Հիվանդանոցային թրիլլեր
Աբխազիայի մանկական հանրապետական հիվանդանոցը ծանր վիճակում է գտնվում: Թվում է, թե 1970թ.-ին հիմնելուց հետո այն չեն վերանորոգել ՝ դեռևս ԽՍՀՄ տարիներից: Պատերի ծեփամածիկը թափվում է, երբ մեկը քայլում է, հիվանդասենյակներն ու միջանցքներն ավիրված են: Հիվանդանոցում ժամանակակից սարքավորումներ չկան և դրանք ձեռք բերելու մասին ոչ ոք չի էլ խոսում: Ընդ որում, Աբխազիայում արդեն մի քանի բարեկարգված հիվանդանոց կա, որոշակի նոր տեխնիկա էլ կա: Բայց մանկական հիվանդանոցի վերանորոգման մասին խոսք չի գնում:
Առաջին հարկ: Մանկական հիվանդանոցի բժշկի ընդունարան:
Եկրորդ հարկ բարձրանում են ահա այս վերելակով, բայց պետք է զգույշ լինել՝ վերելակ նստելիս, հնարավոր է, հորանն ընկնել մեծ անցքի պատճառով:
Սա ‘մաքուր փորձանոթների’ պահարանն է:
Ներքևում՝ լաբորատորիային կից սանհանգույցն է, որտեղ հենց լվանում ու ախտահանում են այդ փորձանոթները: Մեկնաբանություններն ավելորդ են:
Փտած խողովակները լաթերով են փաթաթել, որ ջուրը չհոսի անմիջապես բուժանձնակազմի գլխին:
Հնամաշ ախտահանիչ ավտոկլավն է, որն ինքը ախտահանման կարիք ունի:
Երրորդ հարկ: Մանկաբուժության բաժանմունք: Այսպիսի տեսք ունեն հիվանդանոցի համարյա բոլոր միջանցքները: Կաթող խողովակների պատճառով պատերը շուտով ուղղակի ամբողջությամբ կփլվեն:
Փոխարենը՝ միջանցքում նոր օդորակիչ է տեղադրված:
Մահճակալները հին ու անհարմար են: Մայրն իր երեխայի հետ չի տեղավորովի դրանց վրա, իսկ լրացուցիչ մահճակալ չկա: Ժամանակակից մահճակալը 15 հազ. ռուբլի (250$) արժե: Իսկ այս հիվանդանոցին մոտ 200-ն է պետք: Բայց ելք կա. կարելի է հրաժարվել երկու ծառայողական մեքենաներից ու մահճակալներ գնել:
Բաղնիք, որտեղ լողացնում են ավելի մեծ տարիքի երեխաների: Տաք ջուր չկա, ինքներդ պետք է տաքացնեք: Լոգարան, ի դեպ, նույնպես չկա, իսկ զուգարանում՝ ջուր:
Այս հարկում կաթող խողովակները որոշել են փաթաթել ոչ թե լաթով, այլ մոնտաժային փրփուրով:
Բարձրանում ենք վերև՝ այնտեղ նույն բանն է:
Եվ ընդհանրապես, բոլոր հարկերում նույն իրավիճակն է: Ի դեպ, այս հարկում երկու հիվանդասենյակ կա, որոնք «նորմալ վիճակում» են գտնվում: Դրանք նախատեսված են միայն նորածինների համար: Ահա դրանցից մեկը:
Սա նորածինների խնամքի միակ նոր ինկուբատորն է ամբողջ հիվանդանոցում:
Այս «նորմալ վիճակում» գտնվող հիվանդասենյակի բաղնիքը հենց այդտեղ է: Հիշեցնենք, որ սա նորածինների հիվանդասենյակ է:
Պատուհանները հին են, ձմռանն անընդհատ միջանցիկ քամի է լինում, ջեռուցման համակարգ գոյություն չունի, բայց փոխարենը՝ պատուհանից բացվող տեսարանը հիանալի է:
Պատին հուսադրող հայտարարություն է:
Բայց այս հարցի շուրջ կարելի է վիճել: Փոքրիկների ծնողների պատմելով՝ նրանք ստիպված են գնել դեղերը, քանի որ հիվանդանոցում սովորաբար դրանց պակաս է զգացվում:
Բժշկական սարքավորումները նկարահանել չհաջողվեց բացակայության պատճառով: Իսկ միջանցքում արտակարգ իրավիճակներում մարդկանց տարհանման պլանի նոր ստենդն է:
Սակայն այս հիվանդանոցում մարդկանց տարհանումը պետք է սկսել հենց այսօր: