Հետ դեպի ԽՍՀՄ: Վրաստանի 7 քաղաք կզրկվի ինքնավարությունից
Վրաստանի նախագահը, ընդդիմությունն ու ոչ կառավարական հատվածը միաձայն քննադատում են սպասվող բարեփոխումը, որի համաձայն՝ Վրաստանի յոթ քաղաքներ կկորցնեն ինքնակառավարում ունեցող քաղաքի կարգավիճակը:
«Դա հետքայլ է», — ասում է փորձագետը:
Եթե տարածքային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության առաջարկն իրականացվի, ապա Ամբրոլաուրին, Ախալցխան, Գորին, Զուգդիդին, Թելավին, Մծխեթան, Օզուրգեթին կզրկվեն «ինքնակառավարում ունեցող քաղաքի» կարգավիճակից:
Այդ կարգավիճակը քաղաքի բնակիչներին թույլ է տալիս ինքնուրույն քաղաքապետ ընտրել: Տեղական իշխանությունը կարող է անկախ բյուջե ձևավորել, դրամահավաք և վճարումներ սահմանել:
Հիմա իշխող «Վրացական երազանքը» փորձում է փոխել օրենքը, որն ընդունել է հենց ինքը 2014թ-ին: Այդ նույն տարում մի քանի քաղաքների բնակչությունն առաջին անգամ քաղաքապետ և գամգելեբի (շրջանային/գյուղական ադմինիստրացիայի ղեկավար) էր ընտրել: Այդպիսի նախընտրական խոստում է հնչել 2012թ-ին «Վրացական երազանքի» նախընտրական արշավի ընթացքում: 2012թ-ին Իվանիշվիլիի՝ ընդդիմություն կազմող կոալիցիան քննադատում էր Սահակաշվիլիին ինքնակառավարման թույլ համակարգի համար և խոստանում հաղթանակի դեպքում շրջաններին ավելի մեծ ինքնուրույություն տրամադրել:
Այսօր Վրաստանում ինքնակառավարում ունեցող 12 քաղաք կա: Եթե «Վրացական երազանքի» բարեփոխումն իրականացվի, կմնան հինգը՝ Թբիլիսին, Բաթումը, Ռուսթավին, Քութայիսին և Փոթին:
Ինչպես և բոլոր զգալի փոփոխություններն ու այս բարեփոխումը կապված է նախընտրական փուլի հետ: 2017թ-ի աշնանը Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրույթուններ կկայանան: Եթե Վրաստանի խորհրդարանը մինչև 2017թ-ի աշնանը համապատասխան փոփոխություններ ընդունի, ապա ընտրությունները կանցկացվեն՝ ըստ նոր օրենքի:
Իշխանությունների գլխավոր փաստարկը, որոնք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն, այսպիսին են. քաղաքներին «ինքնակառավարում ունեցող քաղաքի» կարգավիճակ շնորհելուց հետո զգալիորեն աճել են վարչական ծախսերն ու բյուջեի համար ծանր բեռ դարձել: Ընդ որում, ասում են իշխանությունների ներկայացուցիչները, չեն աճել մուտքերը, նվազել է ծախսերի արդյունավետությունը, սերվիսի որակը տեղում չի բարձրացել, իսկ դրա հասանելիությունը չի հեշտացել:
2017թ-ի բյուջեում նշված 7 քաղաքների ադմինիստրացիաների աշխատակիցների համար 10 մլն լարի (ավելի քան 4 մլն դոլար) է հատկացվել: Տարածքային զարգացման նախարարությունում ասում են, որ ծախսերի այդ հոդվածի կրճատումը չի արտահայտվի մունիցիպալիտետների և անկախության վիճակի վրա: Իսկ տնտեսված միջոցներն ավելի արդյունավետ կարելի է օգտագործել: Տարածքային զարգացման նախարարությունն արդեն դիմել է սակրեբուլոներին (տեղական խորհրդակցային մարմիններ) նախաձեռնությամբ, որ նրանք աջակցեն իրենց քաղաքներն ինքնակառավարությունից զրկելու նախաձեռնությանը: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում են, որ տեղական մունիցիպալիտետները կենտրոնական իշխանությունների ճնշումն են զգում, որոնք պահանջում են աջակցություն այդ հարցում:
«Վերջերս տեղերից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ սակրեբուլոների անդամներին Թբիլիսի են են կանչել և հանձնարարել են միաձայն աջակցել ինքնակառավարման լուծարման վերաբերյալ նախաձեռնությանը», — ասում է Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի ղեկավար Կոտե Կանդելակին:
Նախորդ շաբաթ 21 ՈԿԿ հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է, որ «առանց հասարակության հետ խորհրդակցելու կառավարության ընդունած նախաձեռնությունը ենթադրում է խորհրդային փուլի շրջանների տարածքային բարեկարգման վերականգնում»:
Կառավարության նախաձեռնության քննարկումը տեղերում արդեն սկսվել է: Օրինակ, Օզուրգեթիի և Փոթիի սակրեբուլոների անդամները հասցրել են աջակցություն հայտնել քաղաքներին ինքնակառավարման կարգավիճակից զրկելու առաջարկին:
Շրջաններում գործընթացը բավականին աղմկոտ է ընթանում: Օրինակ, Օզուրգեթիի քաղաքացիական սակրեբուլոյի մոտ սգո ծաղկեպսակ էին դրել ի նշան այն բանի, որ Վրաստանում ինքնակառավարումը մահացել է:
Բարեփոխման դեմ է հանդես եկել նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նրա խոսքով՝ անվստահությունը, որը կենտրոնը ցուցաբերում է իր քաղաքացիների հանդեպ, բացարձակ հիմնավորված չէ:
«Ինչո՞ւ լուծարել ինքնակառավարումը: Որովհետև դա էժա՞ն է: Ոչ, դա է իրականում մեզ վրա թնակ նստելու: Երբ երկիրը կենտրոնից ես ղեկավարում, սխալներ գործելու ռիսկն ավելանում է», — հայտարարել է նախագահը:
Բարեփոխումը հետքայլ է անվանում փորձագետների մեծ մասն ու ընդդիմությունը: Ինքնակառավարման հարցերով փորձագետ, Ռազմավարական հետազոտությունների և զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Լևան Ալապիշվիլին իր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Նա դիմում է նախագահին տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ նշանակելու առաջարկով, որպեսզի իշխող թիմը չհասցնի իր նախաձեռնությանն օրենսդրական բնույթ հաղորդել:
«Այլ ելք ես չեմ տեսնում: Հնարավոր է, որ դա միակ և վերջին հնարավորությունն է կանգնեցնելու այդ գործընթացը, որը վատթարացնում է վրացական ժողովրդավարության գործընթացը», — ասում է Ալապիշվիլին: