Հայաստան․ ֆինանսական օգնություն նրանց, ովքեր կորոնավիրուսի պատճառով կորցրել են աշխատանքը
Հայաստանի բնակիչները, որոնք աշխատանքից ազատվել են՝ կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությամբ պայմանավորված, ֆինանսական օգնություն կստանան կառավարությունից։ Մարտի 30–ին ճգնաժամային միջոցառումների շրջանակում կառավարությունն ընդունել է օգնության նոր փաթեթ։ Առավել խոցելի խմբերին սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին որոշակի որոշումներ ընդունվել էին ավելի վաղ։
Ամեն դեպքում օգնություն կստանան նրանք, ովքեր օրինական կերպով գրանցված էին, այսինքն՝ հստակ հաստատության հետ աշխատանքային պայմանագիր ունեին։
Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով։ Այն գործելու է մինչև ապրիլի 14–ը։ Մարտի 25–ից երկրով մեկ արգելված է տնից դուրս գալ առանց անհրաժեշտության, աշխատում են միայն այն ձեռնարկություններն ու կազմակերպությունները, որոնց գործունեությունը կենսական անհրաժեշտություն է։ Այն կազմակերպությունների, մասնավոր ձեռնարկությունների աշխատակիցները, որոնք չեն կարող աշխատել կարանտինի պատճառով, անհատ ձեռներեցներն առանց ապրուստի միջոցի են մնացել։
Կորոնավիրուսը Կովկասում։ Հայաստանում 58 նոր դեպք կա, Վրաստանում՝ 7։ Թարմացվում է
Հայաստան, կորոնավիրուս։ Ինչպե՞ս և ինչո՞վ են ապրում մարդիկ․ հարցուփորձ է արել վարչապետը
Ո՞վ է հիմա օգնություն ստանալու
— Նպաստից կարող են գտվել նրանք, ովքեր աշխատանքային պայմանագիր կամ մասնավոր հատվածում աշխատանքի ընդունման մասին որոշում ունեին, սակայն աշխատանքից ազատվել են 2020 թ–ի մարտի 13–ից մինչև մարտի 30–ը։
— Որոշումը վերաբերում է նաև անհատ ձեռնարկատերերին, եթե նրանք դադարել են աշխատել մինչև մարտի 30–ը։
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի միանվագ հատուցման տեսքով նվազագույն աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ։
— Որպես միանվագ օգնություն 100 հազար դրամ կստանան գործազուրկ հղի կանայք, որոնց ամուսիններն աշխատանից զրկվել են մարտի 13–ից մինչև մարտի 30–ն ընկած ժամանակահատվածում և այլ աշխատանքի չեն անցել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ընդլայնել շահառուների շրջանակը։ Մասնավորապես, քննարկվում է այն կանանց օգնություն տրամադրելու հարցը, որոնց ամուսինները մահացել են նշված ժամանակահատվածում։
Գումար կստանան նաև նրանք, ովքեր աշխատում են
— Պետությունից ֆինանսական օգնություն կստանան նաև նրանք, ովքեր աշխատում են կարանտինային միջոցներից առավել տուժած ոլորտներում։
Խոսքը զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, ռեստորանների, սրճարանների, բարերի մասին է։ Պետությունից օգնություն կարող են ակնկալել նաև գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, ինչպես նաև մանրածախ առևտրի ոլորտի աշխատակիցները՝ բացառությամբ այս փուլում գործողների, օրինակ, մթերային խանութների և դեղատների։
Նրանց օգնություն կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների միջին ամսական աշխատավարձի կեսի չափով, սակայն ոչ պակաս, քան պաշտոնական նվազագույն ախատավարձը՝ 68 հազար դրամը և ոչ ավելի, քան 136 հազար դրամը։
Հատուկ ընդգծվում է, որ օգնություն կստանան այդ ոլորտների աշխատակիցներն, ոչ թե գործատուները։ Այդ գումարները չեն հարկվի, քանի որ կտրամադրվեն որպես միանվագ նպաստ։
— Օգնություն է հասնում նաև անհատ ձեռնարկատերերին՝ 2019 թ–ի չորրորդ եռամսյակի շրջանառության 10%–ի չափով։ Վճարը կրկին չպետք է լինի պակաս, քան նվազագույն աշխատավարձը, և ոչ ավելի, քան 136 հազար դրամը։
Այն անձանց ընդհանուր թիվը, որոնց վրա տարածվում է կառավարության որոշումը, կազմում է մոտ 127 հազար։ Ենթադրվում է, որ այդ թիվը դեռ կարող է աճել։
Ընդհանուր առմամբ, կարանտինից տուժածներին օգնելու համար պետությունը կտրամադրի ավելի քան 10 մլրդ դրամ (20 մլն դոլար)։
Օգնություն՝ երեխաներ ունեցող ընտանիքներին
Կառավարությունից սոցիալական օգնություն կարող են ստանալ ընտանիքները, որտեղ անչափահաս երեխաներ կան, այն դեպքում, եթե ծնողները կորցրել են աշխատանքն արտակարգ դրության ժամանակահատվածում։
Խոսքը հետևյալի մասին է․
— երկու ծնողներն էլ աշխատանքից ազատվել են մարտի 13–26–ն ընկած ժամանակահատածում;
— ծնողներից մեկն աշխատանքից ազատվել է մարտի 13–26–ը, մյուսը գործազուրկ է եղել;
— ծնողներից
մեկն աշխատանքից ազատվել է մարտի 13–26–ն, իսկ մյուսը մահացել է կամ անհետ կորած է
համարվում;
— միայնակ մայրերը, կամ բաժանված ծնողը, որը երեխայի
հետ է ապրում, և նույնպես ազատվել է աշխատանքից մարտի 13–26–ը։
Օգնությունը ձևակերպվելու է որպես 100 հազար դրամի չափով միանվագ նպաստ։
Ի՞նչ անել օգնություն ստանալու համար
Առաջարկվող օգնության վերաբերյալ մանրամասներ իմանալու համար մարդիկ պարզապես պետք է այցելեն Սոցիալական ապահովման պետական ծառայության կայք և նշեն անձնական տվյալները։ Համակարգը կպատասխանի, թե արդյոք նրանք այն անձանց թվում են, ում օգնություն է հասնում։
Դրական պատասխանի դեպքում պետք է միայն նշել բանկը, որտեղ շահառուն հաշիվ ունի։ Գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի 1-2 օրում։ Օգնությունը կսկսի տրամադրվել ապրիլի 9–ից։