Մամուլի օրն Ադրբեջանում - Ոմանք բանտում են, մյուսների մոտ ռասիզմի նոպա է
Հուլիսի 22-ին 141 տարի առաջ հայտնվեց ադրբեջանակն թերթի առաջին օրինակը՝ “Էկինչին (“Սերմնացան): Իսկ 141 տարի առաջ Ադրբեջանը մամուլի ազատության մակարդակով վերջից 11-րդ տեղն է զբաղեցնում:
Հակիրճ՝ մամուլի մասին
Ազատ մամուլի մասին Ադրբեջանում խոսում են բոլորը. միջազգային կազմակերպություններն, իրավապաշտպանները, լրագրողները: Դժվար է ինչ-որ նոր բան ավելացնել: Ընդհանուր առմամբ, բավական է իմանալ, որ.
- Խադիջա Իսմայիլը (Ազատություն ռադիոկայան) երկու տարի բանտում անցկացրեց (հարկերից խուսափումը և ոչ միայն);
- Ռաուֆ Միրքադիրովը (“Զերկալո թերթ) երկու տարի բանտում անցկացրեց (հայրենիքի դավաճան);
- Freedom House-ի վարկանիշի համաձայն՝ Ադրբեջանը մեդիայի ազատության ոլորտում այսօր զբաղեցնում է 188-րդ տեղը՝ Վիետնամի և Բահրեյնի արանքում, կամ վերջից 11-րդ տեղը:
- Reporters without borders-ը երկիրը 163-րդ տեղն է հատկացնում երկրին 180-ից:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում անկախ մամուլի համար ավելի շատ անհանգստանում են պետական կառույցները, որոնք օր ու գիշեր պաշտպանում են խոսքի ազատությունը: Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը մնացած մեդիայում:
Դա լավագույնս արտացոլում է վերջերս տեղի ունեցած դեպքն ու դրան հետևած արձագանքը:
Հայրենասիրության սոուսով ռասիզմ պատվիրե՞լ եք
Ադրբեջանական «Space» հեռուստաալիքն աշխատանքից ազատել է եղանակի տեսության սևամորթ հաղորդավարուհին:
“Ադրբեջան թերթն այդ առիթով քննադատական հոդված է հրապարակել: Հեղինակը չէր հիշել հաղորդավարուհու անունը (Թենդաի Շերենի), ինչի մասին էլ հպարտությամբ հայտարարեց: Նյութում շեշտադրումն արվում է այն բանի վրա, որ հեռուստատեսությունը մշակույթի տարածման, դաստիարակման և լուսավորման միջոց է:
Հեռուստատեսությամբ, ասված է հոդվածում, պետք է ելույթ ունենան գեղեցիկ արտաքինով և “ազգային դիմագծերով հաղորդավարներ, քանի որ դրանով պրոպագանդվում են ոչ միայն ազգային արժեքներ, այլ նաև ադրբեջանցի կնոջ գեղեցկությունը, ինչն օգնում է հասկանալ “ադրբեջանցի տղամարդկանց բնավորությունը:
“«Space» հեռուստաալիքը (դրա նույնիսկ անվանումն է “ներմուծված) այդ նպատակով հետաքրքիր “նորարարության գնաց: Այդ ալիքը սևամորթ աֆրիկացուն (մենք դեմ չենք նրա մաշկի գույնին, մենք ժողովրդական մտածելակերպ ունենք) վստահել է Ադրբեջանի եղանակի մասին հաղորդումը, — ասված է նյութում: Արդյունքում, հեղինակը ծաղրում է այն, որ հեռուստաալիքը որոշել է “աչքի ընկնել նման “էպատաժային մեթոդով և վրդովված նշում, որ հեռուստաալիքը գործնականում սևացրել է ազգային սուրբ արժեքները. “Այժմ հեռուստադիտողին դժվար է ինչ-որ բանով զարմացնել… Եթե «Space»-ի ղեկավարությունը հույս ուներ զարմացնել դրանով հեռուստադիտողին, ապա հանգիստ շունչ թող քաշի: Նրան դա հաջողվեց: Նրանք մեզ ուժեղ զարմացրին.
անճաշակությամբ;
ադրբեջանցի կնոջ գեղեցկության հանդեպ անտարբերությամբ և նրանից հետ կանգնելով;
և վերջապես, ադրբեջաներեն լեզվի հանդեպ անարգանքով:
Չէ որ այդ “աֆրիկացի գեղեցկուհին հազիվ է ադրբեջաներեն խոսում:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային խորհուրդը հայտարարեց, որ հաղորդավարուհին խախտում է ադրբեջաներենի նորմերը: Խորհրդի բաժնի ղեկավար Թևեքյուլ Դադաշովն իր հարցազրույցում մեկնաբանեց. “Ադրբեջանի տարածքում հեռուստա- և ռադիոհեռարձակման ոլորտում պետական լեզվի օգտագործման որոշակի կանոններ կան, որոնց համաձայն բառերի արտասանության փոփոխությունն անընդունելի է: Բացի այդ, հեռուստաալիքի հեռարձակման ղեկավարության վրա հաղորդավարի ընտրության պատասխանատվությունն է ընկնում, ով պետք է տիրապետի մաքուր և գրագետ խոսքին: Դադաշովն ավելացրեց, որ եթե հաղորդավարը բարելավի ադրբեջաներենի իր իմացությունը կամ արտասանությունը, ոչ մի խոչընդոտ չկա, որպեսզի նա կրկին աշխատի հեռուստաալիքում:
Հաղորդավարուհու հետ կապված դեպքն ինքնին կարող է քննարկման առարկա լինել աշխատանքային օրենսգրքի և մարդու իրավունքների հարթությունում: Փոխարենը “Ադրբեջան թերթի արձագանքը մամուլի օրվա նախօրեին այսօրվա տոնի տորթի վրա բալի հրաշալի հատիկ էր:
Իսկ 141 տարի առաջ հայտնի ադրբեջանցի լուսավորիչ Հասան Զարդաբին ջանք չէր խնայում “Էկինչին հրատարակելու համար: Նա և սրբագրիչ էր, և խմբագիր, և թղթակից: Ասում են Հասան բեկը երազում էր հասարակ ժողովրդին լուսավորել մշակույթի և գիտության առումով, թերթը քննադատում էր սնահավատությունն ու հետամնացությունը, կանանց իրավունքների և կրթության ջատագով էր: Ընդհանուր առմամբ, թերթի 56 համար է լույս տեսել: Հետո տեղական իշխանությունները (իսկ այն ժամանակ Ադրբեջանը Ռուսական կայսրության կազմում էր) փակեցին թերթը: Վարկածներից մեկի համաձայն՝ դրանում իրենց մեծ ներդրումն ունեցան մշտական մատնությունները մոլեռանդ մուսուլմանների կողմից, ում թերթը հաճախ էր քննադատում:
Հրապարակվել է 22.07.2016