Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 28-29ը 2020
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր65496Հիվանդներ1,9321,766517Նոր մահեր0+10Մահեր30236Առողջացել են9001,267168 -
Ադրբեջանում հերթական մահ ՝ 49 նոր դեպք
Մահերի թիվը հասել է 23-ի:
Վարակվածների ընդհանուր թիվը 1,766 է։
1,267 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես․
վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
բացվել են կարի արտադրամասերը, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
թույլատրված են անհատական կրկնուսույցների աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
SMS-թույլտվությունը, որն անհրաժեշտ է փողոց դուրս գալու համար, եթե չունես տեղեկանք աշխատավայրից, այժմ տրվում է երեք ժամով (մինչ այս երկու ժամով էր)։
-
Մետրանոց փայտեր՝ գլխարկների վրա․ ինչպե՞ս են հեռավորություն պահում Չինաստանի դպրոցներում, որտեղ դասապրոցեսը վերսկսվել է։ Տեսանյութ
Չինաստանի քաղաքների մեծ մասում աշակերտները վերադարձել են դպրոց կորոնավիրուսի համավարակի պատճառով հաստատված եռամսյա կարանտինից հետո։ Իշխանությունները խիստ կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել․ աշակերտներին և ուսանողներին ուսումնական հաստատություն մուտք գործելիս բժշկական դիմակներ և ձեռքերի համար ախտահանող միջոցներ են բաժանում, տարածքների սանիտարական ախտահանում է իրականացվում։
Տարրական դասարանների աշակերտների նկատմամբ պահանջներն այլ են․ նրանք պետք է գլխարկներ կրեն, որոնց երկու կողմից մեկ մետրանոց փայտեր են ամրացված, որպեսզի միմյանցից հեռավորություն պահպանվի։ Գլխարկները պետք է պատրաստեն ծնողներն, այդ պատճառով էլ դրանց ձևն ու կտորները շատ տարբեր են։
Համավարակի ժամանակահատվածում, որը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերին չինական Ուհան քաղաքում, Չինաստանում վարակվել է 82 858 մարդ, նրանցից 4 633–ը մահացել են։ Սակայն արդեն երկար ժամանակ է, ինչ Չինաստանում գրեթե հիվանդներ չկան․ վերջին մեկ օրում ողջ երկրում ընդամենը 22 դեպք է գրանցվել։
Աղբյուրը՝ Dailymail, Weibo
-
Դաղստանի հիվանդանոցներում ամենաանհրաժեշտ բաները չկան։ Բլոգերի ուղերձը։ Տեսանյութ
Դաղստանցի հայտնի բլոգեր Օմար Ալիբուտաևն իր Instagram–ում այս տեսանյութն է հրապարակել, որտեղ նա «պետության համար խայտառակություն» է անվանում հիվանդանոցներն ու բժիշկներին պաշտպանության միջոցներով և դեղորայքով ապահովելու անընդունակությունը․
«Պետությունը, որը բազմամիլիարդանոց պարտքեր է ներում տարբեր երկրների, այնտեղ ինքնաթիռներ է ուղարկում, իր իսկ բժիշկներին և հիվանդանոցներին չի կարող օգնել։ Ոչ խալաթներով, ոչ դիմակներով, ոչ բժշկական այլ պարագաներով։ Ուղղակի խայտառակություն է այս ամենը»։
Ալիբուտաևը միջոցների հավաքագրում է հայտարարել համավարակի թեժ պահին դաղստանցի բուժաշխատողներին պաշտպանիչ պարագաներով ապահովելու համար։
Ավելի վաղ, Դաղստանի հիվանդանոցներում բուժաշխատողներին հատուկ պաշտպանության միջոցներով ապահովելու խնդիրների մասին էր հայտարարել տեղական «Հիվանդի մոնիտոր» կազմակերպությունը։Աղբյուր՝ ՅուգՄԲԽմեդիա
-
65 նոր դեպք Հայաստանում ՝ ընդհանուր 1 932 դեպք
Համաճարակի մեկնարկից ի վեր 30 մարդ է մահացել։
Ապաքինվել է 900 մարդ։
Կորոնավիրուսի դեմ պայքարը Հայաստանում
Արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16–ին, այն կտևի մինչև մայիսի 14–ը։
Սակայն ռեժիմի մեղմացումն արդեն սկսվել է։
Այժմ կարելի է տնից դուրս գալ զբոսնելու, հեծանիվ քշելու, թեև տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ ոչ ավելին։
Թույլատրված է երկուսով տանից դուրս գալ, եթե խոսքը նույն ընտանիքի անդամների մասին է։
Կրկին աշխատում են վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները, շինարարներն ու ճարտարագետները։ Ակնկալվում է, որ էլ ավելի մեծ թվով ձեռնարկությունների աշխատանքը կթույլատրվի մոտակա 10-ն օրվա ընթացքում։
• Արդեն կարելի է երկուսով զբոսնել, բայց տնից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա
-
6 նոր դեպք Վրաստանում ՝ ընդհանուր 517 դեպք
Համաճարակի մեկնարկից ի վեր 6 մարդ է մահացել։
Ապաքինվել է 168 մարդ։
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, ու աշխատում են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
• Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը. ո՞ւմ կօգնեն և ինչո՞վ
-
Մոսկվայում կորոնավիրուսից մեկ օրում ռեկորդային թվով մարդիկ են մահացել՝ 67
Ընդհանուր առմամբ, Մոսկվայում COVID-19-ից մահացել է 546 մարդ։
Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 93 558 է, նրանցից մոսկվացիներ են 48 426–ը։ Ապաքինվել է 8 456 մարդ, մահացել՝ 934 մարդ։
Իշխանությունները բնակչությանը հիշեցնում են «մայիսյան տոների» ընթացքում մեկուսացման խիստ ռեժիմ պահպանելու պահանջի մասին։
Ռուսաստանում ավանդաբար մեծ ոգևորությամբ նշվում է մայիսի 1–ն՝ Աշխատավորների օրն, ու մայիսի 9–ը՝ Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրը։Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ Ռուսաստանում վարակը դեռ գագաթնակետին չի հասել։ Մեծ նշանակություն են ունենալու մոտակա երկու շաբաթը։
-
Վիճակագրություն. վարակվածներ, մահացածներ, առողջացածներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
ՀայաստանԱդրբեջանՎրաստանՆոր դեպքեր593915Հիվանդներ1,8671,717511Նոր մահեր+100Մահեր30226Առողջացել են8661,221156 -
Ադրբեջանում ևս 39 մարդ վարակվել է, 59-ը՝ առողջացել
Վարակվածների ընդհանուր թիվը 1,717 է։
1,221 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Համաճարակի մեկնարկից ի վեր 22 մարդ է մահացել։
Ապրիլի 27–ից Ադրբեջանում սկսել են մեղմել խիստ կարանտինային ռեժիմը։
Մասնավորապես․
վերսկսվել է առևտուրը նախկինում փակ բոլոր խանութներում՝ բացառությամբ առևտրի կենտրոններում գտնվողների;
բացվել են կարի արտադրամասերը, կոշիկի վերանորոգման սրահները, ֆոտոստուդիաները;
թույլատրված են անհատական կրկնուսույցների աշխատանքն ու բնակարանների մաքրման ծառայությունները։
SMS-թույլտվությունը, որն անհրաժեշտ է փողոց դուրս գալու համար, եթե չունես տեղեկանք աշխատավայրից, այժմ տրվում է երեք ժամով (մինչ այս երկու ժամով էր)։
-
Հյուսիսային Կովկասում շարունակվում է վարակվածների թվի կտրուկ աճը
Առաջատարը Դաղստանն է՝ մեկ օրում + 153 դեպք, ընդհանուր առմամբ, 1 147 մարդ վարակված է, 1–ը մահացել է։
Հաջորդը Հյուսիսային Օսիան է․ մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 121–ով։ Ընդհանուր առմամբ, 670 վարակված կա, երկու մահ է գրանցվել։
Ինգուշեթիայում վարակվածների թիվը հասել է 633–ի, մահվան 19 դեպք կա։
Չեչնիայում, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 447 դեպք, մահացել է յոթ մարդ։
Խասավուրտ
-
Ռուսաստանն առաջ է անցել Իրանից վարակման դեպքերի քանակով և աշխարհում 8–րդ տեղն է զբաղեցրել
Մեկ օրում Ռուսաստանում վարակվել է ավելի քան 6 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, վարակված է 93 558 մարդ։
Բացարձակ մեծամասնությունը Մոսկվայում է՝ 48 426։
Մահացել է 867 մարդ, ընդ որում՝ վերջին մեկ օրում՝ 72 մարդ։
Ապաքինվել է 8 456։
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է երեք միլիոնը, մահացել է ավելի քան 200 հազար մարդ։
Առավել տուժած երկիրը նախկինի պես ԱՄՆ–ն է․ վարակը հաստատվել է ավելի քան մեկ միլիոն մարդու մոտ, մահացել է ավելի քան 56 հազար մարդ։
Ինքնաշեն հուշարձան բուժաշխատողների պատվին, որոնք Պետերբուրգում մահացել են կորոնավիրուսի համաճարակի ժամանակ։ 2020թ–ի ապրիլի 28, լուսանկարը՝ Reuters/Anton Vaganov
-
30-րդ մահը Հայաստանում։ Վարակվածների թվում է 28 երեխա և 4 հղի կին
Մահացել է 67-ամյա կին, որը մի քանի քրոնիկ հիվանդություն է ունեցել։
Ընդհանուր առմամբ, համաճարակի մեկնարկից ի վեր վարակման 1 867 դեպք է գրանցվել։ Ապաքինվել է 866 մարդ։
Կորոնավիրուսով վարակվածների թվում 28 երեխա կա և չորս հղի կին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ նրանք բոլորն իրենց լավ են զգում։
Համաճարակի մեկնարկից ի վեր Հայաստանում անցկացվել է 19 296 թեստ։
-
Վարակվածների թիվը Վրաստանում գերազանցել է 500–ը
15 նոր դեպք:
Վարակվածների ընդհանուր թիվը 511 է։
156 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցներից:
Արտակարգ դրությունը Վրաստանում
Հայտարարվել է մարտի 21–ին, ավարտվելու է մայիսի 22–ին։
Ապրիլի 27–ից սկսվել է արգելքների փուլային մեղմացում․
կրկին կարելի է տեղաշարժվել սեփական ավտոմեքենաներով և տաքսիներով, բացվել են ագրարային շուկաներն, ու աշխատում են առցանց խանութները, թույլատրված է ապրանքների առաքումը տուն։
Արտակարգ դրության մյուս սահմանափակումներն ուժի մեջ են մնում։
Չի աշխատում հանրային տրանսպորտը, պարետային ժամ է գործում 21:00–ից մինչև 06:00–ն։
Մինչև մայիսի 24–ը փակ կլինեն Թբիլիսիի և երեք խոշորագույն քաղաքներ Ռուսթավիի, Բաթումի և Քութայիսիի մուտքն ու ելքը։
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը