Ո՞ւր են բաքվեցիները մեկնում հանգստանալու
Այսօր մանաթի իրական արժեքը մեկուկես անգամ ավելի ցածր է, քան մեկուկես տարի առաջ, և արդեն երկրորդ ամառն է, ինչ բաքվեցիների մեծ մասի համար արտասահման հանգստանալու մեկնելը թանկ է: Մենք փոքր էքսպրես-հարցում ենք կատարել՝ իմանալու, թե ուր են մեկնում բաքվեցիները: Ահա ամենատարածված ուղղությունները.
Ներքին զբոսաշրջություն
Այն երբեք չի դադարել տարածված լինել, հնարավոր է, որ սովորական ամեն ինչի՝ խոհանոցի, իրավիճակի, երթուղու և այլնի պատճառով: Բացի այդ, մանաթի փոխարժեքի անկումից հետո Ադրբեջանը շատերի համար նույնիսկ հարևան Վրաստանից էժան է դարձել:
Անդանը (29 տարեկան), ինչպես և նախորդ տարիներին, մեկնելու է Նաբրան՝ Ադրբեջանի ափամերձ անտառածածկ շրջան, որտեղ կան և՛ թանկ հյուրանոցներ, և՛ ոչ այնքան թանկ քոթեջներ: «Նախորդ տարի Ռուսաստան էինք գնացել՝ կնոջս բարեկամների մոտ, դրանից առաջ՝ Եվրոպա, — ասում է նա: — Այս տարի ոչ մի տեղ չենք գնա հավանաբար: Եթե ստացվի, կմեկնեմ Նաբրան կամ Շեքի: Որքան ինձ հայտի է, այնտեղ տանող էժան տուրեր կան և կարելի է էժան սենյակ կամ բնակարան վարձակալել»:
Վագիֆն (30 տարեկան) ասում է. «Մեզ մոտ՝ աշխատավայրում, բոլորը հետաքրքրվում են տարածաշրջանով, շատ են սենյակ վարձակալել ցանկացողները: Միջին գինը՝ 10 [մոտ $6] մանաթ է մեկ հոգին մեկ գիշերվա դիմաց: Դա 3-4 անգամ ավելի էժան է, քան հյուրանոցներում»:
Վրաստան
Կան մարդիկ, ովքեր նախկինի պես հանգստանում են Վրաստանում: Ճիշտ է, շատերն են նկատել, որ այնտեղ գները բարձրացել են, այդ թվում նաև այն պատճառով, որ մանաթը լարիի հանդեպ շատ է էժանացել: Ադրբեջանում Վրաստանին վերաբերվում են որպես կանոն, որպես էժան հանգստի, երբ Եվրոգոտի մեկնելու փող չկա:
Սերգեյն (37 տարեկան) այս տարի վրացական Բաթումում է եղել ընտանիքով: “Ընդհանուր առմամբ, ամեն ինչ թանկացել է ոչ միայն մանաթի պատճառով: Գները լարիով էլ են աճել, տեղացիներն ասում են, որ դա ռուս զբոսաշրջիկների հոսքի պատճառով է, ովքեր Թուրքիա չէին կարող մեկնել պատժամիջոցների պատճառով: Եթե հաջորդ տարի էլ այսպես լինի, Ադրբեջանում իրավճակը չշտկվի, Բաթում այլևս չենք գնա:
Ալեքսանդրա (35 տարեկան). “Երկրի տնտեսական վիճակ ինձ վրա ոչ մի կերպ չի անդրադարձել: Ինձ վրա հիփոթեքն անդրադարձավ, որի պատճառով հազիվ միայն Վրաստան մեկնեմ:
Նիգյար (32 տարեկան). “Օգոստոսին Բաթում ենք պատրաստվում մեկնել: Պատկերացում չունեմ, ինչ գումարով, սակայն պատրաստվում ենք: Նա ասում է, որ իր եկամուտը կախված է երկրի տնտեսական իրավիճակից: Ինչո՞ւ Վրաստան: Գները ցածր են, ծառայությունների որակը ադրբեջանական այլ շրջանների համեմատ բարձր է:
Տուն, հարազատ տուն
Բնականաբար, կան նաև այնպիսիք, ովքեր այս տարի ոչ մի տեղ չեն գնում, առավելագույնը՝ քաղաքից դուրս: Որպես պատճառ նշում են տոմսերի թանկությունը, այդ թվում նաև՝ գնացքի (վերջիններս թանկացել են 1,7 անգամ), և անկայունությունը. երկրի անկանխատեսելի տնտեսական իրավիճակի ֆոնին ավելի լավ է՝ մարդ սև օրվա համար գումար հավաքի:
Գրիգորի (50 տարեկան). “Իմ հանգիստն այս տարի ամառանոցում է անցնելու, ինչպես միշտ, ինչպես նաև Youtube-ով ճամփորդությունների մասին հաղորդումներ նայելով: Արտասահման դեռևս չեմ կարող մեկնել, իսկ իմ եկամուտը դոլարային հաշվարկով իհարկե կրճատվել է:
Դմիտրի (33 տարեկան). “Իմ հանգիստն այս ամառ մեր հարազատ ծովափն է, գարեջուր, ձմերուկ, մրգեր: Միայն թե այնպիսի ժամանակներ չգան, երբ սա էլ չկարողանանք մեզ թույլ տալ»:
Անար (32 տարեկան). «Իմ եկամուտը նույնն է մնացել, սակայն գնողունակությունս ընկել է: Ինձ հարմարավետ չեմ զգում: Այս տարի որևէ տեղ չեմ պլանավորել մեկնել, չնայած որ գումարս կհերիքեր: Նախընտրում եմ պահած փող ունենալ»:
Ում համար է ծովը ծնկից
Ինչ-որ մեկը պատրաստ է շատ գումար ծախսել թանկ զբոսաշրջային ուղղության վրա, սակայն ավելի շատ՝ ի հեճուկս ճգնաժամի, տնտեսելու միջոց գտնելով կամ պարզապես սկզբունքից ելնելով:
Վիկտոր (34 տարեկան). “Ամռանը Եվրոպա մեկնեցինք, քանի որ Wizzair-ի տոմս գնելը նույնն է, ինչ դեպի Բաթում գնացքի տոմսը:
Լալա (34 տարեկան). “Մայիսին Թբիլիսի էինք մեկնել Ռոբի Ուիլյամսի համերգին. Սեփական մեքենայով, մեծ բնակարան 6 հոգու համար, համերգի տոմսերի ծիծաղելի գներ (20 լարի): Հուլիսին Քեմեր (Թուրքիա) եմ մեկնում երեխայիս հետ 10 օրով, սակայն միայն այն պատճառով, որ քույրս մեկ ամսով այնտեղ քոթեջ է վարձակալել, հետո Մոսկվա կմեկնենք՝ ամուսնուս հայրենիք, մի քանի շաբաթով: Տոմսերը թանկ են: Սակայն գնել ենք, քանի որ մնալու համար ոչ մի տեղ գումար չենք ծախսելու: Քանի դեռ ես էլ, ամուսինս էլ աշխատում ենք, մի փոքր տեղ է մնում ավելորդություններ մեզ թույլ տալու համար: Սակայն եթե միայն ամուսինս աշխատեր, հազիվ թե կարողանայինք որևէ տեղ մեկնել:
Ալիխանը (47 տարեկան) ամեն տարի Եվրոպա է մեկնում ընտանիքով: Ասում է, որ հասցրել է ԵՄ երկրների մեծ մասում լինել: “Այս տարի նույնպես կգնանք, հավանաբար օգոստոսին, սակայն ավելի շատ՝ ի հեճուկս ստեղծված իրավիճակի, և պարզապես որ այս կյանքում մի լուսավոր բան լինի:
Էկզոտիկ հանգիստ
Էկզոտիկ հանգստի սիրահարների (կղզային պետություններ, Ամազոնիայի կորած երկրներ) հոդվածի հեղինակը չի հանդիպել:
Հրապարակվել է 31.07.2016