Կարծիք. Կիսատաբատներով մադիկ
Կիսատաբատներով մարդիկ միշտ ավելի հաջողակ են: Նոթբուք, սմարթֆոն կամ պլանշետ ստեղծողները, ինչով հիմա կարդում եք այս տեքստը, կիսատաբատավոր մարդիկ են եղել:
Միկրոպրոցեսորը, վինչեսթերը, օպերացիոն համակարգն էլ են նրանք հորինել: Էլեկտրոնային փոստը, հաղորդագրություններն ու սոցիալական ցանցերը՝ նույնպես:
Իսկ ավելի առաջ նրանք ստեղծել էին պենիցիլինը, պատվաստումներն ու ինքնալվացվող զուգարանակոնքը:
Հենց կիսատաբատով մարդկանց շնորհիվ է, որ մենք միջինում 70 տարի ենք ապրում, այլ ոչ թե՝ խղճուկ 25:
Տաբատներով մարդիկ, ովքեր ամեն ինչի խառնվում են, ինչպես նաև՝ կիսատաբատների հարցին, ոչինչ չեն հորինել՝ լվացվելու անոթից (աֆտաֆտա) բացի:
Ֆուլտոնը շոգեքարշի գյուտն է արել, Ջիլետը՝ անվտանգ ածելիի, արքայազն Ալբերտը՝ Համաշխարհային ցուցահանդես, Էյֆելը՝ աշտարակ, Արմսթրոնգը՝ «մարդու համար մեկ փոքր քայլ»: Իսկ տաբատով մարդիկ լվացվելու անոթ աֆտաֆտա են ունեցել:
Երբ առաջին Համաշխարհային ցուցահանդեսի Բյուրեղապակյա պալատում մերկ հունական քանդակներ հայտնվեցին, Քենթրբերիի արքեպիսկոպոսը խիստ վրդովված դիմեց իր հոտին և անմիջապես ուղարկվեց այդտեղից:
Այսպիսով, աշխարհիկ պետությունն ավելի արդյունավետ է: Դա չի նշանակում, որ շրջապատում բոլորը պետք է անաստված լինեն, քանի որ մարտնչող աթեիզմն, ըստ էության, նույն կրոնն է: Բանն այն է, որ մարդուն չպետք է հետաքրքրի, թե ինչպես է հագնվում, ինչ է ուտում և ում հետ է քնում մյուսը: Մարդկությունը գործ է ունեցել մարտնչող քրիստոնեության, իսլամի, աթեիզմի հետ, միայն մարտնչող ագնոստիցիզմ դեռ չի եղել: Երևի որովհետև քարոզը, որը սկսվում է «Կասկածե՛ք» բառից, ապուշություն կլինի:
Այսպիսով, եթե երկիրը շեղվում է աշխարհիկ ուղուց, դժբախտություն է սպասվում՝ սով, տնային բռնություն, համընդհանուր վախ, նվաստացում, և պոկեմոնների հրապարակային գնդակահարություն:
Եթե հավատքը վերացական հասկացություն է, ապա կրոնը (եկեք ամեն ինչ իրենց անունով կոչենք)՝ քաղաքական: Կիսատաբատները իրեղեն հասկացություն են, սակայն իրականում՝ վերացական:
Դրանք մարդու գլխի մեջ են: Դուք կարող եք կիսաշրջազգեստ, տաբատ կրել, սակայն կիսատաբատները հումորի զգացում է, դատողությունների խիզախություն և պարտադրվող կանոններին չենթարկվելը:
Միանշանակ է, որ հավերժական ու սկզբնական կիսատաբատները Ֆուլտոնի, Ջիլետի, արքայազն Ալբերտի և հին ու բարի Արմսթրոնգի գլխում բավականին իրական են եղել՝ սկաֆանդրի տակ: Տառացի, ոչ մետաֆիզիկական կիսատաբատները:
Հենց դրանք են դավադրաբար պտտվել աֆտաֆայի ստեղծող անանուն մարդու գլխում:
՞Կիսավարտիքը տղամարդկանց հագին”. տեղացիներից շատերին մի շարք պատճառներով նյարդայնացնող հագուստի պարագա՝ որպես Ադրբեջանում ճանաչելի մեմ:
Աֆտաֆան (լվացվելու անոթը) բիդեի նախնին է: