Համերաշխություն՝ առանց սահմանների
Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամական երկիր է, սա իրողություն է, որը չի քննարկվում: Համապատասխանաբար, Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Ֆրանսիային ցավակցում էին ոչ միայն նախագահն ու արտաքին գործերի նախարարը՝ մարդիկ գալիս էին Ֆրասիայի դեսպանատան մոտ ծաղկեփնջերով և առանց դրանց, միայն թե որևէ կերպ հայտնեն իրենց զորակցությունը…
Իսկ Ֆրասիայի հրապարակ, որը գտնվում է Երևանի կենտրոնում, մարդիկ բերում էին վառվող մոմեր և պաստառնեռ՝ «Ֆրանսիա, մենք քեզ հետ ենք», «Vive la France», «Կանգնեցրեք ահաբեկչությունը»…
Չէին լռում և սոցիալական ցանցերում: Ստորև ներկայացնում ենք Ֆեյսբուկի օգտատերերի գրառումներից.
Տիգրան Խզմալյան. «Ինչու՞ պայթեցրեցին Փարիզը՝ հարցնում են ոմանք: Ինչու՞ այդքան գթասրտություն է արդնացնում Փարիզը (այլ ոչ Բեյրութը, Հալեպը, Երուսաղեմը, Բենղազին, Բաղդադը եւ այլն), հարցնում են մյուսները: Պատասխանն այս երկու հարցերին էլ մեկն է: Որովհետեւ Բեյրութը, Հալեպը, Երուսաղեմը, Բենղազին, Բաղդադը եւ այլն պատերազմական գոտի են, որովհետեւ այնտեղ ապրողներն ընտրել են կամ ստիպված ընդունել են պատերազմում ապրելու դաժան իրողությունը: Իսկ Փարիզը՝ խաղաղություն է, ազատություն, տոն, ուրախություն, Փարիզն այն տեղն է, որտեղ ձգտում են հայտնվել, գաղթել, փախչել Բեյրութից, Հալեպից, Բաղդադից եւ այլն; Փարիզը հանգրվան ու ապաստան է, մանկական հեքիաթ: Ահա ինչու բոլորը սարսափում են, երբ պայթեցվում է ապաստանը, խաղաղությունը, տոնը, հեքիաթը: Երբ Փարիզը փորձում են դարձնել Բեյրութ, Հալեպ, Բաղդադ եւ այլն: Փարիզը շատ մեծ գին է վճարել որ դառնա ու մնա Փարիզ՝ ազատության, խաղաղության, տոնակատարության քաղաք: Չհասկանալ դա՝ նշանակում է չհասկանալ տարբերությունն ու սահմանը պատերազմի ու խաղաղության, չարիքի ու բարիի, բարբարոսության ու քաղաքակրթության, ստրկության ու ազատության միջև: Փարիզը պայթեցնողները ձգտում են ջնջել այդ տարբերությունը, վերացնել այդ սահմանը, ոչնչացնել ազատությունը, տոնը, խաղաղությունը: Փարիզը հենց այդ սահմանն է: Այա ինչու ողջ քաղաքակիրթ աշխարհը պաշտպանում է Փարիզը: Սահմանը: Տոնը: Հեքիաթը: Ազատությունը»:
Ռուզան Մելյան. «Մի քանի օր առաջ եմ վերադարձել Փարիզից… Բախտս բերեց: Բայց հենց այսօր, երբ այդքան անհանգիստ եմ Ֆրանսիայում ապրող ընկերներիս համար և այդքան ցավում եմ անմեղ զոհերի համար, ուզում եմ զորակից լինել բոլորին, ով հիմա այնտեղ է, սերս խոստովանել այդ երկրին և ընկերներիս՝ իրենց բաց սրտի, ջերմության, անկեղծ հոգատարության համար, որոնց մեջ ակնհայտ տեսնում ես Հայրենիքի նկատմամբ կարոտը… Ես ձեզ հետ եմ»:
Աննա Սիմոնյան. «Ես բոլորովին էլ այդ մասին չեմ մտածում, հարգելի Ֆեյսբուկ, ինչ հիմա բոլորն են մտածում, կամ պետք է մտածել: Ի տարբերություն հազարավոր ուրիշների, ես չգիտեմ, թե ով է մեղավոր և ինչ է պետք անել և ով Շարլին չէ: Ես մտածում եմ, որ դեպքի վայրից տարհանված ֆուտբոլասերներն իրենց երկրի հիմն էին երգում, որի հնչյունների ներքո թագավորին էին գահնկեց անում և սպանում, որից մեկ անգամ հրաժարվել են, հետո նորից վերականգնել, որն ավելի երկար է ապրել ու հարատևել, քան մեծն ու նսեմ ղեկավարները, պատերազմները, արյունալի իրադարձություններն ու նվաճումները: Մտածեք, ավելի քան 300 տարի ֆրանսիացիները դժվար պահերին երգում են. allons enfants de la patrie, le jour de gloire est arrivé»: