Սիրելի՛ս, ինչքա՞ն շատ ես ինձ սիրում:
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ընդդիմության բոյկոտի ֆոնին և սպասված արդյունքն ունեցան. իշխանական «Ենի Ադրբեջան» կուսակցությունը խորհրդարանում ստացավ 125 հնարավորից նվազագույնը 71 տեղ:
Ընտրությունների նախապատրաստումը
Նախընտրական քարոզարշավն անցավ լուռ ու աննկատ: Պատգամավորների թեկնածուներին ոչ բոլորն էին ճանաչում: Շատերը սպասում էին նախընտրական հեռուստատեսային դեբատների, սակայն ոչ ծեծկռտուք, ոչ սկանդալներ չեղան, քանի որ դեբատներ էլ չեղան: Միակ վառ իրադարձությունը կոլորիտային երգչուհի Էլզա Սեիդջախանի թեկնածության առաջադրումն էր:
Էլզա Սեիդջախան
Դեբատներ սոցկայքերում
Ինչպես միշտ, Ֆեյսբուքի օգտատերերն ընտրությունների նախօրեին սկսեցին մի հարց քննարկել՝ գնա՞լ, թե՞ չգնալ: Ակտիվ քաղաքացիները կշտամբում էին պակաս ակտիվներին: «Բոլոր նրանք, ովքեր չեն գնում ընտրություններին, հենց իրենց պասիվությամբ ընտրակեղծիքներ են սադրում: Դու չես քվեարկում, նրանք դա կանեն քո փոխարեն: Հաշվի առ»:
Մյուսները թույլ դիմադրություն էին ցուցաբերում.
«Ես չեմ գնացել ընտրություններին, որովհետև նույնիսկ չգիտեմ, թե ում օգտին քվեարկեմ, ոչ մի տեղ ոչ մի պաստառ չեմ տեսել: Նախկինում գոնե ձևական նստարաններն էին ներկում, ծառերը սպիտակեցնում, այս անգամ նույնիսկ դա չարեցին: Էշն էլ գլխի կընկներ»:
‘Ինչո՞ւ տեղից չեք շարժվում ու գնում քվեարկության:
Լրագրողները բողոքում էին, որ ձանձրալի է. «Վաղն ընտրություններ են, իսկ լրագրողական հասարակությունը քնած է կամ Հելոուին է նշում: Գուցե պետք է չեղարկե՞լ ընտրությունները»:
Եվ բոլորը սրամտության վարժանքներ էին անում.
« — Սիրելի՛ս, ինչքա՞ն շատ ես ինձ սիրում:
— Պատկերացրու՝ ես 70-ամյա պատգամավոր եմ, իսկ դու՝ իմ աթոռը:
— Оհհհ… ես էլ քեզ եմ սիրում»:
«Ամենահին» ադրբեջանական ֆորումներից մեկը փորձ արեց արդիական թեմայի շուրջ քննարկում անցկացնել.
«Այսօր սեպտեմբերի 11 է, և ես չեմ հասկանում՝ ինչու ընտրությունների վերաբերյալ ոչ մի թեմա չկա: Ընտրությունները հասարակության համար կարևորագույն քաղաքական իրադարձություն են: Արդյո՞ք ճշտումներ եք կատարել ձեր ընտրատարածքի թեկնածուի վերաբերյալ: Գիտե՞ք արդյոք նրանց նպատակների, ծրագրերի մասին, եթե նրանք անցնեն խորհրդարան: Ինչպե՞ս է արտահայտվում ձեր քաղաքացիական դիրքորոշումը: Շնորհակալություն»:
Ի պատասխան գոյացավ մեկնաբանությունների մի երկար շղթա. «Էլ ի՞նչ թեկնածու, ի՞նչ ընտրություններ»:
Հենց այդ օրը
Ընտրությունների օրը իրավիճակն աշխուժացավ: ԶԼՄ-ներում հայտնված վերնագրերը բևեռացված էին:
Ընդդիմադիր մամուլը գրում էր ընթացքում տեղի ունեցած խախտումների մասին և օրվա վերջում ընտրությունները անազնիվ որակեց:
ԵԽԽՎ առաքելություն. «Ընտրություններն ընդունում ենք, բայց իրավապաշտպաններին պետք է ազատ արձակել»:
«Ընտրական հանձնաժողովը կրկնակի ավելացրել է ընտրողների թիվը»:
«Նոյեմբերի 1-ին կայացած ընտրություններն ազատ, արդար ու ժողովրդավարական չէին»:
Իշխանական ԶԼՄ-ները գովաբանում էին արդարության հաղթանակը:
ԿԸՀ նախագահ. «Նույնիսկ ԵԽԽՎ-ն է Ադրբեջանում անցկացված ընտրությունները նորմալ գնահատել»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. «Խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ժողովրդավարական, ազատ, թափանցիկ ու արդար միջավայրում»:
Ռուսաստանի ԱԳՆ. «Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ չուղարկելու ԺՀՄԻԳ որոշումը շատ զարմացրեց»:
«ԵԽԽՎ դիտորդական առաքելության տված գնահատականն իրավունքի ու արդարության հաղթանակ է»:
Ֆեյսբուքում նման բևեռացում չէր նկատվում. ակտիվ օգտատերերը միաձայն հաղորդում էին բոլոր հնարավոր խախտումների մասին, կիսվում էին փչացրած ընտրաթերթիկների լուսանկարներով ու տխուր կատակում էին:
«Առավոտյան հանդիպեցի հարևանիս, ով իր անձը հաստատող փաստաթուղթն էր կորցրել… Եվ ահա նա ընտրության էր գնացել ու քվեարկել էր… Ասում եմ՝ իսկ ինչպե՞ս ես քվեարկել… Լռում է, ժպտում… Ինձ նույնիսկ թվում է, որ շատ անգամներ է հասցրել քվեարկել»:
«Եթե AzTV-ով վերջին կես ժամվա ընթացքում հնչեցրած յուրաքանչյուր ‘թափանցիկ’ բառի համար ինձ մի մանաթ տային, ես ինձ մի պատգամավոր կկարողանայի գնել»:
Պատմում են նույնպես, թե ինչպես են երկու հոգի մտել մի քվեախցիկ, ինչպես են բողոքողներին տարել ոստիկանական բաժանմունք և այլն:
Առանց անձնագրերի քվեարկած հերոսներ
Իրենք իրենց քվեարկած անձնագրերի համարներ
Քաղաքականապես պասիվ օգտատերերը կամ անտեսեցին թեման, կամ ռուսական ինքնաթիռի անկման հետևանքով զոհվածների հարազատներին էին ցավակցում:
Պաշտոնական տվյալներով՝ ընտրողների մասնակցությունը 25% է կազմել, ինչը բավարար է ընտրությունները կայացած համարելու համար:
Արդյունքները
Պատգամավորների միջին տարիքը 70-ին մոտ է:
Խորհրդարանում ընդգրկված չեն հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք որոշել են բոյկոտել ընտրությունները, ոմանք հրաժարվել են այդ գործընթացին մասնակցել: «Մուսավաթ» կուսակցությունը, “REAL քաղաքացիական շարժումն ու “NİDA-ն հայտարարել են, որ պահանջում են նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքների չեղարկում ու նոր ընտրությունների անցկացում:
ԵԽԽՎ-ն ճանաչել է Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները: ԱՄՆ Պետդեպն ու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մեղադրեցին Ադրբեջանի կառավարությանը ԵԱՀԿ առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Պաշտոնական Բաքուն քննադատություն հնչեցրեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ հասցեին: Խոսելով այն մասին, որ այդ կառույցը հրաժարվել է Բաքու դիտորդական առաքելություն ուղարկել՝ մամուլի էջերին «բոյկոտ » բառն աշխատում են չակերտների մեջ առնել:
Գրառում. ‘Քվեատուփ’