2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո հայերը անմիջապես լքեցին Լեռնային Ղարաբաղը, հենց Ադրբեջանը բացեց Լաչինի միջանցքը։ Ներքին Սզնեք գյուղի բնակիչ Տաթև Միքայելյանը պատմում է, ինչ է կատարվել այդ օրերին իր ընտանիքի հետ։ Նրա հարազատներն ու համագյուղացիները փրկվելու համար փախել են Սզնեքից ձորերով ու անտառներով։ 9 ամիս տևած շրջափակումից հետո գյուղում բենզին չկար մեքենայով տեղաշարժվելու համար։
Տաթևը պատմում է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ անվստահության մասին, ասում, որ նրանք չեն կատարել բնակչությանը պաշտպանելու իրենց պարտավորությունը։ Կարծում է, որ այս պատերազմից հետո Հայաստան մեկնած ավելի քան 100 հազար հայերը կարող են վերադառնալ հայրենիք միայն այն դեպքում, եթե նրանց անվտանգությունը երաշխավորվի միջազգային խաղաղապահ ուժերի կողմից։