Դուք անմիջապես չեք նկատի Թբիլիսիի Նաձալադևի թաղամասի այս ռեստորանը, բայց այն տեղի տեսարժան վայրերից մեկն է: Նրբերշիկի կետը կառուցվել է դեռևս 1964 թվականին՝ խորհրդային առաջնորդ Նիկիտա Խրուշչովի օրոք։ Ժամանակները փոխվել են, բայց այստեղ ամեն բան՝ նույնիսկ արտաքին տեսքը պահպանվել է, ինչպես կար, իսկ վայրը դարձել է գրեթե լեգենդար։
Նրբերշիկ, մանանեխ, գարեջուր, հաց և լիմոնադ․ 53 տարի է, ինչ ճաշացանկն անփոփոխ է։ Իսկ վաճառասեղանի մոտ մշտապես Նոդար Վարդիաշվիլին է։ Նա այստեղ է աշխատում մի ողջ կյանք՝ 1970 թվականից, երբ 22 տարեկանում եկավ Թբիլիսի։