Վրաստանի խոշորագույն բանկի հիմնադիրը մեղադրվում է ապօրինի եկամուտների օրինականացման համար
Վրաստանի խոշորագույն TBC առևտրային բանկի հիմնադիր Մամուկա Խազարաձեին և նրա նախկին տեղական Բադրի Ջափարիձեին կանչել են գլխավոր դատախազություն։ Այնտեղ նրանց պաշտոնապես մեղադրանք են առաջադրել խոշոր չափի եկամուտների ապօրինի օրինականցման մասին գործով։
Խոսքը գրեթե 17 մլն դոլարի մասին է։
Մի քանի օր առաջ Խազարաձեն հայտարարել էր, որ սեպտեմբերին պատրաստվում է հասարակական շարժում հիմնել։ Շատ քաղաքական գործիչներ ու փորձագետներ այս նախաձեռնությունը գանհատեցին որպես քաղաքականությամբ զբաղվելու և 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու Խազարաձեին պլաններ։
_____________________
Խազարաձեին և Ջափարիձեին մեղադրանք առաջադրելուց հետո գլխավոր դատախազությունը միջնորդությամբ դիմել է դատարան խափանման միջոց կիրառելու առնչությամբ։
«Որոշում է կայացվել Մ․ Խազարաձեին և Բ․ Ջափարիձեին խմբի կողմից 16 մլն 754 հազար դոլարի ապօրինի եկամուտների օրինականացման փաստով մեղադրանք ներկայացնելու մասին, ինչն ուղեկցվել է առանձնապես խոշոր չափի եկամուտ ստանալով․․․», — ասված է հուլիսի 24-ին դատախազության տարածած հայտարարությունում։
Դատախազության շենքից դուրս գալուց հետո Խազարաձեն լրագրողներին հայտարարել է․
«Ես այժմ գտնվում էի խորհրդային դատախազությունում»։
•Ինչո՞ւ է նախկին վարչապետ Իվանշվիլին պայքարում Վրաստանի ամենահայտնի բանկի դեմ
•Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Հարվածներ օլիգարխին՝ դրսից և ներսից
Ինչի՞ համար է դատախազությունը մեղարդում Խազարաձեին
Գործը, որը հետաքննում է դախազությունը, 2008թ-ի է։ Ինչպես նշում է մեղադրող կողմը, 11 տարի առաջ ապրիլին TBC բանկը 17 մլն դոլար է տրաամդրել «Սամգորի Մ» և «Սամգորի Թրեյդ» ընկերություններին շրջանառու միջոցները լրացնելու համար։ Այդ նույն հայտարարությունում կարդում ենք, որ, պարզվում է, վարկը տրամադրվել է արագացված կարգով և ընթացակարգային խախտումներով։
Այնուհետև հետևյալն է տեղի ունեցել․ բանկի Դիտորդ խորհդի նախագահ Մամուկա Խազարաձեի և նրա տեղակալ Բադրի Ջափարիձեի հաշիվներին 17 մլն դոլար է նստել։ Գումարը փոխանցել են այն նույն ընկերությունները, որոնք փող էին վերցրել TBC բանկից։ Դատախազությունը պնդում է, որ դա փողերի լվացման սխեմա է, և այդ 17 մլն դոլարը TBC բանկին մինչ օրս չի վերադարձվել։
Ինչո՞ւ են գործը քաղաքական շարժառիթ ունեցող համարում։ Անակլիան գլխավոր պատճառն է
Ինչո՞ւ է դատախազությունը հիշել 11 տարվա վաղեմության գործարքի մասին հենց հիմա
Այս հարցի պատասխանը շատերը համարում են Վրաստանում Անակլիայի առաջին խորջրյա նավահանգստի շինարարությունը [արևմտյան Վրաստան, Սամեգրելոյի շրջան, Աբխազիայի հետ վարչական սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա — JAMnews]:
Մամուկա Խազարաձեի ТВС-group-ը, որի կազմում ներառված է ТВС-բանկը, «Անակլիայի զարգացման կոնսորցիումի» համահիմնադիրն է, որը և կառուցում է նավահանգիստը։ Փորձագետների խոսքով՝ ասյօրվա դրությամբ այն երկրում իրականացվող ռազմակավարական նշանակության ամենամասշտաբային նախագիծն է։
Նախագծին աջակցում է ԱՄՆ-ն։ Փորձագետները կարծում են, որ նավահանգիստը վճռորոշ նշանակություն ունի ինչպես Վրաստանի ինքնիշխանության, այնպես էլ եվրատլանտյան անվտանգության և առևտրի համար՝ Չինաստանն ու Եվրոպան միմյանց միացնելով կենտրոնական ցամաքային միջանցքով։
Հունիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ Վաշինգտոնում հանդիպելուց հետո հույս է հայտնել, որ Թբիլիսին մինչև վերջ կհասցնի Անակլիայի նավահանգստի շինարարությունն ու կազատվի «Չինաստանի և Ռուսաստանի տնտեսությունների ազդեցությունից»։
Ռուսաստանը չի թաքցնում, որ ԱՄՆ այդ հետաքրքրվածությունն իրեն նյարդայնացնում է։
Ռուսական ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը նույնիսկ վերջնագիր էր ներկայացրել․ «Թբիլիսին պետք է որոշի․ կամ ընտրում է տարածաշրջանային բարեկեցության մթնոլորտը, կամ եվրատլանտյան օրակարգը»։ Եվ եթե Վրաստանն ընտրի վերջինը, նրա խոսքով, կբախվի տհաճ անակնկալների», որոնց հետ բախվեց, օրինակ, Ուկրաինան 2014թ-ին։
Վերջին մի քանի ամսում կոնսորցիումը բազմիցս հայտարարել է այն մասին, որ ռազմավարական նախագիծը սպառնալիքի տակ է։ Առաջին նման հայտարարությունները հնչեցին 2019թ-ի սկզբին՝ հենց այն ժամանակ, երբ դատախազությունը սկսեց ստուգել 11 տարի առաջ TBC բանկի կատարած գործարքները, քանի որ այն փաստը, որ Խազարաձեի դեմ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման փաստի առթիվ, վախեցնում է պոտենցիալ ներդրողներին և գործընկերներին։
Վրացական քաղաքական ընդդիմությունն, ինչպես նաև փորձագետների մեծ մասը վստահ է, որ Վրաստանի նախկին վարչապետն ու երկրի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին փորձում է նավահանգստի շինարարությունն արգելափակել Ռուսաստանին չնայրդայնացնելու համար։
Քաղաքական մրցակից
Հուլիսի 9-ին Մամուկա Խազարաձեն, որը բացահայտ կոնֆլիկտի մեջ էր երկրի ոչ ֆորմալ առաջնորդ Բիձինա Իվանշվիլիի հետ, հայտարարեց, որ 2019թ-ի սեպտեմբերին արևմտամետ հասարակական շարժում կստեղծի, որի գլխավոր նպատակը երկրի միավորումն ու անվտանգության պահպանումն է։
Այս մասին Մամուկա խազարաձեն հաղորդել էր Ֆեյսբուքում հրապարակված իր նամակում։
Շատ քաղաքական գործիչներ ու փորձագետներ Խազարաձեի այս նախաձեռնությունը գնահատեցին որպես քաղաքականությամբ զբաղվելու և 2020թ-ի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու պլաններ։
Քաղաքական վերլուծաբանները վստահ են, որ Իվանիշվիլին Խազարաձեի մեջ քաղաքական մրցակից է տեսնում և մաքրում է իր ճանապարհը դեպի կարևորագույն խորհրդարանական ընտրություններ։