Իշխանություն և փող
1. Ֆինանսական օգնություն, որն Աբխազիա այդպես էլ չհասավ
Ռաուլ Հաջիմբան ու Վլադիմիր Պուտինը
Արդեն ավանդույթ է դարձել, որ աբխզական իշխանության ներկայացուցիչների յուրաքանչյուր այց Մոսկվա, կամ կրեմլյան չինովնիկների այցը Սուխում տեղացիների մոտ ընդամենը մի տիպի հետաքրքրություն է առաջացնում. “Իսկ փողերը ե՞րբ են լինելու: Սա ամենատարածված հարցն է, որը ծագում է ռուս-աբխազական հարաբերությունների շրջանակում ոչ միայն անցյալ, այլ նաև նախանցյալ տարիներին:
Այն պահից, երբ 2008թ. օգոստոսին Ռուսաստանն Աբխազիայի անկախությունը ճանաչեց, վերջինս ավելի մեծ կախվածության մեջ ընկավ երկրի բյուջեում Մոսկվայի մասնակցությունից: Փաստացի բյուջե մտնող գումարների կեսը ռուսական օգնությունն է կազմում: Սակայն Աբխազիայի կառավարությունը Կրեմլի կողմից խոստացված ու փաստաթղթով հաստատված 4 մլրդ ռուբլի [մոտ $57 մլն] հատկացումն այդպես էլ չստացավ: Պլանավորված օգնությունից Սուխում հասավ (այն էլ տարվա վերջում) ամբողջ գումարի ընդամենը 7%-ը: Արդյունքում, դեկտեմբերին աբխազական խորհրդարանը ստիպված էր արագ ուղղումներ մտցնել բյուջե՝ զգալիորեն կրճատելով այն:
Այժմ Կրեմլը խոստանում է “լրացնել պակասը եկող տարի՝ դրան ավելացնելով 2016թ. համար նախատեսված ևս 4 մլրդ տրանշը: Եթե նախկինում Սուխումը սպասում էր չորս, ապա այժմ 8 մլրդ ռուբլի է սպասում:
ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը՝ Սուխումին հատկացվելիք օգնության մասին
2. Ընդդիմության բողոքի ալիքը
Հանրահավաք Սուխումում
Հենց բյուջե չմտած օգնությունը, որը դեֆիցիտի և միաժամանակ լուրջ տնտեսական խնդիրների է հանգեցրել, ըստ տեղի փորձագիտական հանրության, պատճառ դարձավ ներքաղաքական անկայունության բարձր աստիճանի, որը ողջ տարի պահպանվել է Աբխազիայում:
Քաղաքական բլոկում միավորված ընդդիմադիր կազմակերպություններն, անցկացնելով մի քանի համաժողով ու կոնֆերանս, ընդհանուր հայտարարի եկան, որ Աբխազիայի ներկայիս նախագահ Ռաուլ Հաջիմբան, որն իր նախընտրական խոստումները չկատարեց, պետք է վաղաժամկետլքի պաշտոնը՝ չսպասելով 3,5 տարի:
Սուխումի “Դինամո մարզադաշտում կայացած ընդդիմադիր ֆորումին Հաջիմբայի հանդեպ այդ հավակնությանը գումարվեց ևս մեկ մեղադրանք, որ նա իշխանության է եկել 2014թ. մայիսի 27-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում:
Այժմ ընդդիմությունը ստորագրահավաք է անցկացնում նախագահ Ռաուլ Հաջիմբային անվստահության հանրաքվե անցկացնելու համար: Գործող Սահմանադրության համաձայն, պլեբիսցիտի կայանալու համար անհրաժեշտ է հավաքել 10 հազ. ստորագրություն:
Ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Ասլան Բժանիայի ելույթը
3. Հաջող հանգստի սեզոն
Անցնող 2015թ.-ն Աբխազիայի պատմության մեջ կմտնի որպես ԽՍՀՄ տարիներից ի վեր ամենառեկորդայինը զբոսաշրջիկների քանակով: Կառավարության տվյալներով, ամռանը Աբխազիա է եկել 3 մլն-ից ավել մարդ՝ մի մասը հանգստանալու, մյուսը՝ հարևան Սոչիից որպես էքսկուրսանտ:
Տեղի հյուրանոցներում ու հյուրատներում ամռանն ազատ համար գտնել պարզապես հնարավոր չէր: Բացի այդ, զբոսաշրջիկների մեծ մասն, ըստ սովետական ավանդույթի, հանգստանում էր մասնավոր սեկտորում:
Երկու ամենաեկամտաբեր տուրիստական կենտրոններն Աբխազիայում՝ Ռից լիճն ու Նոր Աֆոնի քարանձավը, անցյալ տարիների հետ համեմատած գործնականում ավելացրել են իրենց եկամուտը զբոսաշրջիկներից գրեթե կրկնակի:
Նավամատույց Սուխումում
4. Հակաթուրքական պատժամիջոցներ
Ռուս-թուրքական հարաբերությունների լուրջ բարդացումը թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 կործանիչի խոցման հետևանքով չէր կարող չանդրադառնալ Աբխազիայի վրա: Սուխումը ոչ մի կերպ չէր կարող անտեսել Մոսկվայի կողմից կիրառվող հակաթուրքական պատժամիջոցները: Աբխազիայի՝ որպես դաշնակցի պարտքն էր աջակցել Ռուսաստանին, ինչը և նա արեց՝ կրելով լուրջ տնտեսական ու քաղաքական կորուստներ:
Սուխումի արտաքին տնտեսական գործունեության քսան տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային: Բացի այդ Թուրքիայում գրեթե 500 հազ. էթնիկ աբխազ՝ մուհաջիրներ են ապրում, որոնք օտարության մեջ են հայտնվել 19-րդ դարի Կովկասյան պատերազմից հետո:
5. Անցում խառը ընտրական համակարգի
Անցնող տարին բավականին արդյունավետ էր բարեփոխումների անցկացման առումով: Խորհրդարանը փոփոխությունների մի ողջ փաթեթ է ընդունել, որը վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններին, դատական իշխանությանը, նոր մարմին է կազմավորվել՝ գանձապետարանը: Սակայն ամենանշանակալի ու քննարկվող փոփոխությունները մեծամասնականից խառը ընտրական համակարգի անցումն էր: Աբխազական քաղաքական էլիտայի ներսում ընթացող բազմաթիվ փոխզիջումներն այդ անցումը չափազանց թանկ դարձրին, հետևաբար և ամենաքննադատելին: Հասարակության դժգոհությունն առաջացրեց ոչ այնքան նոր ընտրական համակարգը, այլ ապագա խորհրդարանում պատգամավորների քանակը 35-ից 55 դարձնելու որոշումը: