Բաքվի ձմռանն իր խոնավ քամիների հետ միասին դիմանալու համար պարտադիր չէ գինեմոլությամբ զբաղվել, սակայն ինչ-որ առանձնահատուկ ձմեռային ըմպելիքներ այնուամենայնիվ անհրաժեշտ են: Ճիշտ ժամանակին մենք բարի խոսքեր կասենք նռան օղու, ադրբեջանական գինիների մասին, իսկ այժմ կխոսենք հայտնի տաք կոկտեյլի տեղական տարբերակի մասին:
Հազրի պայմանական անվանմամբ գրոգը (այդպես է կոչվում Բաքվի ձանձրացնող հյուսիսային քամին) իրենից ավանդական “ծովային գրոգ է ներկայացնում: Համաձայն Վիքիպեդիայի, անգլիական նավատորմի նավերի վրա այս խմիչքի համար ռոմը բացում էին ջրով՝ 1:4 հարաբերակցությամբ: Հազրին ծնվել է Բաքվի գրական բոհեմի ընդերքում 2012թ.: Այս ըմպելիքն օգնում է ոչ միայն մրսածությանը, այլ նաև բուժում հուսահատությունն ու անտարբերությունը: Համապատասխանաբար ռմոը բացում են 1:2 հարաբերակցությամբ:
Բաղադրիչներ
Սպիտակ ռոմ — 0,5 լ Ջուր — 1 լ Կիտրոն — 1 հատ Հիլ, մեխակ, շաքարավազ, մեղր՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Տարայում դանդաղ տաքացնում են ջուրը՝ ավելացնելով կիտրոնի կեղևը, մեխակը (3-4 հատիկ) և հիլի հատիկները (4-5 հատ): Երբ ջուրն արդեն ուզում է եռալ, ավելացնում են շաքարավազը, մեղրն ու կիտրոնի հյութը: Ինչ վերաբերում է շաքարավազին ու մեղրին, դրանք կարելի է ավելի շատ լցնել, ավելացնել ևս մեկ բաժակ ջուր, և գրոգն ավելի կանանաց համար կստացվի: Այս ամենը հասցնում ենք եռման, հետո պետք է ավելացնել ռոմը, մի փոքր էլ տաքացնել, սակայն չեռացնել: Հետո խմիչքը պետք է ծածկել խուփով, վերցնել կրակից ու թողնել 5-10 րեպե: Մատուցել կիտրոնով:
Համը
Հազրին բավականին “խիստ խմիչք է: Այն պետք է խմել շատ տաք վիճակում, քանի որ դրա նպատակը պահանջում է շնչել ալկոհոլային գոլորշին: Այն դառն ու սուր բույրով համ ունի, և այն ըստ արժանվույն գնահատելու համար պետք է հետևել, թե ինչպես է փոխվում խմիչքը սառչելուն զուգընթաց: Հազրին ավելի լավ է խմել մոտ ընկերների շրջապատում, սակայն զրույցներով մի տարվեք, քանի դեռ չեք ըմպել առաջին գավաթը:
Ազդեցությունը
Առաջին հերթին, դա գործելու մեծ ցանկությունն է: Սկզբից դուք ոգևորված ու շատ կխոսեք աշխարհում ամեն ինչի մասին: Եթե ընկերների այդ նեղ շրջանակում ոչինչ փոխել կամ կազմակերպել հնարավոր չէ, հավանաբար կցանկանաք զբոսնել: Տաք հագնվեք: Գրոգից խումար սովորաբար չի լինում, եթե իհարկե միանգամից երկու լիտր չեք խմել: Այնպես որ ամեն ինչ կավարտվի քաղաքում զբոսնելով ու խորը քնով: