Այսօր Հայաստանի Ազգային ժողովում միաձայն վավերացվեց Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այն ստորագրվել էր 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Վավերացված համաձայնագիրը կանոնակարգելու է համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում:
Իշխանությունները հայտարարում են, որ այս համաձայնագիրը պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, այն երկրի արտաքին քաղաքականության առանցքային դրվագներից մեկն է: Հատուկ մատնանշվում է այն փաստը, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության առաջին երկիրն է, որը վավերացրել է Արևմուտքի հետ նման կարևորության փաստաթուղթ:
«Սամիքաղաքականությանարտացոլումէ, որըգրեթեոսկերչականճշգրտությամբէիրականացվել: ՀայաստաննայսօրԱրևելյանգործընկերությանմիակպետություննէ, որըլիարժեքանդամակցելովանվտանգությանմեկայլբևեռի՝ՀԱՊԿ—իհետ, լինելովԵԱՏՄլիիրավանդամ, նմանամբիցիոզհամաձայնագիրէստորագրել»,-ասել է իշխող «Հանրապետական» կուսակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Ընդդիմադիր որոշ պատգամավորներ նշում են, որ Հայաստանի իշխանությունները չափազանցնում են, երբ հայտարարում են, որ հաջողել են վարելով «և՛ Արևմուտքի հետ, և Ռուսաստանի հետ» քաղաքականություն:
Ըստ նրանց, Հայաստանն ուներ ավելի մեծ շանս` Եվրոպայից ավելին ստանալու, բայց զրկվեց դրանից, 2013 թվականին ձախողելով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Դա տեղի ունեցավ, որովհետև հայկական կողմը հայտարարեց Ռուսաստանի առանցքի շուրջ ստեղծված Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին:
Ընդդիմությունն ու մի շարք փորձագետներ հայտարարում են. այժմ չափազանց կարևոր է, որ Հայաստանը կամք դրսևորի Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով սահմանված բարեփոխումներն իրականացնելու համար:
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնեն նաև Եվրամիության բոլոր անդամ-երկրները: Սակայն այն պարունակում է անցումային դրույթներ, որոնք կարող են ուժի մեջ մտնել Հայաստանի խորհրդարանի վավերացումից հետո՝ չսպասելով վավերացմանը Եվրամիության բոլոր երկրների կողմից: