Ծերուկ Թբիլիսի. Վրաստանում զբոսաշրջության մասին
Հրապարակման օրիգինալը՝ «Կավկազսկի ուզել» կայքում
Վրաստանի և դրա մայրաքաղաքի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունն ամեն տարի աճում է, և այսօր այստեղ զբոսաշրջիկներն ավելի շատ են, քան վրացիները. 2016թ-ին 3,7մլն մարդ բնակչությամբ երկիրն այցելել է մոտ 6 մլն հյուր: Եվ դա դեռ վերջը չէ, վստահ են վրացական իշխանությունները: Տեղական կառավարությունը կանխատեսում է, որ 2020թ-ին նրանց թիվը կհասնի 8 միլիոնի, իսկ 2025թ-ին՝ 11 միլիոնի: Այդ ընթացքում Վրաստանի իշխանությունները խոստանում են սպասարկման համաշխարհային մակարդակ տարվա ցանկացած եղանակին… Սակայն որքանո՞վ են իրական այդ խոստումները Թբիլիսիի և Վրաստանի այլ զբոսաշրջային վայրերի համար: Ի՞նչ դժվարություններ կան զբոսաշրջային ռազմավարության մշակման՝ իշխանությունների ճանապարհին և ինչպե՞ս են հասարակ թբիլիսցիներն օգնում այն իրականացնել: «Կավկազսկի ուզելը» խնդրել է JAMnews-ի թղթակից Էկա Մինասյանին հայացք գցել ոչ զբոսաշրջային Թբիլիսիի կենտրոնի վրա:
Զբոսաշրջային խոհանոց. թե ինչպես են պատրաստում «խայծերը»
Զբոսաշրջիկների ներգրավման գործում հիմնական շեշտադրումն իշխանություններն անում են մարքեթինգային արշավի վրա: Ամեն տարի տեղեկատվական արշավների, զբոսաշրջային Վրաստանի առաջխաղացման համար տրամադրվող գումարն աճում է:
«Այս տարի պետությունը 25 միլիոն է ծախսել», — «Կավկազսկի ուզելին» հայտարարել է Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի ղեկավար Ռուսուդան Մամացաշվիլին: Համեմատության համար նշենք, որ 2016թ-ին մարքեթինգային ընկերություններին 22,5 մլն լարի է տրամադրվել:
«Նախորդ տարի մեզ մոտ 600 լրագրող է եղել աշխարհի տարբեր երկրներից», — ասում է Մամացաշվիլին:
Նրա խոսքով՝ մարտին մեկնարկել է ամառային մարքեթինգային արշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 30-ը: Դրա շրջանակում Վրաստանի զբոսաշրջային ներուժի մասին կիմանան 14 երկրներում, որոնց թվում են Ռուսաստանը, Իտալիան, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը:
«Վրաստանի կառավարությանն օգնում է մարքեթինգային արշավ իրականացնել Google ընեկրությունը», — ասում է Մամացաշվիլին: Ենթադրվում է ամառային մարքեթինգային արշավի համատեղ նախապատրաստում, ինչպես նաև պլանավորում, վերլուծություն, Google ընկերության մասնագետների խորհրդատվություններ:
Winter in Georgia գովազդային հոլովակն արժանացել է զբոսաշրջային կինոյի 3 միջազգային փառատոնների ճանաչմանը. հոլովակը պատկերավոր կերպով պատմում է, թե ինչպես շնորհիվ Վրաստանի բացառիկ կլիմայի կարելի է առանց երկրի սահմանները լքելու լինել բարձրադիր շրջաններում և արևայրուք ունենալ ծովի ափին: Սակայն չնայած բնության ողջ բազմազանությանն ու Վրաստանի ավանդույթների հարստությանը՝ զբոսաշրջիկների մեծ մասը երկրի հետ ծանոթությունը արդարացիորեն սկսում են, մայրաքաղաքից…
Ծորուկ Թբիլիսի
Ասում են՝ Թբիլիսին հնարավոր չէ հասկանալ, այն կարելի է միայն զգալ, և դրա համար պետք է տեղավորվել ինչ-որ մի հին թաղամասում և ոտքով քայլել դրա նեղ և կուզ փողոցներով: Հին քաղաքի նման թաղամասերից մեկը Բեթլեմյան փողոցն է: Փողոցն այդ անվանումը ստացել է Բեթլեմի թաղամասից, նույն ինքը՝ Կլդիսուբանի փողոց, ինչը թարգմանաբար նշանակում է «ժայռերի թաղամաս»:
Գեղատեսիլ փողոցը կարծես իրոք ժայռի մեջ փորված լինի: Եթե դրանով շարժվենք, սկզբից՝ Հացի հրապարակից սկսած, ապա աջ կողմում գլխավերևում կտեսնենք ամենահետաքրքիր քաղաքային տեսարժան վայրը՝ Նարիկալա ամրոցը, ձախ կողմում քաղաքի տպավորիչ համայնապատկեր է բացվում:
Թբիլիսիի հին թաղամասերի մասշտաբային վերակառուցումը 25 տարվա անկումային շրջանից հետո սկսվել է Միխայիլ Սահակաշվիլիի նախագահության տարիներին: «Հին քաղաքի նոր կյանքը» նախագծի շրջանակում, որը սկսվել է 2007թ-ին, ռեստավրացվել են ամենավթարային թաղամասերը Թբիլիսիի կենտրոնական մասում՝ Սոլոլակիում, Կալաուբանիում և Չուգուրեթիում:
Վերականգնողական աշխատանքների որակը կասկածի տակ առան Սահակաշվիլիի թիմի քաղաքական ընդդիմադիրները: Իշխանության գալով՝ նրանք շարունակեցին Թբիլիսիի նորացման արշավը, սակայն դեռևս այն պակաս մասշտաբային է. ներկայիս քաղաքական թիմի ավանդը 5 տարվա մեջ «Նոր Թիֆլիս» նախագիծն է, որը նախատեսում է Դավիթ Շինարարի պողոտայի կեսի վերականգնում: Քաղաքի այդ մասում ռեստավրատորներին հաջողվել է հայտնաբերել և վերականգնել հին նախահեղափախական ցուցանակներ, գրառումներ ու նկարներ:
Սեփական Թբիլիսի յուրաքանչյուր բակում
Բեթլեմյան 17 հասցեում գնտվող տունը, որում ծնվել է Մարինա Մեսխին, սկսել են ռեստավրացնել 2011թ-ին: Այդ ընթացքում տունը հնացել էր և քանդվում էր: Թե քանի տարեկան է իրականում այդ տունը, Մարինան չգիտի, ասում է, որ այն շատ հին է:
Հոսթել բացելու մասին Մարինայի ընտանիքը սկզբում չէր էլ մտածում: Փող չկար, բանկային պարտքերի մեջ մտնելու ցանկություն չկար: Եվ այստեղ օգնության հասավ Պետերբուրգում ապրող բարեկամը: Մարինան ամուսնու հետ հարևաններից գնեց մնացած սենյակները, և սկսեցին աշխատել դիզայնի վրա: Շենքի դիմային հատվածն արգելված է փոփոխել. տունը դտնվում է մշակութային ժառանգության ցանկում: Դրսից ձևավորելը թույլատրված է: Հոսթելի ձևակերպմամբ սկսել է զբաղվել Մարինայի տղան՝ Գիգան, որը կրթությամբ նկարիչ-գրիմարար է:
Գիգան սեփական հոսթելի վրա աշխատել է՝ հաշվի առնելով տեղակայումը, պայմաններն ու բնակտարածքը: Հարևաններից փոքր բակը բաժանում է աղյուսե պատը: Հոսթելի տերերը դրա վրա փոքր ջահեր, ծաղկամաններով ծաղիկներ և գիպսե կատուներով շրջանակներ են կախել: Եթե հոսթելի ամբողջ բակն ավելի շուտ եվրոպական ոճով է արված, ապա տան ներքին հարդարանքում ավելի շատ վրացական մոտիվներ կան. հենց երկրորդ հարկ տանող փայտյա սանդուղքի վրա Փիրոսմանիի նկարազարդումներից մի կոմպազիցիա է կախած, երկրորդ հարկի պատշգամբում փոքրիկ սեղաններ ու աթռներ են դրված…
9 սենյակ ունեցող հարմարավետ հոսթել է ստացվել, որտեղ ամենահամեստ երկտեղանոց համարն արժե 120 լարի (մոտ 50 դոլար): Նախաճաշը ներառված է: Եվ Մարինան գումար չի վերցնում գինու համար. այն այստեղ անպայման նվիրում են հեռացող հյուրերին, հոսթելում մնալու ժամանակ հյուրը նույնպես ցանկության դեպքում կարող է գինի խմել անսահմանափակ քանակությամբ:
«Ճաշ և ընթրիք արդեն չեմ փորձում անգամ պատրաստել, քանի որ դա արդեն լրացուցիչ ծախսեր են, պետք է խոհարար հրավիրել, իսկ մենք դեռ նոր ենք թափ հավաքում, — պատմում է Մարինան, — այս բիզնեսում մենք ընդամենը մեկուկես տարի ենք»:
Հոսթելն էժան է, սակայն սպասրակումը կարող է ոչ պակաս լավը լինել, քան աստղ ունեցող հյուրանոցում: «Շատերն են մեզ մոտ կանգ առնում, քանի որ տնային հարմարավետություն, թբիլիսյան մթնոլորտ են են փնտրում: Ցանկանում են ապրել ավանդական վրացական տանը՝ տիպիկ բակով: Մոտ այսպիսի տանը», — ասում է Մարինան:
Հոսթելների և փոքր հյուրանոցների զգալի առավելությունն անկրկնելի մթնոլորտի մեջ է, որը ստեղծվում է շնորհիվ թբիլիսյան բակերի: Ինչպե՞ս կարելի է անցնել հոսթելի կողքով, որտեղ գեղեցիկ դարպասների ճաղերից ձեզ է նայում ինքը Ֆրիդան:
Ապարտամենտների տերը՝ Մարիամ Սապոնյանը Վրաստանից մեկնել է 25 տարի առաջ: Թբիլիսի է եկել նախորդ ամռանը: Նա չէր պատրաստվում այստեղ երկար մնալ: Մոսկվայում նրան էր սպասում ընտանիքն ու սեփական բիզնեսը: Մարիամը պլանավորում էր մորաքրոջ բնակարանը վերանորոգել և մեկնել: Սակայն ինչպես դա երբեմն լինում է Թբիլիսիում, պլանները կտրուկ փոխվեցին: Տունը, որում կինը ծնվել և մեծացել է, ռեստավրացրածներից է, ինչպես այդ հին ու կոլորիտային փողոցի տների մեծ մասը: Մարիամը պատմում է, որ այդ տունը նվազագույնը 200 տարեկան է…
«Մի անգամ, արդեն վերանորոգումից հետո ես կանգնած էի պատշգամբում և նայում էի քաղաքին: Մտածում էի՝ ինչպիսի գեղեցիկ գեղատեսիլ բակ ունենք, — ասում է նա: Բնակարանի վորանորոգումը թարմ է: Իսկ բառացիորեն հաջորդ օրը եկավ սկզբում մի հարևանը, հետո՝ մյուսը, երկուսն էլ պատրաստ էին էժան վաճառել իրենց սենյակները…»:
Մարիամը համաձայնել է: Շատերը նրան խորհուրդ են տվել բնակարանը ձևավորել ավանդական ազգային ոճով: Սակայն նա որոշել է օրիգինալ գնտվել, չէ՞ որ ազգային կոլորիտն առկա է այդ փողոցի գրեթե յուրաքանչյուր բակում: Դրա փոխարեն Մարիամը սկսել է էկլեկտիկայով զբաղվել: Այժմ այդ ծաղրանկարային չափսերի փոքրացված թբիլիսյան բակում առկա է և Իսպանիան, և Իտալիան և նույնիսկ Կամբոջան: Երկտեղանի ամենաբյուջետային համարն այստեղ արժե 120 լարի, իսկ յոթ հոգու համար դուպլեքս-բնակարանը վարձակալությամբ է տրվում օրական 240 լարիով: Ընդհանուր առմամբ ապարտամենտները 40 մարդ են տեղավորում: Ճիշտ է, միաժամանակ բոլոր 40 համարները զբաղեցվում են միայն ամռանը: Այդ ապարտամենտների ամենահայտնի վայրը ծաղկապատ պատշգամբն է: Այդտեղից քաղաքի ցնցող տեսարան է բացվում: Այդ պատճառով էլ երեկոյան ժամերը զբոսաշրջիկներն այստեղ են անցնակցնում:
Մոսկվա Մարիամն այնուամենայնիվ մեկնեց, սակայն նախապես Թբիլիսիում գրանցելով իր բիզնեսը, կառավարիչ նշանակելով և առաջին հյուրերին ընդունելով:
«Սկզբում ինձ համար շատ բարդ էր համակերպվել թբիլիսյան մտածողությանը, որից հետ էի սովորել Մոսկվայում ապրելու տարիներին, — կիսվում է նա: — Օրինակ, մի անգամ կոյուղին սարքելու վերաբերյալ իմ անմեղ նկատողությունից կառավարիչն ուժեղ նեղացավ: Այնպես նեղացավ, որ միանգամից դուրս եկավ աշխատանքից»:
«Հնարավոր է, որ այսօր գլխավոր փորձությունն այն է, որ Վրաստանում չի աշխատում գիշերը լռություն պահպանելու մասին օրենքը», — հուշում է նոր կառավարիչ Դավիթը:
Նա խոսում է հարևանությամբ գտնվող հյուրանոցի մասին, որի կենվորները գրեթե ամեն գիշեր ամղկում են: «Գալիս են պարեկայի ծառայության մեքենաները, կանգնում և հեռանում մինչև հաջորդ բողոքը», — բացատրում է Դավիթը: Եղել է, որ Մարիամի հյուրերը փոխել են մնալու վայրն ավելի հանգիստ տեղ գտնելու հույսով, իսկ ապարտամենտների վարկանիշը դրա համար ընկել է:
Թվերի լեզվով
Վրաստանի Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով՝ 2016թ-ին երկիրը 6 մլն 350,8 հազար զբոսաշրջիկ է ընդունել: Դա 7,6 %-ով ավել է, քան 2015թ-ին: 2017թ-ի հունվարին զբոսաշրջիկների թիվը ռեկորդային է անվանվել. Վրաստան է եկել 387 հազար հյուր (19,8% աճ), մի փոքր պակաս փետրվարին՝ 368 հազարից ավել (աճը՝ 2,1%), իսկ մարտին հերթական զբոսաշրջային բումն է եղել՝ 511 հազար մարդ (13,1% աճ): Դա 59,3 հազարով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:
2017թ-ի մարտին Վրաստան ավելի շատ ադրբեջանցի զբոսաշրջիկ է այցելել (11,1% աճ), երկրորդ տեղում են հյուրերը Հայաստանից (11.2% աճ): Այնուհետև զբոսաշրջիկները Թուրքիայից (ցուցանիշն անկում է ապրել 17.1%-ով), Ռուսաստանից (16.5% աճ) և Իրանից (194,8% աճ): Թվերը խոսուն են….
Երկիր ժամանող զբոսաշրջիկների թիվն ամեն տարի կայուն աճում է: Առաջին անգամ նրանց թիվը գերազանցել է Վրաստանի բնակչության թվաքանակը 2013թ-ին: Այն ժամանակ Վրաստան էր այցելել 5 մլն մարդ: Համեմատության համար. 2012թ-ին Վրաստանում 4 մլն 428,2 հազար այցելու է գրանցվել, դա 56,9%-ով ավելին է, քան 2011թ-ին:
Գիդը գիդի ետևից…
Վրաստանում զբոսաշրջության ոլորտում զբաղված մարդկանց թիվն աճում է զբոսաշրջիկների թվին զուգահեռ: Պայմանականորեն այդ ոլորտի աշխատակիցներին կարելի է բաժանել նրանց, ովքեր գիդ են դարձել հուսահատությունից և այլ բանով զբաղվել չկարողանալու պատճառով, և պրոֆեսիոնալների, որոնք ռեսուրսներ են ներդնում սեփական պրոֆեսիոնալ զարգացման և նոր հետաքրքիր երթուղիների որոնման մեջ:
Սեփական կադրերից բացի վերջին տարիներին վրացական զբոսաշրջային ներուժը բազմաթիվ եկվորների է գրավել հիմնականում նախկին խորհրդային հանրապետություններից: Գրավիչ բիզնես-միջավայրը՝ Վրաստանում սեփական բիզնեսը կես ժամում գրանցելու հնարավորությամբ, չունենալով ոչ անշարժ գույք երկրում, ոչ քաղաքացիություն, գրավում է ինչպես պրոֆեսիոնալներին, այնպես էլ դիլետանտներին: Արդյունքում՝ արտասահմանյան քաղաքացիները զբոսաշրջային ընկերություններ են բացում, իսկ սեփական երկրի հետ կապերը հաճախորդների հոսք են ապահովում և թույլ են տալիս ետ չընկնել: Երբեմն այլ երկրներից եկած գիդերի հաջողությունները նրանց տեղացի գործընկերների ջղայնությունն են առաջացնում…
Թբիլիսցի ամուսիններ Վալենտինա Սեմիլետն ու Ռոլանդ Քարթվելիշվիլին արդեն չորս տարի է՝ սեփական բիզնեսն են վարում: Վալենտինան հաճախորդների է գտնում, նրանց հետ նամակագրություն վարում, տուրեր կազմակերպում, իսկ Ռոլանդը գիդ-վարորդ է աշխատում: Վրաստանի սակավաթիվ սերտիֆիկացված գիդերից մեկն է:
«Ռոլանդը Վրաստանի գիդերի ասոցիացիայի սերտիֆիկտ ունի, սակայն 4 տարվա ընթացքում այն առիթ է եղել ներկայացնելու միայն մեկ անգամ, — պատմում է Վալենտինան: Սովորաբար դա Վրաստանի զբոսաշրջային ընկերությունների պահանջը չէ, բայց ափսոս, որովհետև ոլորտում քիչ չեն անբարեխիղճ մարդիկ: Հաճախ այսպիսի բան է լինում. մեկ շաբաթ առաջ Վրաստան է եկել, բայց արդեն սոցցանցում գրառում է արել, թե պատրաստ է երկրով մեկ տուր անցկացնել»:
«Իմ հյուրերի թվում այնպիսիք կային, ովքեր արդեն Վրաստան են եկել և օգտվել ոչ պրոֆեսիոնալ գիդերի ծառայությունից, չէ՞ որ այդ ծառայությունները մեր երկրում առաջարկում է առանց չափազանցման յուրաքանչյուր երկրորդ տաքսու վարորդ, — բացատրում է Ռոլանդը: — Այժմ այդ մարդիկ իրենց երկրներում բոլոր ճանապարհորդներին խորհուրդ են տալիս չտնտեսել էքսկուրսիաների հաշվին և դիմել պրոֆեսիոնալ գիդերի ծառայություններին»:
Արտոնանագրո՞ւմ. թե՞ բնական ընտրություն
«Վրաստանում զբոսաշրջային բիզնեսն ազատված է արտոնագրումից կամ պարտադիր սերտիֆիկացումից ավելորդ բյուրոկրատիզացիայից խուսափելու համար, — ասում է զբոսաշրջության ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ռուսուդան Մամացաշվիլին: — Չնայած միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ դեռ չկա, քննարկումներ են ընթանում»:
Վրաստանում ցանկացածը կարող է գիդ դառնալ, և դա լավ է, համարում է Քեթի Մելաձեն՝ Վրաստանի գիդերի ասոցիացիայի նախագահը: «Շուկան կդիմանա բոլորին: Զբոսաշրջային ընկերույթունը, որին դուր չի գա գիդը, այլևս նրան չի առաջարկի համագործակցել: Բնական ընտրություն տեղի կունենա», — վստահ է նա:
Գիդերի ասոցիացիան Վրաստանում գոյություն ունի 2010թ-ից: Տարեցտարի ասոցիացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցողների թիվն աճում է: Իսկ այսօր Գիդերի ասոցիացիան իր շարքերում 200 գիդ է ներառում:
«Գիդերի ասոցիացիայի սերտիֆիկատ կարելի է ստանալ՝ ըստ մասնագիտության երեք քննություն հանձնելով: Բացի այդ, սերտիֆիկատի համար նվազագույնը մեկ օտար լեզվի իմացություն է պետք: Քննություններին սովորաբար միջազգային մարզիչ և զբոսաշրջության ադմինիստրացիայի ներկայացուցիչն է ներկա գտնվում: Մեզ մոտ բարձր չափանիշներ են, սակայն այլ կերպ էլ է լինում. կան մարդիկ, որոնք սովորում են, սակայն քննություն չեն կարողանում հանձնել: Սակայն երբեմն մեկը փողոցից գալիս է և հանգիստ հանձնում քննությունը», — պատմում է Մելաձեն:
Աբանոթուբանիի տեղի բնակիչները պնդում են, որ հենց այստեղ է արվում սելֆիների մեծ մասը:
Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Մայա Սիդամոնիձեն նախկինում գլխավորել է Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիան, վերջին մի քանի տարիներին մասնավոր ձեռնարկատիրությամբ է զբաղվում՝ Թբիլիսիում հյուրանոց ունի: Նա կարծում է, որ գիդերի արտոնագրումը հետքայլ է:
«Դա կոռուպցիայի աղբյուրներից մեկն է: Այլ երկրների փորձի հիման վրա կարելի է ինչ-որ կերպ խթանել նոր գիտելիքների ձեռքբերումը: Այդպիսի սերտիֆիկատները պարտադիր չեն, սակայն օգտակար են ավելի պրոֆեսիոնալ մակարդակ բարձրանալու և աշխատաշուկայում պահանջարկ ունենալու համար, այդքանը, — վստահ է Սիդամոնիձեն: Ավելի կարևոր է բարձրացնել կրթության մակարդակը, մասնավոր ընկերությունների հետ պայմանագրեր կնքել, որպեսզի ուսանողները պարտադիր ստաժավորում անցնեն բուհերում սովորելու տարիներին: Անհրաժեշտ է, որպեսզի զբոսաշրջային ընկերություններն ինչ-որ լրացուցիչ ռեսուրսներ գտնեն մենեջմենթում սեփական կադրերի վերապատրաստման համար: Կրթությունը պետք է առաջնահերթություն լինի ցանկացած ոլորտում, սական զբոսաշրջությունում՝ հատկապես»:
Ընդ որում, իրենք՝ զբոսաշրջիկները, միշտ չէ, որ նպատակաուղղված պրոֆեսիոնալ գիդերի են փնտրում: Շատերի համար ավելի կարևոր է հանգստի ազգային կոլորիտն ու տարրական սերվիսը:
«Վրաստանը հիասքանչ է, սակայն այնքան էլ պատրաստ չէ մեծ զբոսաշրջային հոսքի, — ասում է Օքսանա Միրոշնիչենկոն Կիևից: — Թբիսլիսիում անցկացրած մեկ շաբաթվա մեջ մենք չկարողացանք հյուրանոցին ստիպել վերենորոգել համարի հեռախոսը: — Աշխատակիցները պարզապես ձեռքերն են տարածում և վերջ: Զբոսաշրջային ընկերությունը, որին մենք էքսկուրսիաներ և օդանավակայանից տրանսֆեր պատվիրեցինք, շփոթել էր ժամանման ամսաթիվն ու չէր դիմավորել մեզ: Ահա այսպիսի պահերի հստակ զգացվում է, որ մարդիկ չեն դիմանում հյուրերի չափազանց մեծ հոսքին»:
«Վրաստանի գրավչությունը գերպրոֆեսիոնալ գիդերի արտոնագրերի մեջ չէ և ոչ էլ «ամեն ինչ ներառված է» համակարգի, — համարում է Վլադիմիր Սուխովեյը, որը երրորդ անգամ է Վրաստան այցելում Բառնաուլից: — Այստեղ գլխավոր հմայքը հենց վրացիների անմիջականությունն է, բարյացակամությունը, որով տեղի բնակչները դիմավորում են ցանկացած հյուրի, կյանքի համաչափությունը»:
Հրապարակման օրիգինալը՝ «Կավկազսկի ուզելի կայքում»