Կարծիք․ Ինչպես «կարդալ թվերը» աշխարհով մեկ տարածվող կորոնավիրուսի մասին
Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սեփական կարծիքը աշխարհում կորոնավիրուսի տարածման և Հայաստանում տիրող իրավիճակի մասին։
Լավ է, որ ամենօրյա թվերը կան ու հետևում ենք [վիրուսի տարածմանը], սակայն քանի՞սը «թիվ կարդալ» գիտեն։
• Չկա ունիվերսալ մշակված մեթոդոլոգիա, թե ինչպես բացահայտել վիրուսը, այսինքն ամեն մի երկրի թիվ համադրելի չի մյուսի հետ։
• Դրանով էլ բացատրովում է, որ մի երկրում դեպքերը շատ են, մյուսներում քիչ։ Այս թվերը ավտոմատ չի կարելի մեկնաբանել որպես 100%-ոց իրավիակի արտացոլում։
• Օրինակ, Իրանում սկզբում մահվան ցուցանիշը շատ բարձր էր, բնական է, որ վարակվածներն ավելի շատ էին, պարզապես բացահայտված չէին։
• ԱՄՆ-ում էլ է իրականում խայտառակ վիճակ։ CDC-ն` Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, մատակարարել է չգործող թեստեր, FDA-ն՝ Սննդի և դեղերի վերահսկողութայն վարչությունը, ուրիշ լաբորատորիաների թույլ չէր տվել սեփական թեստեր օգտագործել, արդյունքում, ընդամենը 459 մարդ էր թեստավորվել մի 2 օր առաջվա դրությամբ։
• Փոխարենը Հարավային Կորեայում արդեն ստուգվել է 65000 մարդ։ Իսկ Չինաստանում ամեն շաբաթ 1.5 միլիոնից ավելի մարդ են ստուգում։
• Երկրների ներսում էլ տարբեր է վիճակը, մշակույթը, համայնքները։ Կորեայում վարակը կտրուկ տարածվել է կրոնական աղանդի ներսում։ Իրանում, մինչև վերջերս, կրոնական առաջնորդները պնդում էին, որ «սուրբ վայրերում վիրուսը չի տարածվում»։
• Վիճակը համարվում է վերահսկողությունից դուրս, երբ հայտնաբերվում է գոնե մեկ վարակակիր, որը ոչ այցելել է վարակված երկիր, ոչ էլ շփվել է այդ երկրներից մեկի հետ։ Այսինքն հնարավոր չի պարզել վիրուսի աղբյուրը՝ այն արդեն ինքուրույն թափառում է։
• Աբսուրդ է մեղադրել Հայաստանում որևէ մեկին վարակի մուտք գործելու կամ կարանտին անել/չանելու համար։ Վարակը միևնույնն է մտնելու էր։ Դրա մասին հենց առաջին օրերից հայտարարում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Այս մեկը [վարակվածը] չլիներ, մեկ ուրիշն էր լինելու։ Դրա համար էլ կարևոր է ներքին պատրաստությունը։
• Մահվան վիճակագրությունն ավելի հավաստի է։ Ու այն ցույց է տալիս, որ ծերերն ու հիվանդներն են այս վիրուսի թիրախում։ Նրանք նույնպես մեր քաղաքացիներն են ու հարազատները, չի կարելի իրավիճակին նայել զուտ վիճակագրորեն ու նվազեցնել վիրուսի ազդեցության ռիսկը։
• Բժիշկները վերոնշյալ կետը կարող են անտեսել /քարերով չխփեք/, քանի որ ռիսկի տակ գտնվող մարդիկ նման ռիսկ ունեն նաև գրիպի այլ տեսակներից։ Այսինքն, եթե քաղցկեղով հիվանդ ես /կորոնավիրուսից մահացածների 5 տոկոսը/ կամ շաքար ունես /7 տոկոսը/, ապա թոքաբորբը մեծացնում է մահանալու ռիսկը։
• Մեր մշակույթում հարբուխից և գրիպից պաշտպանվելու կուլտուրա չունենք։ Այ սա է ամենամեծ ռիսկը։ Պատմականորեն վարակի աղբյուրը մեզ մոտ կրթության օջախներն են։ Դպրոցներում չկա սանիտարական նորմալ պայմաններ /նույնիսկ որոշ նախարարություններում օճառ չկա/։ Այնպես որ, այս քանի օրը, եթե թեկուզ թեթև ռիսկ տեսնենք, խորհուրդ կտամ գարնանային արձակուրդները առաջ տալ [դա արդեն արվել է Հայաստանում, բոլոր ուսումնական հաստատությունները դադարել են գործել — JAMnews]։ Սպասել օրերի տաքացմանը [որոշ գիտնականների կարծիքով, օդի ջերմաստիճանի բարձրացումը կորոնավիրուսի տարածումը կարող է դանդաղեցնել — JAMnews]։ Հուսալ, որ մարտն այս տաարի շուտ կտաքանա։ Ու թվերին հաճախ մի նայեք։
• Կորոնավիրուս․ ինչպիսի՞ պատկեր է աշխարհում մարտի 3–ին։ Հիմնական փաստեր և թվեր
• Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը. վարակվածը և նրա հետ շփում ունեցած 31 անձինք մեկուսացված են
• Կորոնավիրուսը Վրաստանում. ևս 14 մարդ սպասում է լաբորատորիայի վճռին