Մերձդնեստր. անձնագրերի հանքավայր
Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության պատմությունը միայն առաջին հայացքից է Հարավային Օսիայի, Ղարաբաղի և Աբխազիայի պատճեն:
Արգելոց
Իրեն անկախ պետություն Դնեստրի ձախ ափի տարածքը հայտարարել է 1992թ-ին, երբ փլուզվել է Խորհրդային Միությունը, և խորհրդային Մոլդավիան վերածվել է անկախ Մոլդովայի Հանրապետության: Դրան հետևեցին կարճ մարտական գործողություններ, որոնք խլեցին ավելի քան հազար մարդու կյանք երկու կողմից, որոնց Մոլդովայից բաժանվելու կողմնակիցների կողմից միջամտեցին այստեղ տեղակայված ռուսական զորքերը:
Այդպես է լույս աշխարհ եկել Մերձդնեստրյան Մոլդովական հանրապետությունը, որն աշխարհում ոչ ոքի կողմից ճանաչված չէ և որի անվանումը, մոլդովական օրենքի համաձայն, գրվում է չակերտներում:
Առաջին հայացքից դա ամբողջությամբ կոնսերվացված տարածք է, որտեղ ամեն ինչ այնպես է պահպանվել, ինչպես 25 տարի առաջ՝ ճարտարապետությունը, փողոցների անվանումը, Խորհուրդների տան առջև Լենինի հուշարձանը, պատերազմում զոհվածների հուշարձանը…
Նույնիսկ այն, որ կառավարական շենքերից դուրս են գալիս ոչ թե հայտնի խորհրդային սև «Վոլգաներն», այլ լիովին ժամանակակից խոժոռ «Մերսեդեսներն», ընդհանուր տպավորությունը չի փոխում:
Նա, ով Մերձդնեստրում որոշի զբոսաշրջային բիզնես զարգացնել, միայն առաջին հայացքից է դատապարտված անհաջողության: Պարզապես այդ նախաձեռնության համար մարքեթինգային գաղափարը կարող է այսպես հնչել. «Ո՞վ է կարոտել Խորհրդային Միությունը»:
Տիրասպոլ, 2017թ-ի մայիս, լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews
Երկրորդ հայացքից
Սակայն հարկ է ավելի ուշադիր նայել, և հետաքրքիր դետալներ կնկատվեն: Տիրասպոլը՝ Մերձդնեստրի մայրաքաղաքը, խորհրդային տեսք ունի, սակայն բովանդակային առումով այնքան էլ չի տարբերվում թշնամական Քիշնևից: Նույնպիսի սրճարաններ ու ռեստորաններ, նույն էլեկտրոնիկան ցուցափեղկերին, ամենուրեք հասանելի ինտերնետ, չտարբերվող հիփոթերային երիտասարդություն՝ ականջօղերով երիտասարդներ և ջինսերով աղջիկներ, որոնց վրա անցքերն ավելի շատ են, քան կտորը: Եվ նույնքան հեշտ, ինչպես քիշնևցիները, շփվում են:
Ինչպես, օրինակ, Տիրասպոլի բնակիչ Ելիզավետան, որն ուրախ ու բաց պատմում է իր գլխավոր երազանքի՝ այստեղից հեռանալու մասին:
Եվ նա, կարծես, միակը չէ: Ամենատարբեր պետությունների՝ Մերձդնեստրի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի մեկ բնակչին բաժին ընկնող անձնագրերի քանակով այս տարածքը թերևս աշխարհի չեմպիոն է:
Սիրված տեղական կատակ է. ինչո՞ւ է Մերձդնետսրի բնակիչների 80 տոկոսը մոլդովական կենսաչափական անձնագրեր ստացել, որոնք թույլ են տալիս ազատ տեղաշարժվել Եվրոպայում: Որովհետև մնացած քսանը վերցրել է նույնպիսի ուկրաինական:
Ֆորմալ թշնակամական պետությունների քաղաքացիության հանդեպ այսպիսի զանգվածային հանդուրժող վերաբերմունքի գլխավոր պատճոռը բացատրում է քաղաքագետ Իգոր Եդինակը. դա աշխատատեղերի և, հետևաբար, երիտասարդների համար հեռանկարների բացակայությունն է: Տեղացիներն, ըստ նրա, ոգևորությամբ են ընդունել Մոլդովայի քաղաքացիների համար ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմի մասին նորությունը: Ինչն այնուամենայնիվ նրանց չի խանգարում նույնպիսի ոգևորությամբ այստեղ անկեղծ նշել Ռուսաստանի օրը:
Ենթատեքստը
Մերձդնեստրյան տնտեսության ծայրահեղ խոցելիությունն ու նրա կախվածությունը Ռուսաստանից հատկապես զգալի են դարձել վերջին ժամանակներս: Պատճառն Ուկրաինայի հարավ-արևելքում ընթացող պատերազմն է:
Պատերազմի սկսվելուց հետո որպես Ուկրաինայի պատասխան միջոց է դարձել Ուկրաինայի և Մերձդնեստրի սահմանին ռեժիմի խստացումը: Նպատակն այն էր, որպեսզի խոչընդոտել Ռուսաստանից եկող «կամավորների» հոսքին, որոնք այդ երթուղով Դոնբաս են հասնում: Կողմնակի զոհ դարձավ մերձդնեստրյան արտահանումը Ռուսաստան: Չնայած որ Մերձդնեստրում ապրանք կա, որը պահանջարկ ունի Եվրոպայում, արտահանվող ապրանքի առյուծի բաժնը Ռուսաստան էր ուղարկվում ուկրաինական տարածքով: Չկա այդ երթուղին, և չճանաչված հանրապետության տնտեսությունը դա վայրկենական զգաց իր վրա: Չնայած որ ֆորմալ կերպով խոսքը գնում է լիարժեք պետության մասին, որը նույնիսկ սեփական արժույթ ունի (չնայած դրամները պլաստմասե են):
Վերջերս Մերձդնեստրի հասարակական կազմակերպությունները (կարդա՝ չճանաչված հանրապետության իշխանությունները) դիմել են Ռուսաստանի նախագահ Պուտինին այսպիսի նամակով.
«Մենք դիմում ենք Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մերձդնեստրի շուրջ լարվածության հերթական ալիքը թույլ չտալու կոչով, որն արտահայտվում է Մոլդովայի և ուկրաինայի կողմից պլանաչափական բլոկադային գործողություններում Եվրոպական միության, ինչպես նաև Քիշնեևում ԵԱՀԿ առաքելության ուղղակի աջակցությամբ»:
Հեղինակների կարծիքով՝ Մերձդնեստրի և Ուկրաինայի սահմանին անցակետային ռեժիմի խստացումը Տիրասպոլին սպառնում է 40մլն դոլար կորուստներով:
Ինչպե՞ս են այդ տարածքում համատեղվում այնպիսի, կարծես թե, անհամատեղելի բաներ, ինչպես տեղական հայրենասիրությունն է, պաշտոնական ռւսամետ ուղղվածությունը և միաժամանակ եվրոպական տարածքի մաս կազմելու պատրաստակամությունը:
Հնարավոր է, որ պատասխանը Տիրասպոլի բնակչի մենախոսության մեջ է, որը վաղուց դարձել է եվրոպական երկրներից մեկի անձնագրի կրող, այն էլ՝ 90-ականների սկզբին, և Եվրոպայում վաստակել է իր առաջին կապիտալը: «Այստեղ դրա հետ կապված խնդիրներ չկան», — ասում է նա՝ նկատի ունենալով հանրապետության բնակիչների ազատ տեղաշարժը:
Սակայն, հնարավոր է, պատասխանը ծայրահեղ պարզ է: Որքան հեռանում է տեղացիների խորհրդային փորձը, որքան ավելի շատ է կյանք մտնում այն սերունդը, որը տեղաշարժվելու և բնակության վայրի ազատությունն ընկալում է որպես բացարձակ բնական բան, այնքան մոտ է Եվրոպային այդ տարածքը: Ոչ թե խոսքով, այլ գործով:
Եվ այդքան ավելի հեռանկարային է, իմ կարծիքով, դառնում Մերձդնեստրը որպես զբոսաշրջային կլաստեր՝ Խորհրդային Միության արգելոց, օգտագործելու գաղափարը: