Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում այս շաբաթվա ընթացքում կհասնի 20 միլիոնի, զոհերի թիվը՝ 750 հազարի: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուս հայտնել է երկուշաբթի տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, սա բարդ իրավիճակ է աշխարհի համար, սակայն «վերջին շրջանում ի հայտ են եկել հույսի նշույլներ»: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել մարդկանց ակտիվորեն պայքարել համավարակը կանգնեցնելու համար: