Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 3-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը խոսնակի գլխավորությամբ շտապ մեկնել է Ղարաբաղ
Հայաստանի և Արցախի պատգամավորները փոխանակվել են «թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված ռազմական, քաղաքական և դիվանագիտական իրավիճակի վերաբերյալ» տեղեկատությամբ,- հայտնում է Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունը։
-
«Պատերազմը շարունակվում է, և մենք հաղթելու ենք». Հայաստանի վարչապետի ուղերձը
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ուղիղ եթերով: Ժողովրդին ուղղված նրա կոչի հիմնական կետերը.
— Ադրբեջանի և Թուրքիայի հարձակման մասշտաբներն աննախադեպ են: Փորձագետների գնահատականներով՝ 21-րդ դարում այսպիսի բան դեռևս չի եղել
— Արդեն մեկ շաբաթ հայ ժողովուրդը պայքարում է ագրեսորի դեմ
— Հարյուրավոր տանկեր, ռազմական տեխնիկա, հրթիռներ, ինքնաթիռներ, ԱԹՍ-ներ գրոհում են արցախյան դիրքերը
— Ռազմական գործողություններին մասնակցում է Թուրքիան, թուրքական հրամանատարությունը ներգրավված է ռազմական գործողություններին: Կոնֆլիկտին ներգրավված են նաև Մերձավոր Արևելքից վարձկաններ և ահաբեկիչներ
— Կան բազմաթիվ զոհեր զինվորական և խաղաղ բնակչության շրջանում
— Բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որևէ ռազմավարական խնդիր
— Ադրբեջանը կորցրել է մի քանի հազար զինվորական, շփման գծի ողջ երկայնքով նրանց դիակներն են
— Որոշ ուղղություններով մեր զորքերի դրությունը ծանր է, բայց բանակը հերոսաբար է պայքարում
— Ագրեսորը եկել է ոչ թե միայն տարածքների համար, նրանց նպատակը ժողովրդին ոչնչացնելն է, հայերի ցեղասպանությունը շարունակելը
— Մի քանի րոպե առաջ Արցախի Պաշտպանության բանակը իրականացրել է հակահարձակողական գործողություններ
— Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է Հաղթանակ
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի գտնվելու այդ հաղթանակի առաջնագծում: Հաղթանակ, միայն հաղթանակ և անպայմանորեն հաղթանակ. սա այն է, ինչին մենք սպասում ենք արդյունքում»,- այս խոսքերով ավարտեց իր ելույթը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
Հայկական հատուկ ծառայությունները ռազմական գործողություններին թուրքական կողմի և վարձկանների մասնակցությունն ապացուցող նյութեր են հրապարակել
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեսանյութ է տարածել, որում ներկայացվում են ադրբեջանական կողմից ռազմական գործողություններին մասնակցող Մերձավոր Արևելքից եկած վարձկանների միջև խոսակցությունների ձայնագրությունները: Դրանք ուղեկցվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լուսագրերով: Նույն տեսանյութում ներկայացված են հայկական հատուկ ծառայությունների ձեռքի բերած ապացույցները ռազմական գործողություններին թուրքական կողմի մասնակցության վերաբերյալ:
-
«Այսօր նշանառության տակ են մեր երեխաները, վաղը կարող են ձերը լինել». Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ
«Աշխարհը նախկինի նման ականատես է լինում դաժան գրոհների Լեռնային Ղարաբաղի դեմ. Ադրբեջանը հրթիռային և հրետանային կրակի է ենթարկել նրա մայրաքաղաք Ստեփանակերտը: Լեռնային Ղարաբաղը պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ: Հայ ժողովրդին վտանգ է սպառնում: Այն սպառնում է նաև համաշխարհային խաղաղությանը և անվտանգությանը: Եթե տեղի ունեցողը այսօր չկանգնեցվի, այս իրավիճակը կարող է ծագել այլ վայրերում: Այսօր նշանառության տակ են մեր երեխաները, վաղը կարող են ձերը լինել», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ նշելով, որ կրակի տակ է նաև Հայաստանի տարածքը:
We continue to witness fierce military fights against #NagornoKarabakh . Azerbaijani military is bombarding capital…
Posted by Henrikh Mkhitaryan on შაბათი, 03 ოქტომბერი, 2020
-
Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հանրապետության անկախությունը
Նախարարությունն իր կոչը բացատրում է Ղարաբաղի քաղաքացիների կյանքի ու խաղաղ զարգացման իրավունքներն ապահովելու անհրաժեշտությամբ:
«Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ արդյունավետ մեխանիզմն է»:
ԼՂ ԱԳՆ հայտարարության մեջ նաև ասվում է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, սանձազերծել են հարձակողական պատերազմ. Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զինված հարձակումն ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի լուրջ խախտումներով:
«Մասնավորապես, թուրք-ադրբեջանական զինված կազմավորումները դիտավորյալ կրակում են Արցախի քաղաքների, գյուղերի և քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ՝ նպատակ ունենալով ահաբեկել և ոչնչացնել խաղաղ բնակչությանը: Նրանց հանցավոր գործողությունների արդյունքում խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհեր կան»:
-
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծությունից հետո
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծությունից հետո
Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on შაბათი, 03 ოქტომბერი, 2020
-
Թարմ տեղեկություններ ճակատից․ «ծանր մարտեր են ընթանում»
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հայտնում է․
«ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում»։
-
Հայաստանի Կութ գյուղում թուրքական արկ է արձակվել
Այս մասին հաղորդում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Facebook-ի իր էջում նա տեղադրել է արկի լուսանկարը թուրքական գրառմամբ: Կութ գյուղը գտնվում է Հայաստանի Վարդենիսի շրջանում:
Թուրքական արկը Վարդենիսի Կութ գյուղում։
Posted by Արծրուն Հովհաննիսյան on შაბათი, 03 ოქტომბერი, 2020
Սեպտեմբերի 29-ին պաշտոնական Երևանը արդեն հաղորդեց այն մասին, որ Ադրբեջանը թուրքական անօդաչուով հարված է հասցրել հայկական Վարդենիսին:
-
«Ադրբեջանի ԶՈՒ գործողությունները կարող են հանգեցնել բնապահպանական աղետի». ռազմական փորձագետ
Ադրբեջանը ԶՈՒ հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը,որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել, — Facebook-ում գրել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 3-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հրթիռային հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:
«Բաքուն խախտում է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները: Հակառակորդը հիմա օգտագործում է իր ողջ զինանոցը՝ հրթիռային զենքեր, ավիացիա, հրետանի: Գործնականում դաժան մարտեր են ընթանում ռազմաճակատի ողջ երկայնքով», — հաղորդել է Արցախի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը:
-
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հումանիտար զինադադարի կոչ են անում՝ զոհված զինծառայողների մարմինները հանելու համար
Մինսկի խմբի համանախագահներն ընդգծում են, որ արտաքին կողմերի ներգրավվածությունն էսկալացիային՝ խաթարում է տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը: Նրանք կոչ են անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բովանդակային բանակցությունները բարեխղճորեն և առանց նախապայմանների»:
Հայտարարության մեջ նաև ասվում է.
«Համանախագահները խստորեն դատապարտում են Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող բռնությունները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումները և անհանգստություն հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի մասին հաղորդագրությունների կապակցությամբ: Քաղաքացիական անձանց դեմ հարձակումները կամ սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում»:
-
Ճնշվել են հակառակորդի ռազմական գործողությունները գիշերվա ընթացքում առաջնագծի տարբեր հատվածներում. Ադրբեջանի ՊՆ
Իրավիճակը սահմանում մնում է լարված: Գիշերվա ընթացքում սահմանի տարբեր ուղղություններում հակառակորդի մարտական գործողությունները ճնշվել են ու ջախջախիչ հարված հասցվել նրան, հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից:
«Դաժան մարտերը շարունակվում են ռազմաճակատի ողջ երկայնքով»,- նշել են Պաշտպանության նախարարությունից:
-
Ղարաբաղի նախագահը մեկնել է ճակատ
Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ զորքի հետ մեկնում է առաջնագիծ հայրենիքի պաշտպանության համար:
«Ավելի օգտակար կլինեմ ճակատում, քան թիկունքում: Սա սուրբ պատերազմ է»:
Նա կոչ է արել բոլորին անհապաղ ոտքի կանգնել հայրենիքի պաշտպանության համար:
-
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում առաջնագծում շարունակվող մարտերի կապակցությամբ, կոչ է արել զինադադար հաստատել և շուտափույթ վերսկսել բանակցային գործընթացը:
Ի պատասխան Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվում, որի արդյունքում զոհվել է 19 խաղաղ բնակիչ, վիրավորվել է ավելի քան 60 մարդ, ավերվել են հարյուրավոր տներ:
Իլհամ Ալիևը ասել է, որ ադրբեջանական բանակն իրականացնում է հակագրոհ և օկուպացումից ազատագրել է միջազգայնորեն ճանաչված իր տարածքի մի մասը:
Նա նաև նշել է, որ խաթարելով բանակցային գործընթացը, Հայաստանը շոշափելի հարված է հասցրել հակամարտության լուծման խաղաղ գործընթացին: Ալիևը շփման գծում լարվածության աճի ողջ պատասխանատվությունը դրել է հայկական կողմի վրա:
-
Հոկտեմբերի 3-ի առավոտյան իրադարձությունների համառոտ ամփոփում
- Սկսվեց ռազմական գործողությունների յոթերորդ օրը Ղարաբաղում:
- • Հայ սպանված զինվորների ընդհանուր թիվը հասել է 156-ի: Քանի ադրբեջանցի զինվոր է մահացել՝ չի հաղորդվում: Միակ տեղեկությունը մնում է սեպտեմբերի 27-ին հրապարակված «Խազար» կենտրոնի հաղորդագրությունը՝ 11 զոհ զինվորականների շրջանում: Փորձագետները ենթադրում են, որ շատ զինվորներ են զոհվել՝ հաշվի առնելով մարտերի ինտենսիվությունը, որոնք շարունակվում են արդեն յոթ օր:
- • Երկու կողմից կան զոհված տասնյակ խաղաղ բնակիչներ:
- • Ադրբեջանը հայտարարել է, որ իր բանակը հսկողություն է սահմանել Ղարաբաղի Մատաղիս գյուղի վրա:
- Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 2-ին ամբողջ օրը շատ ծանր հրթիռային հարվածներ են հասցրել Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի վրա: Բազմաթիվ շենքեր վնասվել են, տեղի տասնյակ բնակիչներ վիրավորվել են (ուղիղ ֆոտոռեպորտաժ Ստեփանակերտից հոկտեմբերի 2-ին):
- • Հայաստանը Ղարաբաղ մեկնելու սահմանափակումներ է մտցրել. հնարավոր է տեղափոխել միայն մարդասիրական օգնություն:
- • Կրկին տեղի են ունեցել քաղաքների և գյուղերի փոխադարձ հրետակոծություններ Հայաստանի և Ադրբեջանի տարածքում, և ոչ միայն Ղարաբաղում:
- • Երկու երկրների իշխանությունները կրկին հայտարարել են, որ մեկը մյուսին են համարում ողջ պատասխանատուն ռազմական գործողությունների բռնկման համար:
- Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են օտարերկրյա վարձկան զինյալներ ներգրավելու մեջ, և յուրաքանչյուրը հերքում է իր կողքին օտարերկրյա ռազմական անձնակազմ ունենալը:
-
Նորություններ, լուսանկարներ/տեսանյութեր 2020 թ-ի հոկտեմբերի 2-ին Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններից