Նորություններ Ադրբեջան․ ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ևս մեկ թիկնապահ է կալանավորվել
Ընդդիմադիր կուսակցության առաջնորդի ևս մեկ թիկնապահ է կալանավորվել
Մեկ շաբաթում կալանավորվել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսաակցության առաջնորդ Ալի Քերիմլիի արդեն երկու թիկնապահ։ Առաջինը Նիամեդին Ահմեդովն էր , որը մեղադրվել է ահաբեկչության ֆինանսավորման համար։ Այնուհետև անմիջապես կալանավորվեց Սայիդ Մամեդզադեն զենքի կիրառմամբ խուլիգանության մեղադրանքով։ Կուսակցությունում կարծում են, որ այդ երկու մեղադրանքներն էլ շինծու են, ունեն քաղաքական դրդապատճառներ, և որ դա կուսակցության դեմ բռնաճշնումների նոր ալիք է։
- «Ադրբեջանում ապրելն իմ իրավունքն է»։ Խղճի նախկին գերի, լրագրող Աֆղան Մուխտարլին պատմել է ապագայի իր պլանների մասին
- Նավթ և կորոնավիրուս․ ադրբեջանական տնտեսության երկու դժբախտությունները
- Ամեն ինչ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին մեկ րոպեում
Սայիդ Մամեդզադեն հանրային հիմունքներով ապահովում էր Ալի Քերիմլիի անվտանգությունը հանրային միջոցառումներում։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ դանակով ինչ–որ մեկի վրա է հարձակվել, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»։ Դրա համար Մամեդզադեին 2-6 տարվա ազատազրկում է սպառնում, իսկ մինչ այդ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է եռամսյա կալանքը։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունում հաստատել են, որ Մամեդզադեն կալանավորվել է, սակայն պնդում են, որ նրա ընդդիմադիր գործունեությունը կապ չունի։
Թույլտվություն ստանալ՝ լողափ գնալու համար
Լողափերում տեղ ամրագրելու էլեկտրոնային համակարգ ներդնելու առաջարկ է անում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովը։ Այսինքն՝ լողափ գնալու համար մարդիկ պետք է նախապես տեղ ամրագրեն էլեկտրոնային հատուկ համակարգի օգնությամբ։ Այդպիսով պաշտոնյաները հույս ունեն խուսափել մարդկանց կուտակումներից, փոխանցում է 1news–ը։
Քաղաքացիները նորությունն ընկալել են հեգնանքով։ Ոչ ոք, այդ թվում՝ պաշտոնյաները, դեռևս նորմալ չի հասկանում, թե ինչպես տեխնիկապես իրականացնել այդ գաղափարը։ Էլեկտրոնային համակարգը դեռևս մշակված չէ, մանրամասները մտածված չեն։ Այսպես, օրինակ, Բաքվի մերձակայքում վճարովի «կարգավորվող» լողափերից բացի կան նաև անվճար հանրային լողափեր, որոնց ոչ ոք չի հետևում (կամ միայն փրկարարները)։ Սովորաբար, հենց դրանք են առանձնապես մարդաշատ։ Եվ պարզ չէ, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում վերահսկել այցելությունները։
Սովորաբար Ադրբեջանում լողափային սեզոնը պաշտոնապես բացվում է հունիսի կեսին։ Սակայն այս տարի հարցը դեռ կարգավորված չէ։ Իսկ այս ընթացքում քաղաքացիներն արդեն սկսել են ծով գնալ։
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը մեղադրվում է ահաբկչության ֆինանսավորման համար։ Նրա կուսակիցները դա իշխանությունների վրեժ են համարում
Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Նիամեդին Ահմեդովը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման համար։ Նրան սպառնում է 10-14 տարվա ազատազրկում։ Նա իր մեղքը չի ընդունում, իսկ կուսակցությունում կարծում են, որ այդպիսով իշխանությունները վրեժ են լուծում Ահմեդովից։
2020 թ–ի ապրիլի 15–ին Նիամեդին Ահմեդովը ձերբակալվել էր և 30-օրյա վարչական կալանքի դատապարտվել՝ մեղադրվելով կարանտինային ռեժիմի խախտման և ոստիկանությանը չենթարկվելու համար։ Նրա խոսքով՝ ուժայիններն իրեն կտտանքների են ենթարկել՝ ստիպելով ցուցմունք տալ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ։
Մայիսի 15–ին, երբ վարչական կալանքի ժամկետն ավարտվել էր, Ահմեդովն ազատ չէր արձակվել, նրան նոր մեղադրանք էր առաջադրվել՝ ահաբեկչության ֆինանսավորում։ Խոսքն այն փողերի մասին է, որոնք Ահմեդովին է ուղարկել արտասահմանում բնակվող մեկը, փաստաբանի խոսքերն է վկայակոչում «Կավկազսկի ուզելը»։ Ահմեդովն ասում է, որ իրեն պարզապես իր պարտքն են վերադարձրել։ Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։