Հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի․ «Խուսափելու հույս կա»
Հնարավո՞ր է համաշխարհային պատերազմ սկսվի։ Լրագրող, Եվրախորհրդարանի պատգամավոր Բեռնարդ Գետտայի՝ Republic պարբերականի համար արված հրապարակումը՝ համառոտ
Երբ այսքան անհայտներ կան, հնարավոր չէ կանխատեսել՝ ինչպիսին կլինի հաջորդ տարին: Բայց եկեք պատկերացնենք մի քանի սցենար աշխարհի տարբեր ծայրերում, միանգամայն հավանական՝ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը.
● Չինաստան․ Հիվանդանոցները լեփ-լեցուն են կորոնավիրուսի նոր բռնկումից հետո։ Համաճարակի մասշտաբները և մահացության ալիքը հանգեցնում են տնտեսական ճգնաժամի։ Սի Ցզինպինի կառավարությանը սպառնում են մրցակիցները՝ օգտվելով ժողովրդի դժգոհության աճից: Դժվար թե Չինաստանի նախագահը որոշի հեռանալ պաշտոնից, ուստի նրան մնում է միակ խաղաքարտը՝ Թայվանի վրա հարձակվելը բանակը վերահսկողության տակ առնելն ու ազգայնական վերելք առաջացնելը՝ այն ի շահ իրեն օգտագործելու հույսով:
Եթե բանը հասնի դրան, ԱՄՆ-ն միանշանակ կմիջամտի այս հակամարտությանը, թեկուզ պարզապես միջնորդի դերում հանդես գալով։ Եվ աշխարհն անխուսափելիորեն ականատես կլինի ձևավորմանը, ապա հակադրությանը երկու դաշինքների՝ մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից՝ Չինաստանի, Ռուսաստանի և մյուս զարգացող երկրների ։
● Ուկրաինա և Ռուսաստան. Ուկրաինական բանակը շարունակում է ռուսական զորքերը մղել դեպի իրենց սահմանները, և չկա Բրուտուս, որը կփոխեր իրավիճակը Կրեմլում։ Թե այդ ժամանակ ինչ նոր ծայրահեղությունների կգնա Վլադիմիր Պուտինը, հայտնի չէ։ Բայց միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանը որոշի դիմել զանգվածային ոչնչացման զենքի կիրառմանը։ Կամ նա կփորձի ստուգել Հյուսիսատլանտյան դաշինքի ուժը՝ ներխուժելով Լեհաստան կամ Բալթյան երկրներից մեկը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որոնք գտնվում են ԱՄՆ միջուկային պաշտպանության ներքո։
● Իրան. Եթե իրանական աստվածապետությունը որոշի ի վերջո զինվել միջուկային զենքով, որպեսզի բարելավի իր իմիջը և կարողանա ավելի ճնշել ժողովրդին։ Խիստ կասկածելի է, որ Իսրայելը և Պարսից ծոցի երկրները թույլ կտան, որ դա տեղի ունենա։ Իսկ իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծմանը, ամենայն հավանականությամբ, կհետևի Թել Ավիվի և Էր-Ռիադի անհապաղ հրթիռակոծությունը։
● Թուրքիա. Անկարայում հիմա շատ են խոսում այն մասին, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է անեքսիայի ենթարկել Կիպրոսի թուրքական հատվածը կամ Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական որոշ կղզիներ: Սա կօգներ նրան իր շուրջը համախմբել մի երկիր, որը հոգնել է իր ավտորիտարիզմից և գնաճից, որն արդեն հասնում է 100 տոկոսի: Իրադարձությունների նման զարգացումը կհանգեցներ ՆԱՏՕ-ի երկրների առճակատման, քանի որ դաշինքի անդամ են և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան։ Եվ դա տեղի կունենար հենց այն պահին, երբ ՆԱՏՕ-ն արդեն իսկ կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի հետ, և այդ հակամարտությունը կարող է սրվել մինչև գարուն։
● Իսրայել. Արդյո՞ք հակաարաբական ծայրահեղ աջերի մուտքն Իսրայելի կառավարություն կնպաստի հին հակամարտությունների հրահրմանը։
● Եվրոպա. Եվրոպայում գնաճը կարո՞ղ է դուրս գալ վերահսկողությունից, հանգեցնել սոցիալական բողոքի և այդ կերպ թուլացնել ԵՄ երկրները։
Առնվազն այս ուղղություններով 2023 թվականը կարելի է անվանել ծայրահեղ վտանգավոր։
- Ի՞նչ է բերել Զելենսկին Վաշինգտոնից, և ինչպե՞ս է կազմակերպվել գաղտնի ուղևորությունը
- ԵՄ-ն 3 անգամ քիչ է ծախսել Ուկրաինային օգնելու, քան ռուսական նավթի և գազի վրա
- Թուրքիան օգնո՞ւմ է Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից
- Ի՞նչ կապ ունի Ֆինլանդիան։ Գաղտնի և բացահայտ դիվանագիտություն Ուկրաինայի շուրջ
Հնարավոր է՝ մենք արդեն մտել ենք նախապատերազմյան շրջան՝ առանց դա գիտակցելու։ Բայց դա չի նշանակում, որ մեզ մնում է միայն ձեռքերը ծալած նստել ու խոնարհաբար սպասել, թե ինչ կլինի։
Ընդհակառակը, մենք պետք է գործենք։
Հակառակ տարածված կարծիքի՝ ուժերի հարաբերակցությունը ժողովրդավարական երկրների օգտին է։
Չինական, թուրքական, ռուսական և իրանական վարչակարգերը զգալի միջոցներ ունեն, բայց նաև ճգնաժամի մեջ են։ ժողովուրդը նրանցից հրաժարվում է, և նրանք չգիտեն՝ ինչպես դուրս գալ այդ վիճակից։
Այն պայմաններում, երբ ժողովրդավարական երկրներին հաջողվեց զինել Ուկրաինային՝ հնարավորություն տալով նրան հետ մղել աշխարհի ամենամեծ երկրի ագրեսիան։
Միևնույն ժամանակ, եվրոպացիների նվիրվածությունն իրենց Միությանը ավելի մեծ է, քան երբևէ։ Պուտինն իր պատերազմով օգնեց ընդլայնել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շարքերը։ Բացի այդ՝
● Կենտրոնական Ասիան հեռանում է Մոսկվայից,
● հենց դարձավ նոր Մաոն, Սի Ցզինպինի ամենակարողությունը սասանվեց,
● եթե Ռեջեփ Էրդողանը որոշի պատերազմ սկսել՝ ընտրություններում պարտությունից խուսափելու համար, դա նրա կողմից շատ ռիսկային քայլ կլինի,
● նույնիսկ Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայի վարչապետը, Վլադիմիր Պուտինի հավատարիմ աջակիցը և նեոլիբերալիզմի տեսաբանը, կորցնում է դիրքերը 20 տոկոսից ավելի գնաճի և ԵՄ գործընկերների հետ անհանգիստ հարաբերությունների պատճառով:
Ժողովրդավարական երկրներն ունեն իրենց խնդիրները՝ բարդ ու բազմաթիվ, բայց նրանց չի սպառնում ռեժիմի ճգնաժամը։ Նրանք միասին կարող էին առաջ քաշել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության առաջարկ, որը երաշխիքներ կտար մայրցամաքի բոլոր երկրներին։ Այնուհետև հնարավոր կլիներ՝
● սկսել բանավեճ Մոսկվայում, վերադարձնել Ուկրաինային նրա միջազգային սահմանները և ագրեսիան հետ մղելուց հետո մի գեղեցիկ օր սկիզբ դնել մայրցամաքային կայունության և համագործակցության դարաշրջանին,
● նույն կերպ ԵՄ-ն կարող է հրապարակայնորեն կոչ անել չինացիներին անվտանգության երաշխիքներ տրամադրել իրենց ասիական հարևաններին և այդ կերպ նախաձեռնել Ասիայում զինաթափման գործընթաց, որը համեմատելի է այն բանի հետ, ինչի միջով անցել է Եվրոպան վերակազմավորման ժամանակաշրջանում:
Այժմ, երբ բռնապետությունները թուլացել են, իսկական ժամանակն է հրավիրել նրանց վերադառնալ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին, ինչպես նաև զարգացնել ՄԱԿ-ի, նրա Անվտանգության խորհրդի և բոլոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը:
Եվրամիությունը՝ Միացյալ Նահանգների դաշնակիցը, որն այժմ բավականաչափ ուժեղ է, համախմբված և հարուստ՝ ինքնուրույն գոյատևելու համար, 2023 թվականին կկարողանա միջնորդի և խաղաղարարի դեր խաղալ Եվրոպայում, Ասիայում և Մերձավոր Արևելքում: Եվրամիությունը կարող է և պարտավոր է կանխել նախապատերազմյան դարաշրջանի ծնունդը։ Ի վերջո, եթե ոչ ԵՄ-ն, ապա ո՞վ։