«Տատիկներ» խումբը սկզբում սովորական երաժշտական ընտանիք էր: Լենքորանի շրջանի Սեփարդի գյուղից (Ադրբեջանի հարավ-արևելք) չորս քույրեր հարսանիքներին և այլ «ծիսական» միջոցառումներին ժողովրդական երգեր էին երգում, ինչով էլ հռչակ էին ձեռք բերել սկզբում հարազատ գյուղում, այնուհետև՝ ողջ երկրում:
Ստեղծման պահին՝ 1970թ-ին, խումբը կոչվում էր «Քույրեր»: Այնուհետև երկու մասնակիցների՝ Աղաբաջիի և Գյուլբաջիի մահից հետո, անվանումը ստիպված էին փոխել: Ասում են, Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևն է նույնիսկ Լենքորան կատարած այցի ժամանակ առաջարկել անվանումը փոխել «Տատիկներ»: Դա տեղի է ունեցել 1997թ-ին, և հենց այդ ժամանակ «Տատիկները» շատ հայտնի են դարձան: Խմբի կազմը փոխվում էր, սակայն, միևնույն է, մասնակիցները միմյանց կամ ազգական են, կամ հարևան:
Նրանց այցեքարտը «Այ լոլո» ժողովրդական երգն է: Այդ երգը երգում են Ադրբեջանի հարավում. մասնագետները մինչև հիմա գլուխ են կոտրում, թե որտեղից է «Այ լոլոյում» հայտնվել կրկնվող երկատատև մոտիվը, որը տիպիկ չէ ադրբեջանական ֆոլկլորի համար:
«Այ լոլոյից» բացի «Տատիկների» երգացանկում ադրբեջաներենով և թալիշերենով մոտ հարյուր երգ կա:
Խմբին ժամանակ առ ժամանակ հրավիրում էին տարբեր փառատոնների և համերգների, նրանք հյուրախաղերի էին մեկնել և, իհարկե, շարունակում էին երգել հարսանիքներին և նշանադրություններին: Ներկա պահին «Տատիկները» բողոքում են, որ խմբին դադարել են Բաքվում համերգների հրավիրել, բայց թե ինչու՝ նրան չեն հասկանում:
Թալիշներն ազգային փոքրամասնություն են, որոնք ապրում են Ադրբեջանի հարավ-արևելքում:
Ավանդական ադրբեջանական հարսանիքներին տղամարդիկ ու կանայք տարբեր սրահներում են նստում, այդ պատճառով էլ կանանց համար առանձին երաժշտական ծրագիր է պետք, որտեղ արտիստը պետք է կին լինի: