: Երբեմն դրանք այնքան անհավանական են, որ ոչ թե զայրացնում, այլ գրեթե հիացնում են:
Հրապարակվել է 15.03.2016