Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրնուսի դեմ առաջին պատվաստանյութը։ Այս մասին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան գրանցված պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութն է աշխարհում», — ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։ Սակայն թե Ռուսաստանի, թե արտերկրի գիտնականները կասկածի տակ են դնում այս հայտարարությունները։ Ըստ նրանց հասած տվյալների, այն չի անցել փորձարկումների երրորդ փուլը, որին սովորաբար մասնակցում են հազարավոր մարդիկ։