Կորոնավիրուս 03.09.2020 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք JAMnews Երևան Կիսվել Կիսվել Սեպտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և դարձել 44 271: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ մահացել է ևս 3 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասավ 887-ի։ Առողջացել է ևս 224 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 38 855։ Շարունակում է բուժում ստանալ 4 258։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 211 281 թեստավորում, անցած օրվա ընթացքում՝ 1 892: ● Վրաստանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային 38 դեպք է հաստատվել ● Դիմակներով, առանց դասամիջոցների և բուֆետի․ Հայաստանը պատրաստվում է նոր ուսումնական տարվան
Հազարավոր ցուցարարների հանդեպ բռնություններ և ձերբակալություններ Թբիլիսիում․ լուսանկարներ և տեսանյութ