Ծովափնյա կարմա. ի՞նչն է Աբխազիայում հիշվել 2017թ-ին
Պ
Պրիմորսկոյե գյուղն Աբխազիայի կենտրոնն էր դարձել 2017թ-ին, թեև՝ ամենաբացասական իմաստով:
Բոլորովին վերջերս Գուդաութիի շրջանի այս բնակավայրը կոչվում էր Արսաուլ: Սակայն 2017թ-ի սկզբին տեղի բնակիչների պահանջով վերադարձվել է դրա խորհրդային անվանումը՝ Պրիմորսկոյե: Վերանվանման գլխավոր փաստարկներից մեկը հետևյալն էր. հին անվանումը զբոսաշրջիկներ կբերի, որոնք կարոտում են այս գյուղում խորհրդային տարիների հանգիստը:
Ռեբրենդինգը ռեզոնանսային էր հենց զբոսաշրջային իմաստով: 2017թ-ի հուլիսի 11-ին Պրիմորսկոյեի լողափում լկտի սպանություն տեղի ունեցավ:
Հարևան գյուղի բնակիչ Ջինջոլիա երկու եղբայրները զինված մտել էին լողափ ու գյուղում հանգստացող երկու ընտանիքի կանանց և երեխաներին պատանդ էին վերցրել: Տղամարդկանցից մեկին հանցագործները սպանել էին, իսկ մյուսին ուղարկել մոտակա բանկոմատ՝ փողի հետևից:
Հանցագործներին ձերբակալելուց հետո պարզ դարձավ, որ դա սովորական գործ էր նրանց համար:
Հանցագործությունն այնպես էր շոկի ենթարկել տեղի բնակիչներին, որ նրանք միլիցիայի հետ միասին մեղավորներին էին փնտրում: Կառավարությունն աննախադեպ փոխհատուցում էր հայտարարել հանցագործների մասին տեղեկատվության դիմաց՝ 1 մլն ռուբլի [մոտ $17 հազար]:
Սակայն պարգևատրումը հարկ չեղավ վճարել: Եղբայրներից մեկին հայտնաբերել էր միլիցիան, իսկ մյուսին հարազատներն էին ստիպել հանձնվել:
Երեք շաբաթ անց՝ օգոստոսի 2-ին, Պրիմորսկոյեի զինամթերքի պահեստում մի քանի պայթյուն տեղի ունեցավ: Զոհվեց երկու ռուս զբոսաշրջիկ, 60 մարդ վիրավորվեց, մի քանի տասնյակ տուն բնակվելու համար անպետք դարձան: Այնտեղ մինչև օրս սակրավորներ են աշխատում:
Բայց ամեն ինչ այնքան լավատեսական էր սկսվել:
Տնտեսվարների ընտրություն
Ա
Աբխազիայում կայացան հերթական խորհրդարանական ընտրությունները՝ կրկին մեծամասնական ընտրակարգով, չնայած որ բոլոր քաղաքական ուժերը խոսում էին մեծամասնական-համամասնական ընտրական համակարգի անցնելու անհրաժեշտության մասին:
Արդյունքում՝ ծրագրերի պայքար չեղավ: Թեկնածուները հաղթելու համար վերանորոգում էին շարքից դուրս եկած ջրատարն ու տեղամասային ճանապարհները, մուտքերի լամպերն էին տեղադրում, ներկում մայթեզրերն ու շաբաթօրյակներ կազմակերպում:
Ի վերջո Աբխազիայի խորհրդարանը տնտեսվարի հմտություններով 35 «լավ տղա» ստացավ:
Տարվա քաղաքական կուլբիտը
2
2019թ-ին Աբխազիայում նախագահական ընտրույթուններ են կայանալու, և պարզվեց, որ որոշ առաջատար ֆիգուրներ ուզում են նոր ձևաչափի ընտրույթունների մասնակցել: Իսկ ավելի հստակ. երկու մինչ այսօր անհաշտ քաղաքական գործիչ՝ նախկին նախագահ Անկվաբն ու գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան, միավորվում են և գալիք նախագահական ընտրություններին մեկ միասնական թիմով են մասնակցելու:
Հասարակության համար դա կարող է իրական մոտիվացիա լինել, քանի որ այդպիսի անսպասելի միությունը կօգնի կասեցնել ընտրությունից ընտրություն հասարակությունում տեղի ունեցող պառակտումը և հանրային համաձայնության գալ:
[quote]Աբխազիա. քաղաքական թշնամիները դաշնակիցներ են դառնում [/my_quote]
Թատերական վերածնունդ
Մ
Մշակութային իրադարձությունների տեսանկյունից 2017թ-ը շատերը դեռ երկար կհիշեն: Եվ այդ ամենը՝ շնորհիվ պետական ռուսական թատրոնի նոր տնօրեն Իրակլի Խինտբայի:
Խինտբան փոխարտգործնախարար է եղել, այնուհետև՝ նախագահ Հաջիմբայի գլխավոր քաղաքական խորհրդականը: Երբ նա սկսեց զբաղվել այս՝ իր համար ոչ պրոֆիլային աշխատանքով՝ Սուխումի սրճարանների մշտական այցելուների ծաղրին արժանացավ:
Սակայն շուտով պարզվեց, որ Իրակլի Խինտբան ոչ միայն լավ դիվանագետ է և քաղաքագետ, այլ նաև բավականին արդյունավետ թատերական մենեջեր: Նա ոչ միայն վերակենդանացրեց մահացող թատրոնն, այլ նաև դարձրեց այն Աբխազիայի մշակութային կյանքի էպիկենտրոնը:
2017թ-ին Իրակլի Խինտբայի թատրոնը 11 մլն ռուբլի վաստակեց [մոտ $190 հազար]:
Երբեմն, երբ աշխատակիցները չէին բավականացնում, նա ինքն էր քաղաքում աֆիշներ կպցնում և դրամարկղում տոմսեր վաճառում: Եվ արդեն ավանդույթ է դարձել այն, որ յուրաքանչյուր ներկայացումից առաջ թատրոնի մուտքի մոտ հանդիսատեսին դիմավորում է անձամբ տնօրենը: