Ինչպես է Բաքուն նշում գլխավոր տոնը
Նովրուզը ադրբեջանական Նոր տարին է, և ամենասիրված տոնը: Եվ հաստատ այն ամենահինն է, քանի որ Նովրուզը ազդարարում է բնության նոր շրջանը՝ գարնանային գիշերահավասարը (այս տարի մարտի 20-ին):
Նովրուզի հետ կապված են մեծ քանակությամբ սովորույթներ ու հավատալիքներ, և դրանք բոլորը խորհրդանշում են նորացում, հնից ազատում, նոր կյանքի սկիզբ: Այդ ավանդույթների մեծ մասը պահպանվել է զրադաշտական ժամանակներից: Կրակի վրայով ցատկելը, պարտադիր մեծ մաքրությունը տոնից առաջ, մեծ քանակությամբ կալորիական քաղցրավենիքը, որը հատուկ թխում են մեծ քանակությամբ, որպեսզի բաժանեն նաև բարեկամներին. այս ամենը Նովրուզն է:
Տոնի կապակցությամբ Ադրբեջանում անպայման ոչ աշխատանքային մեկ շաբաթ է լինում: Տոնը նշվում է, որպես կանոն, մարտի 20-21-ին, տոնական սեղանը գցում են մարտի 19-ի երեկոյան: Սեղանին անպայման պետք է փլավ, խոնչա (ծլեցրած ցորենով ու քաղցրավենիքով սկուտեղ) լինի: Խոնչայի մեջ լինում է նաև ներկած ձու և մոմեր են տեղադրվում ընտանիքի անդամների քանակով: Տոնական երեկոյին վառում են մոմերը, եվ եթե դրանք ուղիղ են վառվում, ուրեմն բոլորը նոր տարում առողջ են լինելու:
Նշանադրված երիտասարդների ծնողներն այս տոնին ամենամեծ հոգսերն են ունենում: Փեսայի ծնողները պետք է հարսի համար խոնչա հավաքեն: Սակայն այն տարբերվում է սեղանին դրվող խոնչայից: Սինու, ավելի ճիշտ, սինիների վրա կարող են տարբեր տեսակի նվերներ լինել՝ թանկարժեք շոկոլադե կոնֆետներից մինչև կոսմետիկա, հագուստ և օծանելիք: Բայց ավանդական քաղցրավենիքով գոնե մեկ սկուտեղ պետք է լինի: Այս ամենով փեսայի բարեկամները հանդիսավորությամբ գալիս են հարսի տուն:
Կրակի վրայով ցատկելը Նովրուզի գլխավոր հեթանոսական ծեսերից է: Այդ օրը կրակ են վառում բոլոր բակերում: Համարվում է, որ յուրաքանչյուր ոք պետք է ցատկի կրակի վրայով գոնե 3 անգամ, քանի որ այդ զրադաշտական մաքրության ծեսը հիվանդությունների յուրօրինակ «պրոֆիլակտիկա է» մեկ տարի երկարությամբ:
Կարևորությամբ երկրորդ ավանդույթը գլխարկ նետելն է: Երեխաները հարևանների դռան զանգը տալիս են և թաքնվում, դռան առջև թողնելով իրենց գլխարկները: Տանտերերը պետք է քաղցրավենիք լցնեն գլխարկների մեջ: Տանտիրուհիները նախօրոք կոնֆետներ, փախլավա և աղանձ են պատրաստում: Ի դեպ, եթե հանկարծ մեկը դուռը չբացի, համառորեն կշարունակեն զանգել:
Բաքվի կենտրոնում և բուլվարում Նովրուզի առթիվ տոնավաճառներ ու համերգներ են կազմակերպում: Տոնի գլխավոր խորհրդանիշ հերոսները Կեչալն (ճաղատ) ու Քյոսան (սակավամազ) են. դա երկու ծիծաղելի հագուստներով երիտասարդներ են, ովքեր մարդկանց են զվարճացնում:
Նովրուզի հաճելի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն երբեք քննադատություններ չի առաջացնում: Բոլոր մնացած տոներին ադրբեջանական սոցցանցերում ագրեսիվ են արձագանքում. նրանք բաժանվում են տոնի կողմնակիցների և ընդդիմադիրների: Իսկ Նովրուզը սուրբ տոն է, և ոչ ոք երբեք չի հավակնում:
20.03.2016, 11.00
19.03.2016
Համաձայն հնագույն զրադաշտական ավանդույթների, գարնանային գիշերահավասարի նախօրեին անհրաժեշտ է փառավորել 4 տարրերքները, որոնցից յուրաքանչյուրը տոն է: