«Լվացեք ձեռքերը հեռուստացույցից հետո»․ ֆեյքեր, որոնք օգնում են մեռնել
Կորոնավիրուսի պանդեմիային զուգահեռ աշխարհը ողողել է վարակի, դրա տարածման ուղիների, ինֆեկցիայի դեմ պայքարի մեթոդների մասին ոչ արժանահավատ հաղորդագրությունների հոսքը։ Որոշ երկրներ և/կամ կազմակերպություններ/դավանություններ միտումնավոր օգտագործում են ֆեյքերն իրենց քաղաքական նպատակների համար։
Տեքստը նախապատրաստվել է CODA News–ի կողմից։
Ֆեյք՝ Չինաստանից
«Չինական օրհներգի հնչյունների ներքո Հռոմում իտալացիները վանկարկում են «Շնորհակալություն, Չինաստան», – Թվիթերում գրել է Չինաստանի արտգործնախարարության տեղեկատվության բաժնի տնօրենը և տեսանյութ է հրապարակել, որում Իտալիայի մայրաքաղաքի փողոցներում իտալացիները ծափահարում են հիմնի հնչյունների ներքո՝ որպես շնորհակալության նշան Չինաստանին։
Amid the Chinese anthem playing out in Rome, Italians chanted “Grazie, Cina!”. In this community with a shared future, we share weal and woe together. pic.twitter.com/HYwrheCUEo
— Hua Chunying 华春莹 (@SpokespersonCHN) March 15, 2020
Իտալացիները, հնարավոր է, որ շնորհակալ են Չինաստանին մարդասիրական օգնության համար, սակայն տեսանյութը կեղծ է․ հիմնը մոնտաժված է բավականին անփութորեն։
Փաստերի ստուգման իտալական Pagella Politica կայքը Թայվանի FactCheck Center–ի գործընկերների հետ համագործակցությամբ հետաքննություն է իրականացրել։
Ռուսական պրոպագանդա
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեյի հետ Վլադիմիր Պուտինի հեռախոսային բանակցություններից հետո Ռուսաստանն Իտալիա է ուղարկել մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռներ «Սիրով Ռուսաստանից» գործողության շրջանակում։
Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիայում ռուսական դեսպանատունը Թվիթերում հաղորդել է, որ Ռուսաստանն Իտալիա է ուղարկել ռազմական վարակաբանների ութ խումբ՝ 100 մարդ ընդհանուր թվով, բուժսարքավորումներով և կորոնավիրուսի դեմ պայքարի համար ախտահանման համակարգերով։
Սակայն Մոսկվայի բժիշկներն ասում են, որ իրենք պաշտպանության բազային միջոցների՝ դիմակների և ձեռնոցների պակաս ունեն, որոնք անհհրաժեշտ են հիվանդների աճող թվին դիմակայելու համար։
«Ձեռքերը լվացեք հեռուստացույցից հետո»․ այսպես է իր ընթերցողների համար խնդիրը ձևակերպում ռուսական «Ռոսբալտ» թերթի հոդվածի հեղինակը։ Նա զգուշացնում է, որ կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության պետական արշավը պակաս վտանգավոր չէ, քան պանդեմիան։
Հնդկաստան․ արխայիկ նախապաշարմունքներ
Հնդկաստանի խոշորագույն քաղաքներում՝ ներառյալ Դելին ու Մումբայը, մինչը մարտի 31–ը կարանտին է հայտարարվել։
Կիրակի օրը կառավարությունը խնդրել է քաղաքացիներին 17.00–ին ծափահարել և ափսեներին հարվածել ի պատիվ բուժաշխատողների։
Բժիշկներն ի պատասխան խնդրել են իրենց լրացուցիչ սարքավորումներ և ռեսուրսներ տրամադրել։
Մինչ այդ, WhatsApp–ում տարածվել է էկզոտիկ տեսություն, որով կիսվել է այդ թվում՝ Բոլիվուդի լեգենդար դերասան Բաչանը։
Իբր համատեղ ծափահարություններն ու ափսեների չխկչխկոցը, որն առաջարկել է վարչապետ Մոդին, «համընդհանուր վիբրացիաներ» է առաջացնում, որը բարելավում է արյան շրջանառությունն ու սպանում կորոնավիրուսը։ India Today թերթի հրապարակման մեջ ապացուցվում է, որ համատեղ ծափահարությունները վարակի համար սպառնալիք չեն։
Մոլդովա
Ակտիվիստներն ու լրագրողները Մոլդովայից հաղորդում են կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության ալիքի մասին, որը «ողողել է երկիրը»։
“WatchDog.MD” կազմակերպությունը գրանցել է չինական և ռուսական պրոպագանդայի դեպքերի և դավադրության տեսությունների մեծ քանակ՝ թրաֆիկն ավելացնելու նպատակով։
Կազմակերպությունը դիմել է Google–ի օգնությանը։
Աշխարհաքաղաքական ապատեղեկատվություն Մերձավոր Արևելքում
Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի մասին կեղծ հաղորդագրությունների մի ողջ ալիք կա, որը կոչված է երկպառակություն սերմանել։
Անցյալ շաբաթ սաուդյան լրագրող Նոուրա ալ–Ալմոտերային թվիթ է հրապարակել, որում նա պնդում է, որ Քուվեյթն իմացել է կորոնավիրուսի գոյության մասին 2015 թ–ից։
Իսկ ավելի վաղ, նա մեղադրել էր Քուվեյթին, որ նա Չինաստանին միլիարդներ է վճարել վարակն «աճեցնելու» համար։
Իրանը չի խոստովանում վտանգի իրական մասշտաբները
Փետրվարի վերջին Իրանի Այաթոլլա Խամենեին վարակի մասին բացասական տեղեկությունների տարածման համար մեղադրել էր «թշնամիներին», որոնց նպատակը խորհրդարանական ընտրությունները ձախողելն է։
Սակայն մարտի 19–ին Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը շոկային թվիթ է հրապարակել․
«Յուրաքանչյուր 10 րոպեն մեկ Իրանում կորոնավիրուսից մահանում է մեկ մարդ, վարակվում՝ հիսունը»։