Լրագրողի դատավճիռը
Լրագրող Ռաուֆ Միրկադիրովը դատապարտվել է խիստ ռեժիմով գաղությում 6 տարի ազատազրկման: Նույն օրը ստորագրվել է նաև 210 դատապարտյալի ներում շնորհելու մասին հրաման, որոնց մեջ ոչ մի քաղբանտարկյալ չկա:
Ռաուֆ Միրկադիրովը դատապարտվել է «պետական դավաճանություն» հոդվածով: Նրա նախկին գործընկերները վստահ են, որ կալանավորման ու դատապարտման իրական պատճառը նրա մասնագիտական գործունեությունն է:
Ռաուֆ Միրկադիրովը լրագրությամբ է զբաղվում 1991թ.-ից: Նա աշխատել է մի քանի ընդդիմադիր պարբերականներում, որպես լրագրող եղել է ղարաբաղյան պատերազմի մարտական գործողությունների գոտում:
Նա նաև քաղաքականությամբ էր զբաղվում՝ մասնակցել է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» (Ազգային-դեմոկրատական կուսակցություն) կուսակցության, ընդդիմադիր Ադրբեջանի ազգային անկախության կուսակցության ստեղծմանը և նույնիսկ իր պատգամավորական թեկնածությունն է առաջադրել 2005թ. խորհրդարանական ընտրություններին:
2005թ. Միրկադիրովը «Ադրբեջանի վաստակավոր լրագրող» կոչումն է ստացել: 2011թ.-ից նա աշխատում էր Թուրքիայում որպես «Հայելի» թերթի թղթակից: Բազմաթիվ անգամներ մասնակցել է ղարաբաղյան կարգավորման թեմաներով միջազգային կոնֆերանսների:
Վերջին փաստն է հենց թույլ տվել ադրբեջանական հատուկ ծառայություններին կասկածել նրան Հայաստանի օգտին լրտեսություն անելու համար:
2014թ. ապրիլին Միրկադիրովը Անկարայից արտաքսվել է Բաքու և կալանավորվել: Դատավճռի հրապարակումից անցել է 1 տարի և 8 ամիս:
2014թ. մայիսին Ռաուֆ Միրկադիրովի 84-ամյա հայրը մահացավ նրա տանը գիշերն անցկացված խուզարկությունից հետո, որտեղ Ռաուֆը երկար ժամանակ չէր ապրել:
Ֆորումների ու սոցկայքերի օգտատերերի արձագանքն այդ դատավճռին տարբեր էր՝ «Իսկ ո՞վ է Միրկադիրովը» հարցից մինչև «Նրան տեղն է, պետք չէր հայերի հետ գործ ունենալ»: Այդ իրադարձությունն ավելի քիչ է քննարկվում, քան Միրկադիրովի կալանավորումը, որը շատ անսպասելի էր բոլորի համար և թուրքական հատուկ ծառայությունների դերի վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացրեց, ինչպես նաև այն ժամանակ դեռևս անազատության մեջ գտնվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի վրա գործադրվող ճնշման հետ նրա կալանավորման կապը: Այժմ, երբ այլ լրագրողներ ու քաղաքացիական ակտիվիստներ դատապարտվել են երկար ժամկետների ազատազրկման, այս նորությունը չէր կարող նույն իրարանցումն առաջացնել:
Լրագրողին սկսեցին պաշտպանել նրա նախկին գործընկերներն ու այն մարդիկ, ովքեր նրան անձամբ ճանաչում էին:
«Իհարկե, խուլիգաններին, գողերին ու մարդասպաններին սպասվող ճգնաժամի ժամանակ ներում շնորհելը (հետաքրքիր է՝ ինչպես են նրանք կրկին ներգրավվելու հասարակություն երկարատև զանգվածային գործազրկության պայմաններում) պակաս վտանգավոր է, քան վաստակավոր լրագրող Ռաուֆ Միկադիրովին արդարացնելը (ով այդ կոչումը ստացել է հենց լրագրողական գործունեության ու պրոֆեսիոնալիզմի համար)»:
«Իշխանությունում հազարավոր կաշառակերներ, խաբեբաներ ու ամենաթողությամբ զբաղվողներ բռնելու փոխարեն, այդ «լավ տղաները» դժբախտ լրագրողի հետևից են ընկել, որի ողջ մեղքն այն է, որ նա ադրբեջանցի է… հետևաբար՝ սոված լրագրող, որը հացի փող վաստակելու համար մասնակցել է ամեն տեսակի համատեղ նախագծերի…»:
Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա Ադրբեջանում ոչ մի լրագրող այնքան հայտնի ու սիրված չէ, որպեսզի նրա կալանավորումը կամ դատապարտումը զգալի ռեզոնանս առաջացնի: Այդ պատճառով էլ ներում շնորհվածների ցուցակում քաղբանտարկյալների բացակայությունը որպես ծաղրանք ընդունեցին միայն մի քանի լրագրողներ, իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում՝ միջազգային:
Ռաուֆ Միրկադիրովի մայրը դատավճիռը լսելուց հետո