Հարավային Օսիան խնդրում է միջազգային հետախուզում հայտարարել Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի և ևս 76 վրացի զինվորականների հանդեպ
Լուսանկարը՝ REUTERS-ի/Կազբեկ Բասաևի, նկարահանվել է 2015թ. օգոստոսի 7-ին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և 76 վրացի զինվորականներ ներառված են այն մարդկանց ցուցակում, որոնց Հարավային Օսիան մեղադրում է զինվորական հանցագործությունների համար 2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ «հնգօրյա պատերազմի» ժամանակ: Հարավային Օսիայի դատախազությունն այդ ցուցակը փոխանցել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանն Ինտերպոլի միջոցով դրանում ներառված անձանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքով:
Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը վերջերս Աբխազիա կատարած իր այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է, որ Հարավային Օսիայում 2008թ-ի օգոստոսի դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել և փաստաթղթեր են նախապատրաստվել Հաագայի միջազգային դատարանում քննելու համար, սակայն գործն «առաջ չի շարժվել»:
Դրա պատճառն այն է, որ Հարավային Օսիան մասնակի ճանաչված պետության կարգավիճակում է, ինչը նրան թույլ չի տալիս Ինտերպոլ դիմել: Սակայն Ռուսաստանը, որն Ինտերպոլի անդամ է և նույնպես Հարավային Օսիան որպես անկախ պետություն է ճանաչել, կարող է միջնորդ լինել այդ գործընթացում, եթե ցանկանա:
Արդյո՞ք Մոսկվան կցանկանա նման գործընթաց նախաձեռնել Ինտերպոլի միջոցով:
Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովն «Էխո Կավկազա» առցանց հարթակի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազության համար ոչ մի արգելք չկա օս գործընկերների խնդրանքն իրականացնելու համար, քանի որ «ինքը Վրաստանն է պատրաստ Սահակաշվիլիի հանդեպ հետախուզում հայտարարելու»:
Այլ կերպ է իրավիճակը տեսնում «Մեմորիալ» ռուսական իրավապաշտպան կենտրոնի ավագ իրավաբան Կիրիլ Կորոտեևը:
«Այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը բառի նորմալ ոստիկանական իմաստով Ինտերպոլի համակարգերի օգտագործող է: Այդ միջազգային կազմակերպությունը նույնպես երբեմն Ռուսաստանի համար իրոք անհրաժեշտ մարդկանց է բռնում: Արդյո՞ք Ռուսաստանը կցանկանա Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների կյանքը փչացնել, Ինտերպոլի առանց այդ էլ ոչ մեծ վստահությունն իր հանդեպ խաթարել և որպես հետևանք չստանալ այն հանցագործներին, որոնց իրոք փնտրում է: Այ սա, իմ կարծիքով, Ռուսաստանի համար պետք է լուրջ մտածելու առարկա լինի», — ասել է Կորոտեևը «Էխո Կավկազային»:
Նա առաջարկում է նաև ուշադրություն դարձնել հարավօսական ղեկավարության դիրքորոշման մեջ «որոշակի անհամապատասխանության» արդեն երկար ժամանակ: Մի կողմից, Ցխինվալը հղում է անում միջազգային իրավունքին և միջազգային ատյաններին: Սակայն միաժամանակ հրաժարվում է համագործակցել միջազգային ատյանների՝ այդ նույն Միջազգային քրեական դատարանի հետ, և Հարավային Օսիայի բարձրաստիճան անձինք այն հանրային կերպով անգաժավորված կառույց են անվանում:
Կիրիլ Կորոտեևի կարծիքով՝ դա հաճախ է լինում շատ երկրների հետ. նրանք միջազգային դատարանին վերաբերվում են որպես իրենց ընդդիմադիրների հետ հարցեր լուծելու միջոց, սակայն մոռանում են, որ եվրոպական կառույցում օրենքի առջև բոլորն են հավասար:
«Դատարանների հետ պրոֆեսիոնալ ձևով աշխատել նշանակում է թույլ տալ, որ քո քաղաքացիները նույնպես կարող են հետապնման ենթարկվել: Այդ պատճառով էլ նախապատվությունը տրվում է բարձր, բայց ոչ կոռեկտ քաղաքական հայտարարություններին, այլ ոչ թե պրոֆեսիոնալ իրավաբանական աշխատանքին: Ցավոք, ես կասեի»:
Միջազգային քրեական դատարանը (the International Criminal Court, ICC) 2016թ-ի հունվարի 27-ին պաշտոնապես բացել է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննություն, որոնք տեղի են ունեցել Ռուսաստանի և Վրաստանի միջև Հարավային Օսիայի շուրջ կոնֆլիկտի ժամանակ:
ICC հայտարարությունում հաղորդովում է, որ ավելի քան 6000 մարդ դիմում է ներկայացրել միջազգային դատարան 2015թ-ի դեկտեմբերին՝ պնդելով, որ իրենք հակամարտության զոհ են դարձել:
2015թ-ի հոկտեմբերին ICC դատախազ Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ ապացույցներ ունի, որ հակամարտության երկու կողմերն էլ (ռուսական և վրացական) կարող են մասնակից լինել խաղաղապահների սպանությանն, ինչը ռազմական հանցագործություն է:
Նա հայտարարել է նաև, որ կան ապացույցներ, որոնք պոտենցիալ կերպով հաստատում են, որ հարավօսական ռազմական խմբերը էթնիկ վրացիների են սպանել 2008թ-ի օգոստոսին և սեպտեմբերին հակամարտության փուլում:
Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի