Արդեն կարելի է երկուսով զբոսնել, բայց տնից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա․ Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղմել արտակարգ դրության ռեժիմը
Հայաստանի իշխանություններն արդեն երրորդ անգամ են մեղմում արտակարգ դրության ռեժիմի սահմանափակումները։
Այս անգամ մասնակիորեն հանվել են քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները։ Այժմ կարելի է զբոսնել, հեծանիվ քշել, թեև չի կարելի տնից մեկ կիլոմետրից ավելի հեռանալ։ Եվ արդեն կարելի է տնից երկուսով դուրս գալ, եթե խոսքը մեկ ընտանիքի անդամների մասին է։
Սակայն նախկինի պես ուժի մեջ են մնում քաղաքների և գյուղերի ներսում հանրային տրանսպորտի աշխատանքի սահմանափակումները։
Խիստ սահմանափակումները կիրառվում էին մարտի 16–ից, երբ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված արտակարգ դրություն էր հայտարարվել։
Ապրիլի 14–ին պարետատունը թույլ տվեց աշխատանքի վերադառնալ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունների մեծ մասին, շինարարներին և ինժեներներին։
Դրանից հետո Հայաստանում աճեց վարակվածների թիվը։ Եվ սկսեցին մեկուսացվել ամբողջական բնակավայրեր երկրի տարբեր շրջաններում։
Սակայն ապրիլի 23-ից պարետատունն ավելի ընդլայնեց այն ձեռնարկությունների ցանկը, որոնք կարող են աշխատանքի վերադառնալ։ Թույլատրվեց նաև շրջանների միջև տրանսպորտի երթևեկությունը։
Մոտակա 10 օրում ակնկալվում է ավելի մեծ քանակով ձեռնարկությունների աշխատանքի թույլտվություն պարետատան կողմից։
Ըստ վարչապետի՝ կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամն անկանխատեսելի է և կարող է տևել մեկ տարի և ավելին, հետևաբար, պետք է լուծել խնդիրներն, իրավիճակից ելք գտնել։ Այնպես որ, քայլ առ քայլ սահմանափակումները կնվազեն։
Ապրիլի 28–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 59–ով, կազմելով՝ 1,867։ Ապաքինվածների թիվը հասնում է 866–ի։ Համաճարակի մեկնարկից ի վեր բժիշկներին չի հաջողվել փրկել 30 հիվանդի կյանք, որոնք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ են ունեցել։
Ի՞նչ է այժմ կարելի․ ողջ ցանկը
Ըստ պարետատան որոշման, կարելի է
- բնակության վայրից ոչ ավելի, քան 1 կիլոմետր հեռավորության վրա զբոսնել, ֆիզիկական վարժություններ անել կամ հեծանվավարությամբ զբաղվել,
- արդեն թույլատրվում է զբոսնել ընտանիքի անդամների հետ, բայց դեռ միայն երկուսով,
- գյուղական բնակավայրերում մարդիկ կարող են խանութ գնալ, որը տեղակայված է մեկ կիլոմետրից ոչ հեռու, քաղաքացիների համար առավելագույն հեռավորությունը 500 մետր է։
Այս բոլոր դեպքերում անպայման է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև սեփական ձեռքով լրացված տեղաշարժի ձևաթուղթ։ Դրանում յուրաքանչյուրը նշում է իր ելքի հասցեն, դուրս գալու, նաև վերադարձի ենթադրվող ժամը։
Պարետատան որոշումը առաջինը ներկայացրեց է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Մենք գնում ենք քայլ առ քայլ սահմանափակումները հանելու ուղղությամբ և, եթե արտասովոր ոչինչ տեղի չունենա, ապա 10 օրվա ընթացքում կհանվեն բոլոր տնտեսական սահմանափակումները»։
Միաժամանակ առանձնահատուկ նշվում է, որ չեն չեղարկվելու կրթության ոլորտի սահմանափակումները․ դպրոցներն ու համալսարանները չեն բացվելու։
Ի՞նչ սահմանափակումներ են դադարել գործել մինչ այս որոշումը
Վերջին անգամ սահմանափակումների մի մասը չեղարկվել էր ապրիլի 23–ին։ Այն ժամանակ որոշվել էր հանել հսկիչ անցակետերը Հայաստանի մայրուղիներում և չեղարկել շրջանների միջև ազատ տեղաշարժի սահմանափակումը։
Դրա փոխարեն այժմ առանձին քաղաքների և գյուղերի մուտքի և ելքի սահմանափակումներ են գործում, որտեղ գրանցվում է վարակման բռնկում։
Չեղարկվել էին նաև բիզնես գործունեության մի մասի՝ պոլիգրաֆիական գործունեության, քարի մշակման, մետաղական կոնստրուկցիաների արտադրության և մեքենաների վերանորոգման սահմանափակումները։ Աշխատանքը վերսկսել էին կազմակերպությունները, որոնք կապված են անշարժ գույքի հետ։
Դրանից տասն օր առաջ արդեն թույլատրվել էր վերամշակող արդյունաբերության աշխատանքը, ծխախոտային արտադրանքի, ցեմենտի, գիպսի, կրի, մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը։ Գործարկվել էր նաև այն ձեռնարկությունները, որոնք դրանց հավաքման համար դետալներ են մատակարարում։ Ժամանակավորապես արգելված գործունեության ցանկից գրեթե ամբողջությամբ դուրս էր եկել շինարարության ոլորտը։
Այդ ժամանակ էր պարետն արդեն հայտարարեց, որ չի բացառում իրադարձությունների այնպիսի զարգացում, երբ ավելի շատ մարդ կկարողանա աշխատանքի վերադառնալ։