Վրաստանի Սոցիալական ծառայության գործակալության տվյալներով՝ կեսարյան հատման վիրահատությունների քանակը երկրում անփոփոխ է մնացել՝ 2017թ-ին հասնելով 44,4 տոկոսի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդի համաձայն՝ երկրում կեսարյան հատման վիրահատությունների մասնաբաժինը պետք է մնա 15 տոկոսի սահմաններում:Վրաստանում այդ ցուցանիշը գերազանցում է նորման 3 անգամ, այնինչ Եվրոպայի երկրներում այն միջինում կազմում է 11%:
2017թ-ի մարտի 1-ից Սոցիալական ծառայությունների գործակալությունը կասեցրել է ծրագրի մատակարարի կարգավիճակը 5 ծննդատների համար՝ միաժամանակ տուգանելով 17 հաստատություն: Որոշման պատճառը կեսարյան հատումների թվի նվազեցման պայմանն է, որը նախատեսված էր պայմանագրով:
Սոցիալական ծառայության գործակալությունը նշում է, որ կեսարյան հատման վիրահատությունների քանակը ցածր է երկրի շրջաններում, ինչը չի կարելի է ասել խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումի մասին: Հայտնի է նաև, որ պայմանագրի երկարաձգումը կտարածվի միայն այն կլինիկաների վրա, որոնք մեկ տարվա ընթացքում 750 ծննդօգնություն կապահովեն:
Պայմանագիրը խզվել է այն հաստատությունների հետ, որոնք պայմանագրի կնքումից 12 ամսվա ընթացքում ավելի քան 500 կեսարյան հատում են անցկացրել:
Դրանք հետևյալ հաստատություններն են՝ Նաթելա Պատարկացիշվիլիի անվան կլինիկա, «Ոսկե գեղմ-XXI» ՍՊԸ, «Առաջին հիվանդանոց» ՍՊԸ, Վրաստանի Սուրբ Հովակիմի և Անա Պարտիարխիայի անվան բուժկենտրոն, Թբիլիսիի Իվան Բոկերիայի անվան ռեֆերալ հոսպիտալ:
Տուգանված կլինիկաներն են.
«Հերա», «Չաչավայի կլինիկա», «Իմեդի», «Բրազերս», «Բայիեբի», «Դավիթ Դավարաշվիլիի կլինիկա», «Ունիմեդի», Յաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոց, Ակադեմիկոս Օ. Գուդուշաուրիի անվան ազգային բուժկենտրոն, «Նոր ծննդատուն», «Լերի Խոնելիձեի անվան կլինիկա», «Մեդկապիտալի Գլդանիի մասնաճյուղ», «Քութայիսիի առաջին և նոր երկրորդ ծննդատուն»: