Կորոնավիրուս, նորություններ։ Ռուսաստանում շատ բարձր է մահացությունը բուժաշխատողների շրջանում
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 425 338 ო Հիվանդներ 17 489 10 662 879 Նոր մահեր + 8 +4 0 Մահեր 293 126 14 Առողջացել են 6 571 5 948 724 -
Հայաստանում մեկ օրում վարակման 425 և մահվան 8 դեպք է գրանցվել, ըստ վարչապետի՝ գլխավորը, որ բոլորը դիմակ կրեն
Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնակից ի վեր Հայաստանում վարակվել է 17 489 մարդ։ Նրանցից մահացել է 293–ն, ապաքինվել 6 571–ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ելույթ է ունեցել պարետատան նիստից հետո հեռարձակվող արդեն ավանդական դարձած ճեպազրույցի ընթացքում և խոսել այն մասին, որ դիմակ կրելը նշանակում է կյանքեր փրկել․
«Մարդիկ դիմակ չեն կրում, և դա է վարակի տարածման գլխավոր պատճառը»։
• Կորոնավիրուսի բռնկումը Հայաստանում․ եզրակացություններ Վրաստանի համար
-
Ռուսաստանում շատ բարձր է մահացությունը բուժաշխատողների շրջանում, սակայն եթե նրանք բողոքում են անպաշտպանությունից, հեռացվում են աշխատանքից․ Human Rights Watch
Ռուսաստանում «հիշողության ցուցակում», որում ներառվում են կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների անուններն, արդեն 413 անուն կա։ Դա աշխարհում մահացած բժիշկների և բուժքույրերի ամենամեծ թիվն է կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։
Թեև համավարակի սուր փուլը Ռուսաստանում սկսվել է մարտին, բուժանձնակազմը հունիսին էլ երկրի հիվանդանոցների մեծ մասում հիմնականում պլաստիկե անձրևանոցներ և վիրահատական դիմակներ ունի, որոնք լվանում և չորացնում է մարտկոցների վրա։ Նրանք, ովքեր սկսում են բողոքել, սովորաբար հեռացվում են աշխատանքից կամ տուգանվում «ֆեյքերի տարածման համար»։
Այս տեղեկությունները Human Rights Watch–ը ստացել է 2020 թ–ի մայիսին–հունիսին Ռուսաստանի 11 շրջաններում անցկացված հետազոտության արդյունքում՝ ներառյալ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը։ Կորոլյով քաղաքի շտապօգնության բժիշկ Եվգենիա Բոգատիրյովան գլխավորում է Մոսկովյան շրջանի տեղի անկախ արհմիությունը, նա Human Rights Watch–ին հայտարարել է, որ իրականում այդ շրջանում կորոնավիրուսով է վարակվել բուժանձնակազմի ոչ պակաս, քան 50%–ը։
«Մահացու վտանգավոր խախտումների բացահայտման համար պատիժը պետք է արգելված լինի օրենքով, դա կարծիքների արտահայտման ուղիղ խախտում է», – ընդգծում է Human Rights Watch–ը։
Լուսանկարը՝ REUTERS/Shamil Zhumatov
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 397 367 15 Հիվանդներ 17 064 10 324 879 Նոր մահեր + 16 +3 0 Մահեր 285 122 14 Առողջացել են 6 276 5 739 703 -
Ռուսաստանում օրական հազարավոր նոր դեպքեր են գրանցվում, մահացության անիրական վիճակագրություն, սակայն Պուտինը հաղորդում է Covid-19–ի նկատմամբ հաղթանակի մասին
«Ռուսաստանը վստահաբար և նվազագույն կորուստներով դուրս է գալիս կորոնավիրուսի համաճարակից», — հայտարարել է Ռուսաստանի նախագահ Պուտինը «Ռոսիա» հեռուստաալիքին։
Ողջ երկրում գրեթե ամբողջությամբ չեղարկվել են կարանտինի միջոցները։
Ընդ որում, Ռուսաստանն աշխարհում վարակվածների թվով երրորդ տեղում է, և օրական հաղորդվում է 8-9 հազար նոր դեպքերի մասին։
Հունիսի 15–ի դրությամբ Ռուսաստանում վարակման դեպքերի ընդհանուր քանակը կես միլիոնից ավելին է, մահացածներինը՝ 6 948։ Բժիշկներն ու փորձագետները, սակայն, շարունակում են պնդել, որ այդ վիճակագրությունը կեղծված է` իրական պատկերը շատ ավելի տագնապալի է։
Համեմատական տվյալներ
• Ռուսաստանում յուրաքանչյուր հազար վարակվածի հաշվարկով 13 մարդ է մահանում։ Աշխարհում միջինում՝ 55։
• Երկիրը երրորդ տեղում է աշխարհում վարակվածների թվով և 13–րդը՝ մահացության դեպքերի քանակով։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ չի հասկանում «անսովոր ռուսական վիճակագրությունը»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանի առողջապահական համակարգն ավելի արդյունավետ է»։
• Սակայն Ռուսաստանն ընդամենը 97-րդ տեղն է զբաղեցրել Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության վարկանիշում։
• Նաև առողջապահական ծախսերի մակարդակով ՌԴ–ն չի մտնում աշխարհի պետությունների նույնիսկ առաջին հարյուրյակի մեջ։
• Ռուսաստանի Հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ «բժշկությունը զգալիորեն թերաֆինանսավորված է՝ անգամ գործող նորմատիվների համաձայն և լուրջ վերակառուցում է պահանջում»։
Republic պարբերականը հեգնանքով գրում է այդ առիթով․ եթե, այնուամենայնիվ, ռուսական բժշկությունն այդքան հաջողությամբ հաղթահարում է համաճարակը, որի առջև նահանջում է Արևմուտքը, արդյո՞ք դրա վրա ընդհանրապես պետք է փող ծախսել։
Լուսանկարը՝ REUTERS/Evgenia Novozhenina
-
Եվս 16 մահ Հայաստանում, նախարարը խոսում է աշնանը սպասվելիք նոր բռնկման մասին
Հայաստանում հաստատվել է 397 նոր դեպք, համավարակի սկզբից ի վեր վարակվել է 17 064 մարդ։ Նրանցից 285-ը մահացել են, 6 276-ը՝ առողջացել։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ կորոնավիրուսի համավարակի աշնանն ակտիվանալու վտանգը շարունակում է ակտուալ մնալ թե Հայաստանի, թե այլ երկրների համար․
«Շնչառական բոլոր վարակները աշնանն ակտիվանում են։ Դա է պատճառը, որ այսօր հզորությունները զարգացնելիս հաշվի ենք առնում ոչ միայն այս պահի եղած կարիքները։ Պատրաստվում ենք աշնանը, չնայած հիմա էլ խնդիրներ ունենք»։
• Վրաստանը Հայաստանին կօգնի օրական 1000 PCR-թեստերով և բուժանձնակազմով
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահեր, ապաքինվածներ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 663 387 13 Հիվանդներ 16 667 9 957 864 Նոր մահեր +5 +4 0 Մահեր 269 119 14 Առողջացել են 6 214 5 583 703 -
Covid-19-ից մահացել է Չեչնիայի ղեկավարի մերձավոր շրջապատի երկու անդամ
Ըստ սոցցանցերում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ կորոնավիրուսային թոքաբորբից մահացել է Ռամզան Կադիրովի աները՝ Մուսա Այդամիրովը։
Մահացել է նաև Գրոզնիի ոստիկանության նախկին պետ Աբուշեյխ Վիսմուրադովը՝ Չեչնիայի խորհրդարանի փոխխոսնակ Աբուզայդ Վիսմուրադովի հարազատ եղբայրը, որը հայտնի է «Պատրիոտ» մականունով և Կադիրովի մերձավոր համախոհն է։
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Չեչնիայում համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 1 464 մարդ, վերջին մեկ օրում արձանագրվել է 23 դեպք։
18 մարդ է մահացել, 1 123–ն ապաքինվել է։
Ակտիվիստներն ու լրագրողները հաղորդում են, որ իրականում Չեչնիայում վարակվածների և մահացածների թիվը մի քանի անգամ ավելին է, սակայն վարակվածների մեծ մասը վախենում կամ ամաչում է խոստովանել և չի թեստավորվում։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը