Նոր Դուբայ
Զբոսաշրջության նախարարությունը հանկարծակի շատ «բաց» դարձավ, եթե նախկինում անհնար էր վիճակագրություն գտնել, ապա այժմ այն հաշվետվությունը հաշվետվությունից ետևից է հրապարակում: Որտեղի՞ց այդպիսի բարություն: Բանն այն է, որ 2015թ-ի նոյեմբերից վիզա ստանալու ընթացակարգը պարզեցվել է Քաթարի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Սինգապուրի, իսկ 2016թ-ի փետրվարի 1-ից՝ նաև մի քանի այլ երկրների քաղաքացիների համար: Այդ միջոցն ազդեցություն ունեցավ միայն ԱՄԷ-ի և Բահրեյնի վրա: Օրինակ, Բահրեյնից եկող զբոսաշրջիկների թիվը 42-ից դարձել է 322: Բնականաբար, ոլորտի բուռն զարգացում տեղի չունեցավ, ինչը չի խանգարում զբոսաշրջության նախարարությանը գլուխ գովել, թե ընթացիկ տարվա հուլիսին ԱՄԷ-ից Ադրբեջան եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատ 100 անգամ աճել է:
Որքան շատ է Ադրբեջանի տնտեսությունը խրվում ճգնաժամի մեջ, այնքան շատ են խոսակցությունները զբոսաշրջության մասին: Ինչ-որ անհասկանալի պատճառով կառավարությունը կարծում է, որ զբոսաշրջության զարգացումը ոչ նավթային հատվածի «ամենահեշտ» ուղղությունն է: Սակայն, ցավոք, շատանում են ոչ թե գործողություններն, այլ խոսակցությունները: Չնայած 2002թ-ից հաստատված զբոսաշրջության զարգացման երկու ծրագրերին՝ Ադրբեջանը դեռևս նույնիսկ չի կարող այդ առումով մրցակցել հարևան Վրաստանի հետ: Այնուամենայնիվ, ակտիվորեն օգտագործելով վիճակագրությունը, երկրի կառավարությունը փորձում է զբոսաշրջության ոլորտում աճ ցուցադրել: Հաճախ են խոսում ՀՆԱ-ում զբոսաշրջության 4,5% մասնաբաժնի մասին և այլն:
Զբոսաշրջիկների ամբոխներ կգան
Սկզբում հասկանանք, թե ով է զբոսաշրջիկը: ՄԱԿ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության սահմանման համաձայն՝ զբոսաշրջիկն «այն անհատն է, ով 24 ժամից մինչև 1 տարին անձնական, զբոսաշրջային կամ այլ կարգավիճակով տեղափոխության մեջ է, ընդ որում իր գործողությունների դիմաց փոխհատուցում չի ստանում»: Ադրբեջանում զբոսաշրջիկի սահմանման մեջ տեղավորվում են երկիրն այցելող գրեթե բոլորը: Վիճակագրության մեջ առանձին սյունակ կա «երկրում մեկ օրից պակաս մնացող անձանց» վերաբերյալ: Զբոսաշրջիկի կարգավիճակին չեն համապատասխանում միայն աշխատանքի նպատակով ժամանածները (84 հազար մարդ 2015թ-ի ընթացքում): Հետաքրքիր է, որ մինչև 2011թ-ը բարեկամներին ու ընկերներին այցելող անձինք զբոսաշրջիկ չէին համարվում: Սակայն հետո Պետական վիճակագրական ծառայությունը որոշեց նրանց զբոսաշրջիկների թվին դասել: Արդյունքում 2011թ-ին զբոսաշրջիկների թիվն անսպասելիորեն աճեց 274 հազարով (374 հազարի հաշվին, ովքեր ժամանել էին իրենց բարեկամներին այցելելու նպատակով), իսկ 2012-ին՝ 424 հազարով (հարազատներին այցելողների թիվն արդեն 608 հազար էր):
Խոսելով Ադրբեջանում զբոսաշրջիկների ընդհանուր թվից՝ նախարարությունների ու տարբեր գերատեսչությունների պաշտոնական հայտարարություններում նշվում է երկիրն այցելածների ընդհանուր թիվը: Այդ պատճառով էլ հաճախ են խոսում այն մասին, որ 2011թ-ին (այն Զաբոսաշրջության տարի է հռչակվել) 2 մլն մարդ նշաձողը հաղթահարվել է (սակայն զբոսաշրջիկների քանակն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում էր ընդամենը 1,5 մլն), իսկ 2013թ-ին հատել է 2,5մլն մարդ ննշաձողը: Այնպես որ, գերատեսչությունների կողմից բաձրաձայնվող թվերին զգուշությամբ է պետք վերաբերվել: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Ադրբեջան այցելած արտասահմանցիներին որպես զբոսաշրջիկ ընդունենք, նրանք ավելի քիչ են, քան զբոսաշրջային նպատակով արտասահման այցելող ադրբեջանցիների թիվը:
Նրանք այստեղ մեծ գումարներ կծախսեն
Այդ պարագայում անհասկանալի է, թե ուր են կորում երկրում զբոսաշրջությունը խթանելու կառավարության ճիգերը: Չէ՞ որ զբոսաշրջության զարգացման հիմնական նպատակը երկիր արտարժույթ ներգրավելն է: Զբոսաշրջությունն ինքնին ի վիճակի չէ հսկայական եկամուտ բերելու (օրինակ, 2015թ-ի պաշտոնական տվյալներով, զբոսաշրջության ոլորտում ներգրավված ընկերությունները 5.5 մլն մանաթ աշխատեցին): Փոխարենը դա արտարժույթի մշտական ու կայուն աղբյուրն է, որն անհրաժեշտ է Ադրբեջանի պես երկրներին, որոնք քիչ աղբյուրներ ունեն այն ստանալու: Հատկապես արժեզրկման և ճգնաժամի պայմաններում:
Սակայն մեր դեպքում զբոսաշրջությունից եկող արտարժույթը ոչ մի բանի վրա չի ազդում, քանի որ ադրբեջանցիներն արտասահմանում «զբոսաշրջային ծառայությունների» վրա ավելի շատ գումար են ծախսում (այստեղ հաշվի են առնվում միայն զբոսաշրջության վրա ծախսվող գումարներն, այլ ոչ թե ներդրումները), քան արտասահմանցիներն՝ Ադրբեջանում:
Մեր երկրում զբոսաշրջությունից ստացվող եկամուտների սալդոն բացասական է, և նվազագույն արժեքը գրանցվել է 2012թ-ին: Այս տարի Ադրբեջանում բազմաթիվ միջազգային նախագծեր են իրականացվել, որոնց մասնակցելու համար հազարավոր հյուրեր են եկել: Դրանց թվում են տարբեր փառատոններ, կոնֆերանսներ և շատ այլ բաներ: Հետագա տարիներին դրանց քանակը զգալիորեն նվազել է՝ հասնելով նվազագույնին 2015թ-ին, և արտասահմանցիների ծախսերն ամբողջությամբ ապահովելու տենդենցներն անհամեմատ քչացել են:
Փաստացի, զբոսաշրջությունը եկամուտ է բերում միայն տեղական և արտասահմանյան ավիաընկերություններին, իսկ մնացած տնտեսությունը, կարելի է ասել, նույնիսկ «չի զգում» զբոսաշրջիկների այցելությունը:
Այստեղ մարդիկ գալիս են հիմնականում ոչ թե գումար ծախսելու, այլ բարեկամներին այցելելու և պայմանագրեր կնքելու (կոնֆերանսներին մասնակցելու և այլն):
Մեզ մոտ զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր երկրներից
Բացի այդ, Ադրբեջան եկող զբոսաշրջիկների զգալի մասը գալիս է մի քանի երկրից: Մշակույթի ու զբոսաշրջության փոխնախարար Ն. Սամեդովի խոսքով, Ռուսաստանին, Վրաստանին, Թուրքիային և Իրանին բաժին է ընկնում զբոսաշրջիկների 95%-ը: Անկեղծ ասած, պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ թիվն ավելի փոքր է, սակայն նրանք են մեծամասնություն կազմում: Որոշակի փոփոխություններ սկսել են տեղի ունենալ միայն վերջերս: Այդ քառյակի մասնաբաժինը սկսել է կրճատվել (հատկապես «արաբական ամռանից» հետո), սակայն ընդհանուր առմամբ նրանք առաջատար դիրքեր են զբաղեցնում:
Այսպիսով, կարող ենք տեսնել, որ Ադրբեջանում զբոսաշրջության առումով գործերը լավ չեն: Զբոսաշրջիկների հիմնական հոսքը կամ ավելի վաղ Ռուսաստան, Թուրքիա, Իսրայել մեկնած ադրբեջանցիներն են, ովքեր հիմա ընդամենն այելում են իրենց բարեկամներին ու ընկերներին, կամ Վրաստանի և Իրանի ադրբեջանցիները: Ընդ որում, 2015թ-ին նույնպես առանձնահատուկ փոփոխություններ տեղի չունեցան: Նրանց ընդհանուր մասնաբաժինն ընդամենը մի փոքր կրճատվեց՝ կազմելով 84.5%: Փաստացի այստեղ հատուկ միջոցառումներ չարժե անգամ անցկացնել: Այդ մարդիկ առանց դրա էլ կգան:
Մեզ համար ավանդական իմաստով «արտասահմանյան զբոսաշրջիկներ» այստեղ գործնականում չկան: Նրանց մասնաբաժինը 2014թ-ին կազմել է ընդամենը 7-8%:
Նոր Դուբայ
Խոսելով երկրում զբոսաշրջության զարգացման խնդիրների մասին, շատ փորձագետներ կարծում են, որ զբոսաշրջության զարգացման համար ըստ էության երկու գործոններ են անհրաժեշտ՝ օբյեկտիվ անհրաժեշտություն և ենթակառուցվածքների առկայություն:
Ադրբեջանն իրականում այլ հանգստավայրերի ֆոնին ոչնչով չի առանձնանում: Միայն մի քանի բացառիկ վայրեր կան: Օրինակ, Նավթալան առողջարանը, որտեղ բացառիկ նավթ են ստանում: 80-ականներին Նավթալանի ռեկորդը տարեկան 75 հազար զբոսաշրջիկն էր այն դեպքում, երբ քաղաքի բնակչությունը 3 հազար մարդ էր (զբոսաշրջության ոլորտում զբաղվածներն ավելի քիչ են): Պաշտոնապես քաղաքի բնակչությունը կազմում է 10 հազար մարդ, իսկ 2015թ-ին ռեկորդ է սահմանվել ՝ 16 հազար զբոսաշրջիկ, որոնցից ընդամենը 3 հազարն էին արտասահմանցիներ: Մենք նույնիսկ առկա ներուժը չենք օգտագործում (ըստ տեղական իշխանությունների հայտարարությունների՝ քաղաքն ի վիճակի է ընդունել օրական 2 հազար զբոսաշրջիկ, սակայն 2016թ-ին 3 հազար մարդ է ընդունել ողջ առաջին եռամսյակի ընթացքում):
Այլ առանձնահատկություններ ևս կան, որոնք կարելի է օգտագործել, սակայն ներկա պահին մենք գնում ենք «Դուբայի ճանապարհով»՝ առանց մտածելու, թե ով կգա Բաքու, եթե կան Դուբայն ու Ստամբուլը:
Ենթակառուցվածքների հարցը նույնպես կաղում է: Պաշտոնապես երկրում ընդամենը 19 հազար համար և մոտ 38 հազար տեղ կա: Օրինակ, Թուրքիայի Մարմարիս փոքր քաղաքն ընդունակ է օրական 40 հազար մարդ ընդունելու (իսկ ամեն տարի այն 3.3 մլն մարդ է այցելում, իսկ Ադրբեջան 2015թ-ին այցելել է 2 մլն մարդ): Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա մենք այստեղ էլ խնդիրներ ունենք: Այսպես, JLL միջազգային խորհրդատվական կազմակերպության տվյալներով, 2015թ-ին երկրում շահագործման է հանձնվել 1200 համար, և մենք Ռուսաստանից հետո երկրորդ տեղն ենք զբաղեցրել: Դրանից մեկ տարի առաջ երրորդն էինք: Իսկ 2016թ-ին պաշտոնապես պլանավորվում է ընդամենը 148 համար շահագործման հանձնել, արդյունքում մենք վերջից երկրորդ տեղը զբաղեցրինք՝ զիջելով ԱՊՀ բոլոր երկրներին:
Զբոսաշրջության նախարարությունում գրանցված 340 հյուրանոցներից 149-ը Բաքվում են տեղակայված: Ընդ որում, աստղ ստացած 100 հյուրանոցներից 25-ը 5-աստղանի է, 20-ը՝ 3-աստղանի: Այսինքն, ամեն չորրորդ հյուրանոց 5-աստղանի է այն դեպքում, երբ աշխարհում միջին ցուցանիշն ամեն տասներորդն է: Եվ վերջին տարիներին բացվողները հենց 5-աստղանի են:
Փաստացի ստացվում է, որ մենք զարգացնում ենք զբոսաշրջության միայն այն ուղղությունը, որն ուղղված է հարուստներին, «արիստոկրատներին»: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Նրանց ընդհանուր թիվը չի անցնում Երկիր մոլորակի բնակչության 1%-ը: Նրանք արդեն հանգստանում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Դուբայում, Կասպից ծովի համար հաստատ այստեղ ոչ ոք չի գալու: Բացի այդ, զբոսաշրջության այս հատվածը կարող է առանձին ձեռնարկատիրոջ եկամուտ բերել, այլ ոչ թե մի ամբողջ երկրի:
Մի անգամ խոշոր միջոցառումներից մեկից առաջ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հայտարարեց, որ Փարիզից Բաքու թռիչքի գումարը միջին վիճակագրական ֆրանսիացու համար 3 շաբաթով Պորտուգալիա մեկնելու և 3-աստղանի հյուրանոցում մնալու գին է: Հաշվի առնելով այդ ծախսերը՝ հասկանալի է դառնում, թե ինչու է Ֆրանսիայի քաղաքացին գնում Պորտուգալիա, Իսպանիա, Թունիս կամ մեկ այլ երկիր, բայց ոչ Ադրբեջան: Թանկ ավիատոմսերը, վիզայի հետ կապված բարդությունները, թանկ հյուրանոցներն իրենց գործն են անում:
Բնականաբար հիմա որոշակի փոփոխություններ կան: Այսպես, վիզայի գինը կրճատվել է, մնալու տեղի ծախսերն արժեզրկման պատճառով նվազել են: Սակայն դա պատճառ չէ Վրաստանը կամ Թունիսը փոխել Ադրբեջանի հետ:
Եվրատեսիլը մեզ օգնեց
Ցանկացած դեպքում կառավարությունը հայտարարում է, որ Եվրատեսիլը, առաջին Եվրոպական խաղերն ու Ֆորմուլա-1-ը բարձրացնում են Ադրբեջանի իմիջն ու զբոսաշրջիկներ են գրավում: Սակայն եկեք ավելի մանրամասն դիտարկենք, թե դրանցից յուրաքանչյուրը որքան զբոսաշրջիկ է բերել: Դրա համար օգտվենք պաշտոնական տվյալներից, որոնք հրապարակվել են այդ միջոցառումների ավատից անմիջապես հետո:
«Եվրատեսիլ 2012»-ի շրջանում 15 օրվա ընթացքում Ադրբեջան է եկել 103 հազար մարդ, ինչի մասին հայտնում էր մշակույթի և զբոսաշրջության նախարարը: Ընդ որում, մասնակիցների պատվիրակությունների կազմում՝ 6-7 հազար մարդ: Հենց զբոսաշրջային նպատակով 50 հազար մարդ է եկել: Սակայն Եվրատեսիլն անցկացվել է ոչ թե 15, այլ ընդամենը 6 օր: Եվ Ադրբեջանի Զբոսաշրջության ասոցիացիայի տվյալներով՝ մրցույթի անցկացման ժամանակահատվածում Ադրբեջան է այցելել 10 հազարից ավել զբոսաշրջիկ (հետևաբար Բաքվի համարների 95%-ը զբաղված է եղել): Եթե հաշվի առնենք 6-7 հազարանոց պատվիրակությունները, ապա զբոսաշրջիկների թիվը կազմել է 3-4 հազար մարդ: Արտասահմանյան մամուլի տվյալներով՝ Ադրբեջան է ժամանել 7 հազար զբոսաշրջիկ (2014թ-ին Եվրատեսիլին ներկա լինելու նպատակով Դանիա է այցելել 39 հազար զբոսաշրջիկ), ովքեր 10 մլն դոլար են ծախսել:
Եվրոպական խաղերին, ԱԳՆ տվյալներով, ավելի քան 28 հազար արտասահմանցի է եկել: Ընդ որում, այդ թվի մեջ ներառված է սպորտային թիմերի կազմը, տեխնիկական աջակցությունը, լրագրողները (որոնց ընդհանուր թիվը կազմել է 12 հազար): Այլ կերպ ասած, ժամանած արտասահմանցիների գրեթե կեսը մեր հաշվին է եկել:
Ֆորմուլա-1-ի հետ կապված հետաքրքիր տվյալներ ունի Բաքվի օդանավակայանը: Հունիսի 10-22-ը երկրից 71 հազար մարդ է մեկնել, ժամանել է 41 հազար մարդ (որոնցից 800-ը՝ տեխնիկական կազմն է): Սակայն նրանցից ոչ բոլորն են զբոսաշրջիկներ, չմոռանանք արտասահմանից ժամանող մեր հայրենակիցների մասին, իսկ դա 13 օրվա ընթացքում մոտ 24 հազար մարդ է: Արդյունքում՝ 17 հազար մարդ: Նրանցից հազարին կարելի է հանել որպես տեխնիական անձնակազմի ներկայացուցիչների:
Այսպիսով, միջոցառումների վարկանիշն այսպիսի տեսք ունի.
Ընդհանուր առմամբ, միջոցառումների վրա 3.8 մլրդ, 250 մլն և 721 մլն դոլար է ծախսվել (եթե ներառենք Crystal Hall-ի կառուցումը): Այսպիսով, 59 հազար արտասահմանցիների համար (որոնցից 20 հազարը՝ մասնակիցներ) ծախսվել է 5121 մլն դոլար:
Կարելի է որքան ասես խոսել զբոսաշրջության ծաղկունքի մասին, սակայն վիճակագրությունը համառ բան է և խոսում է այն մասին, որ տնտեսության այս ճյուղի զարգացում մոտ ժամանակներում տեղի չի ունենա: Ողջ ադրբեջանական զբոսաշրջության 2016թ-ի նվաճումն այն է, որ նովրուզյան արձակուրդներին Բաքու է այցելել 44 հազար իրանցի, որոնց ծախսերն ընդհանուր առմամբ չեն գերազանցել 30-35 մլն (հավանաբար այս թիվն ավելի փոքր է եղել, դրանց վերաբերյալ պաշտոնական տվյալները դեռևս բացակայում են): Նման «հոսքը» հանգեցրեց նրան, որ քաղաքի բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն էին, իսկ համապատասխան ենթակառուցվածքներն ամբողջությամբ ծանրաբեռնված էին: Այնպես որ, եթե Եվրոպայից զբոսաշրջիկներ որոշեին այդ օրերին գալ, նրանք պարզապես մնալու տեղ չէին ունենա:
Հոդվածում օգտագործվել են Վիճակագրության պետական կոմիտեի տվյալներն ու տեղեկատվություն բաց աղբյուրներից:
http://www.cbar.az/lpages/statistics/external-sector-statistics/
http://stat.gov.az/news/?id=2887
http://www.kaspiy.az/news.php?id=28787
http://news.day.az/society/774756.html
http://mct.gov.az/styles/doc/mehmanxana.pdf
Հրապարակվել է 30.08.2016