Հունիսի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 547-ով և հասել 12 364-ի։
Բուժվածների թիվն ավելացել է 207-ով, նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 720։ Շարունակում են բուժում ստանալ 8 385 մարդ:
Կորոնավիրուսից մահվան ևս յոթ դեպք է արձանագրվել։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 190-ի։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 5-ին ասել է, որ պարետատունը քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար, այդ թվում` տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու տարբերակները.
«Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պիտի համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա։ Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար, այս առումով անորոշությունները շատ են»։