Փոքր բնակարանի բարդույթ
Խրուշչովյան բնակարանները փոքր տներ են, որոնք սկսել են կառուցվել են ԽՍՀՄ-ում 60-ական թվականներին Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին: Դրանք սովետական ճարտարապետության խորհրդանիշն են, ընդ որում՝ բացասական: Դա «մինիմալ» բնակարան է՝ փոքրիկ խոհանոցով ու ցածր առաստաղով:
Շատ քչերն են հիշում, որ խրուշչովյան բնակարանները կառուցվել են հազարավոր մարդկանց կոմունալ բնակարաններից ու նկուղներից փրկելու համար: Նոր բնակարանների տերերը երջանիկ էին, որ այլևս պետք չէ կողպել սառնարանը և մի քանի ընտանիքների հետ մեկտեղ օգտվել մեկ զուգարանից:
Այժմ, երբ մենք արդեն գիտենք, որ խոհանոցն ընդարձակ էլ է լինում, իսկ պատուհանները՝ բարձր, խրուշչովյան բնակարանի նեղվածքը տանտերերի մոտ մի շարք բարդույթներ է առաջացնում, ինչը բերում է բնակարանը ինտերիերի միջոցով ինչ-որ կերպ մեծացնելու հուսահատ փորձերի: Ինչպե՞ս հասնել դրան և զերծ մնալ կարծրատիպերի ազդեցությունից:
1. Բաց գույները
Սա նման բնակարանի տերերի գլխավոր կարծրատիպն է, թվում է՝ կարելի է բաց գույնի պաստառներ կպցնել ու բնակարանը կրկնակի մեծ կերևա: Բաց երանգները բնականաբար մեծացնում են տարածությունը, սակայն 12 քառկուսի մետր մակերեսով սենյակը հազիվ թե գույների հաշվին մակերեսն ավելացնի: Ավելի կարևոր է ավելորդ կահույք չունենալ տարածքում: Գույներ ընտրելիս ձեզ ոչնչով մի սահմանափակեք:
2. Փոքր կահույք
Կրկին սխալ պատկերացում: Անհաջող թզուկային պահարանները, նեղլիկ բազմոցներն ու փոքր սեղանները չեն մեծացնում բնակարանը: Մի քայլ ավել տեղ կարող է ազատավել, սակայն սպասքը դնելու տեղ չեք ունենա, պառկելն անհարմար կլինի, իսկ սեղանը նեղություն կպատճառի: Փոխարենը, հսկայական մահճակալը, որը ողջ սենյակն է զբաղեցնում, շքեղ է ու հարմարավետ: Հոգ չէ, եթե ննջասենյակում քայլելու տեղ չլինի:
3. «Կոմպակտ» ջահեր
Խրուշչովյան տներում բնակվողների կարծիքով 20 սմ բարձրությունից ավել ցանկացած ջահ նրանց համար չէ, քանի որ գլխով կարելի դիպչել: Առաստաղները շատ ցածր են: Որպես հետևանք առաստաղներին հայտնվում են տձև ութոտնուկների նմանվող ջահեր: Սակայն խանութում դուք շատ ավելի մեծ ընտրություն ունեք, եթե իհարկե այս կարծրատիպից ազատվեք: Մի՞թե չի կարելի շրջանցել ջահը, ինչպես դա անում եք մնացած կահույքի դեպքում, որը շատ ավելի մեծ տարածք է զբաղեցնում:
4. Դետալները հարմարավետություն են ստեղծում
Հարմարավետությունը վարագույրներն են ստեղծում, գորգերը, պատերի նկարներն ու լուսավորությունը: Եթե այս 4 դետալները տեղավորեք բացարձակ դատարկ սենյակում, այն շատ ավելի հարմարավետ կդառնա, քան եթե այն ծանրացնեք արձանիկներով, ծաղկամաններով ու հուշանվերներով: Բոլոր պահարաններին ու դարակներին դրված իրերը պետք է նույն ոճի լինեն: Իսկ բոլոր այն ծաղկամանները, որոնք երևացող տեղում են դրանք նվիրած մարդկանց հանդեպ հարգանքով պայմանավորված, հեռու մի տեղ թաքցրեք:
5. Որքան հնարավոր է շատ պահարաններ
Յուրաքանչյուր տանտիրուհու առաջին միտքը՝ ու՞ր եմ տեղավորելու իրերս: Խրուշչովյան բնակարաններում ոչ ձեղնահարկ կա, ոչ էլ նկուղ, միանգամից ցանկություն է առաջանում շատ պահարաններ գնել, սակայն նրանք սպառնում են զբաղեցնել շատ կարևոր տարածք: Իսկ ի՞նչ անել:
Առաջին հերթին գործի դրեք երևակայությունը: Պարտադիր չէ սովոական սխեմաներին հետևել: Խոհանոցի կահհույքը պետք է ողջ խոհանոցի պաատերով ձգվի՞: Ինչո՞ւ: Տեխնիկապես, խոհանոցի կահույքը սպասք պահելու տեղ է: Դա կարող է նաև բաց դարակներ լինել առաստաղի տակ, խորշում դարակներ, բարձր պահարան, և բնավ պարտադիր չէ ստանդարտ հատակի ու կախովի պահարանների շարան լինի: Հագուստը կարելի է պահել սնդուկում, իսկ բազմոցներն ավելի լավ է իրեր պահելու տեղ ունենան:
Երկրորդը, ոչ թե պահարաններն են քիչ, այլ իրերն են շատ: Փոքր բնակարանը բացառիկ հնարավորություն է ավելորդ ու անպետք իրերից ազատվելու, ժանգոտ մեխերն ու հին գունազրկված վարագույրները դեն նետելու: Այն ամենն, ինչ ձեզ իրոք անհրաժեշտ է, դուք օգտագործում եք: Մնացածը աղքատներին բաժանեք՝ և՛ հոգում թեթևություն կզգաք, և՛ տանն ավելի հեշտ կլինի շնչել: