Վրաստանը և Թուրքիան պայմանավորվածություն են ձեռք բերել պատմական հուշարձանները վերականգնելու հարցում
Կիսվել
Կիսվել
Մայիսի 23-ին Վրաստանի և Թուրքիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել:
Դրա համաձայն 2017-2021թթ-ին պետությունները կհամագործակցեն գրականության, թատրոնի, կինոյի ոլորտում, ինչպես նաև մշակութային ժառանության հարցերում:
Ամենակարևոր համաձայնագրերից մեկը վերաբերում է մշակութային հուշարձաններին: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պետք է համատեղ աշխատանքային խումբ ստեղծեն, որը կմշակի և կհաստատի գործողությունների համատեղ պլանը: Հուշարձանների վիճակի հետազոտության ավարտից հետո կսկսվի վերականգնման գործընթաց: Համաձայնություն է ձեռք բերվել Վրաստանի տարածքում օսմանյան ժառանգության հուշարձանների և Թուրքիայում վրացական մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ:
Վրաստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ երկու երկրների միջև համագործակցությունը մի քանի փուլից է բաղկացած.
Առաջին փուլը ենթադրում է երկու երկրների տարածքում մշակութային ժառանգության այն հուշարձանների ընտրություն, որոնք անհետաձգելի վերականգման կարիք ունեն ուժեղ և ամբողջական փլուզումից խուսափելու համար։ Հուշարձանների վիճակի գնահատումը կատարվելու է ICOMOS միջազգային խորհրդի մեթոդոլոգիական սկզբունքների համաձայն և գործող միջազգային չափանիշների հիման վրա:
Երկրորդ փուլը ենթադրում է երկու երկրների տարածքում մշակութային ժառանգության հուշարձանների ընտրություն, որոնք վերականգնողական աշխատանքներ են պահանջում պահպանված վիճակի բարելավման համար: Այն նաև ենթադրում է աշխատանք մշակութային ժառանգության այն օբյեկտներում, որտեղ արդեն իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, սակայն դրանց որակը գործընկերային կողմի դժգոհությունն է առաջացրել, և անհրաժեշտ է կրկին ինչ-որ բան բարելավել և փոփոխել:
Երրորդ փուլի համաձայն՝ երկու կողմերի իրավասությունների շրջանակում մշակութային ժառանգության օբյեկտների հաշվառում կիրականացվի:
Երկու երկրների ներկայացուցիչները պայմանավորվել են նաև, իրենց երկրների օրենսդրության համաձայն, աջակցել գործընկերային կողմի ներկայացուցիչներին փակ արխիվային տեղեկատվության հասանելիության, փաստաթղթերի որոնման և պատճենների փոխանցման հարցում: Խոսքը լուսանկարների, փորագրությունների, քարտեզների փոխանցման մասին է:
Թուրքիայի տարածքում՝ պատմական Տաո-Կլարջեթիում շատ են վրացական ճարտարապետության նմուշները, դրանց թվում են Խախուլին, Օշկին, Բանան, Խանձտան, Օթխտան, Շատբերդին, Տբեթին:
Նախորդ տարիներին բանակցություններից հետո վրացական և թուրքական պետությունները պայմանավորվածություն էին ձեռք բերել վերականգնել դրանցից երկուսը՝ Օխկին ու Իշխանին: Որից հետո վրացական հանրությունը Վրաստանի իշխանություններից պահանջում էր Թուրքական կողմի համաձայնությունը ձեռք բերել մշակութային նաև այլ հուշարձանների վերականգնման համար: Այդ նպատակին հասնելու համար Ֆեյսբուքում խումբ էր ստեղծվել՝ «Փրկենք Տաո-Կլարջեթիի վրացական հուշարձանները»: