Ոսկե ֆուտբոլիստներ
Եվ հենց նրանք են զբաղեցնում աշխարհում նախավերջին տեղերը հաջողությունների առումով: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների միավորումը 2014թ. 22,7 մլն մանաթ [մոտ 21,6 մլն դոլար] է ստացել հովանավորներից, որոնցից գլխավորը պետությունն է ի դեմս SOCAR ընկերության, որն ի դեպ ֆեդերացիայի հաշվին է փոխանցել 14 մլն մանաթ (13,3 մլն դոլար):
ՖԻՖԱ-ի սեպտեմբերյան վարկանիշում Ադրբեջանի հավաքականը 110-րդ տեղն է զբաղեցնում [208-ից].
2015 թ. Ադրբեջանում ավարտվում է Ֆուտբոլի զարգացման պետական ծրագիրը, և այդ առթիվ ևս մի քանի թիվ նշենք: Ի դեմս SOCAR-ի՝ պետությունը 2014 թ. 9,6 մլն մանաթ [մոտ 9 մլն դոլար] է ծախսել ազգային հավաքականների վրա: Մանկապատանեկան ֆուտբոլի և մանկական լիգաների կազմակերպան վրա՝ 2,1 մլն մանաթ [մոտ 19 մլն դոլար]:
ԱՖՖՄ ղեկավար Ռովնագ Աբդուլաևը դեռևս մարտին հայտարարել էր, որ պետական ծրագրի նախագծերի մեծ մասը «բարեհաջող իրականացվել է»:
ԱՖՖՄ տեխնիկական տնօրեն Բերնարդ Լիպերտը ուշադրությունը հրավիրում է այն փաստին, որ այդ ծրագրի շնորհիվ երկրում ստեղծվել են մանկական լիգաներ և վերածնվել է ֆուտբոլը շրջաններում, տեղի մարզիչների մակարդակը լրջորեն բարձրացել է:
Բայց եթե հայացքը կտրենք ծախսված ահռելի գումարների թղթային հաշվետվություններից, արդյո՞ք այդ ծրագրի երկու գլխավոր խնդիրները՝ մանկական ֆուտբոլի ու շրջաններում ֆուտբոլի զարգացումը, լուծվել են: Հենց դրանք կարող էին թույլ տալ հասնել ծրագրի գերագույն նպատակին՝ երիտասարդների զանգվածային ներգրավմանը պրոֆեսիոնալ ֆուտբոլ և տաղանդների բացահայտմանը:
“Եվրոպայից սպորտային տնօրենների ներգրավումը Ադրբեջանի պրեմիեր-լիգայի ակումբներ նախագիծ
Ժամանել են 10 մասնագետներ՝ ամեն մեկն ամսական 5-ից 8 հազար դոլար աշխատավարձով [միջին աշխատավարձն Ադրբեջանում 423 դոլար է]: Նախագիծը տևեց գրեթե մեկ տարի: Եվ, ինչպես հայտարարեց Բերնհարդ Լիպերտը, այս նախագիծը ժամանակավորապես դադարեցված է:
“Ֆուտբոլի բեռլինյան դպրոց նախագիծ
Ինչ նպատակներ էր հետապնդում ԱՖՖՄ, Բեռլինում ֆուտբոլի դպրոց ստեղծելով, և ինչ դիվիդենդներ դա կարող էր բերել Ադրբեջանին, դժվար է ասել: Այն գործել է 2009 թ.-ից, ամեն տարի դրան հատկացվում էր 160 հազար մանաթ, վեց տարվա մեջ ծախսվել է մոտ 1 մլն մանաթ [համարյա նույնքան դոլար]: Այդ դպրոցը չի տվել ոչ մի շրջանավարտ, որին կարելի է քիչ թե շատ հեռանկարային անվանել: Նախագծի անհաջողությունն ընդունեց նույնիսկ ԱՖՖՄ նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի խաղացող Իլգար Ղուրբանովը, որը 2000-2004թթ. խաղացել է թուրքական «Ֆեներբախչեի» երիտասարդական կազմում, պատմում է, որ այդ սպորտային ակումբում միայն երեխաների մարզումների համար 6-7 խաղադաշտ կա. “Պայմաններն այնտեղ ուղղակի հեքիաթային են: Նույնիսկ հանրակրթական դպրոց կա, իսկ դասերից հետոերեխաները գնում են մարզումների:
Ընդ որում, բոլոր թիմերի աշխատանքը համակարգվում է ընդհուպ մինչև միասնական մարտավարություն: Ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլիստը 16-17 տարեկանում, մտնելով մեծ ֆուտբոլ, չմոլորվի: Իսկ Ադրբեջանում մանկապատանեկան ֆուտբոլի համար պայմաններ նախկինի պես չկան»:
Բացառությունը «Գաբալա» սպորտային համալիրն է համանուն քաղաքում, որը կարողացել է իր ֆուտբոլային ակադեմիան ստեղծել: 30 մարզիչ, 10 խաղադաշտ, 250 տարբեր տարիքի երեխաներ, որոնք մարզվում են 12 թիմերում: 4000-տեղանոց իր մարզադաշտն ունի:
Ֆուտբոլային մեկնաբան Ռուստամ Պիրիևն ասում է, որ ընդհանուր առմամբ ֆուտբոլային ենթակառուցվածներն, իհարկե, զգալիորեն բարելավվել են շնորհիվ այդ ծրագրի: Բաքվում չորս նոր ստադիոն («Բայիլ Արենա», «Բաքսել Արենա», «Դալգա Արենա» և «Բինյա Արենա») ու շրջաններում մի քանի ֆուտբոլային հրապարակներ են կառուցվել: Այս տարվա վերջում Մարդակյան ավանում կսկսի գործել սպորտային բազա, որը կառուցվել է ՈՒԵՖԱ օգնությամբ: 2009թ. Բաքվում Ֆուտբոլային ակադեմիա և ԱՖՖՄ նոր վարչական շենք է բացվել:
Բաքվի “Դալգա Արենա նոր ստադիոնը
Բայց ֆուտբոլում արդյունքն ընդհանուր առմամբ հեշտ է գնահատել. կամ կան աստղեր ու բարձր տեղեր վարկանիշային աղյուսակում, կամ չկան:
“Տեղացիներից նույնիսկ 11 նորմալ ֆուտբոլիստ չկարողացան հավաքել, փոխարենը արտասահմանցիների նատուրալիզացիայով էին զբաղվում, – ասում է Sport7.az սպորտային կայքի լրագրող Ամալ Աբուշովը: “Հենց սա է ցույց տալիս, որ տասնամյա ծրագիրը թղթի վրա է մնացել:
Ադրբեջանում UEFA թղթակից Աբաս Զահիդին իր տարբերակն ունի. «Պետք է ստեղծել ֆուտբոլային թիմեր տեղական ինքնակառավարման մարմիններին կից և գումար հատկացնել նրանց տեղական բյուջեներից: Ինչպես նաև ստեղծել այդ թիմերի համար երկրորդ դիվիզիոն, իսկ այդ ակումբների տրանսպորտային ծախսերի կրճատման համար բաժանել ըստ շրջանների: Այդ համակարգը բարեհաջող գործում է Ռումինիայում և նրա հավաքականը զբաղեցնում է ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղը»:
Արդեն հայտարարվել է, որ ֆուտբոլի զարգացման նոր ծրագիրը պատրաստ է: Տեսնենք՝ ինչ է ներառվելու այնտեղ: