Վրաստանում 42%–ով կրճատվել են արտասահմանյան ուղիղ ներդրումները
Վրաստանում արտասահմանյան ներդրումները 2020 թ–ի առաջին եռամսյակում կազմել են 165,4 մլն դոլար, ինչը գրեթե 42%–ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Որպես ներդրումների կրճատման հիմնական պատճառ Վրաստանի իշխանությունը նշում է համավարակն ու մայրուղային գազատարի անցկացման ավարտը։ Ներդրողներն այս պատճառները ոչ համոզիչ են համարում, քանի որ արտասահմանյան ներդրումների ծավալը սկսել է կրճատվել դեռևս անցյալ տարի՝ համավարակից առաջ։
Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, այնուամենայնիվ, պնդում է կատարվածի կորոնավիրուսային վարկածը։ Նրա խոսքով՝ խոսակցություններն այն մասին, թե իրավիճակը համավարակի պատճառով չէ վատթարացել, չեն համապատասխանում իրականությանը։
- Վրաստանում 29 800 երեխա օճառից օգտվելու և տանը լվացվելու հնարավորություն չունի՝ UNICEF
- Զբոսաշրջություն կորոնավիրուսից հետո։ Վրաստանը պատրաստվում է արտասահմանյան զբոսաշրջիկների ընդունելությանը
Ընդդիմությունը որպես ներդրումների կրճատման պատճառ նշում է վրացական արդարադատության նկատմամբ օտարերկրյա ներդրողների անվստահությունը և անկայուն քաղաքական իրավիճակը։
Այս մասին, մասնավորապես, հայտարարել է «Ազգային շարժման» ներկայացուցիչ Ռոման Գոցիրիձեն՝ հստակեցնելով, որ կատարվածը Բիձինա Իվանիշվիլիի կողմից իշխանության բոլոր ճյուղերի բռնազավթման հետևանքն է։