Ադրբեջանում ամեն մասնավոր բուհում այսպես կոչված «ռուսական բաժին կա», այսինքն՝ խմբեր, որտեղ ուսուցումն անցկացվում է ռուսերենով: Այնպես որ, եթե ուզում եք ռուսերենով բարձրագույն կրթություն ստանալ, դա խնդիր չէ: Սակայն դրա համար պետք է ադրբեջաներենի իմացության քննություն հանձնել բուհի ընդունելության քննություններից առաջ:
Այդ քննությունը երբեք շատ բարդ չի եղել, դա ո՛չ IELTS է, ո՛չ էլ TOEFL: Նախորդ տարիներին քննությունը հանձնելու համար պետք էր ճիշտ պատասխանել20-ից 7 հարցի, սակայն այս տարի՝ 20-ից նվազագունը 15-ի: Փոխարենը հիմա քննությունը «երկրորդ փուլ ունի». այն անցկացվում է մայիսի 1-ից հունիսի 12-ը:
Այսպես թե այնպես ռուսախոս բաքվեցիների համար դա անհագիստ օր է, քանի որ Բաքվում դեռևս զարմանալիորեն շատ են մարդիկ, ովքեր առանց պետական լեզվի են գոյատևում և դա իրենց սուրբ իրավունքն են համարում: Իսկ քննությունից հետո ամեն տարի սոցցանցերում կարելի է մեկ-երկու մեկնաբանություն գտնել ռուսախոս բնակչության հանդեպ խտրական վերաբերմունքի վերաբերյալ, և նույնիսկ այնպիսի տեսություններ, ինչպիսիք են «մաղումներ ազգային պատկանելիության հատկանիշով»: Եվ անպայման նմանատիպ մի մեկնաբանություն. «Ծրագրավորողի ինչի՞ն է ընդհանրապես պետք ադրբեջաներեն իմանալը»:
Մենք ռուսախոս բաքվեցիներից հարցրինք՝ արդյո՞ք նրանք լավ գիտեն պետական լեզուն, թե՞ ոչ, արդյո՞ք դա խանգարում է առօրյա կյանքին, դժվար էր արդյո՞ք այս տարվա քննությունն ու պե՞տք է այն ընդհանրապես, թե՝ ոչ:
Չնայած՝ քննության դյուրին լինելու մասին է խոսում այն փաստը, որ քննությունից կտրված ուսանող այդպես էլ չհաջողվեց գտնել: