Ինչպե՞ս կատարյալ երեխա դաստիարակել
Կատարյալ երեխա դաստիարակելը շատ հեշտ է: Դրա համար պետք է հետևել քայլ առ քայլ ինստրուկցիային: Այսպիսով, սկսենք:
Ահա այն կանոնները, որոնց պետք է հետևել
1. Միշտ ժամանակին զարթնեք. դա նշանակում է, որքան հնարավոր է, շուտ և միշտ նույն ժամին:
2. Անմիջապես հավաքեք անկողինը:
3. Վեր կենալուց հետո լվացվեք, հագնվեք, թեյ խմեք և սպորտով զբաղվեք: Կարելի է վազել: Ծայրահեղ դեպքում պարզապես վարժություններ արեք:
4. Նախաճաշեք օգտակար մթերքով. կաթը, հավկիթը, կաթնաշոռը ձեր ընկերներն են: Սուրճն ու թխվածքը՝ ձեր թշնամիները:
5. Միշտ ժամանակին եկեք աշխատանքի: Ճանապարհին ինչ-որ մի աուդիոգիրք լսեք ժամանակը չվատնելու համար:
6. Աշխատավայրում զրույցով մի ընկեք, չէ՞ որ դուք զրուցելու չեք եկել: Զրուցել կարելի է ընդմիջմանը:
7. Միշտ սիրալիր և հարգալից եղեք գործընկերների և ղեկավարության հանդեպ:
8. Ամեն օր սառը ջրով ցայվեք, այդ ժամանակ կուռ առողջություն կունենաք և աշխատանքից չեք ընկնի:
9. Մի մոռացեք ծնողներին ուշադրության նշաններ ցուցաբերել, հաճախ զանգեք նրաց, այցելեք:
10. Ձեր իրերը կատարյալ դասավորված պահեք. դարակները բացելիս այնտեղից ոչինչ չպետք է մարդու գլխին ընկնի: Հագուստը կոկիկ ծալեք: Գուլպաները՝ նույնպես:
11. Լվացարանում երբեք ափսե մի կուտակեք: Կերաք՝ միանգամից լվացեք: Եվ մի մոռացեք երեկոյան աղբը թափել, այլապես մինչև առավոտ մկներ ու խավարասերներ կհավաքվեն:
12. Ընկերություն արեք կյանքում հաջողությունների հասած մարդկանց հետ, այլ ոչ թե անհաջողակների, հարբեցողների և անբանների:
13. Երեկոյան սոցցանցերում մի նստեք: Ավելի լավ է գիրք կարդալ և ժամանակին քնել քունն առնելու համար:
14. Միշտ ճշմարտությունն ասեք:
15. Ժամանակին կատարեք ձեր բոլոր գործերը, մի ձախողեք վերջնաժամկետները, ոչինչ վաղվան մի թողեք:
Այսպիսով, հետևեք այս կանոններին (բնականաբար պետք է սկսել երեխայի ծնվելուց առաջ), և այդ ժամանակ ձեր երեխաները ելք չեն ունենա, աչքերն այս աշխարհում կբացեն, կտեսնեն ձեզ՝ իրենք համար ամենահարազատ և կարևոր մարդկանց, և պարզապես պահվածքի ձեր մոդելը կվերցնեն որպես միակ հնարավորը: Օհ, այո, ևս մեկ պայման կա: Դուք պետք է երջանիկ լինեք՝ ճիշտ կենսակերպ վարելով: Դժբախտ ծնողներն այն բանի երաշխիքն են, որ երեխան վաղ թե ուշ ամեն ինչ հակառակն է անելու:
Եթե այս մեթոդը ձեզ դուր չի գալիս, կարող եմ ուրիշ տարբերակներ առաջարկել: Օրինակ, մեթոդ համար երկրորդը:
Այս 15 կետ ունեցող ցուցակում նշում եք այն, ինչ պահանջում եք երեխայից: Օրինակ, ժամանակին զարթնել և քնել, անկողինը հավաքել և այլն: Հետո նշեք այն կանոնները, որոնց ինքներդ եք հետևում: Ես, օրինակ, երբեք տնից դուրս չեմ գալիս առանց լավ և օգտակար նախաճաշի: Իսկ այժմ նայեք, թե որ կետերն են հայտնվել երկու ցուցակում էլ: Թղթի վրա գրեք դրանք: Այ դա կարող եք երեխաներց պահանջել: Իսկ մնացածի մասին պարզապես մոռացեք:
«Ես սպորտով չեմ զբաղվում, բայց դու զբաղվիր, մի կրկնիր իմ սխալները». սա չի աշխատում: Դաստիարակման մի մեթոդ կա՝ օրինակ ծառայելը: Մնացածը սատանայից է, հատկապես ճառ կարդալն ու պատիժները: «Մայրս սպորտով է զբաղվում, այդ պատճառով էլ նա գեղեցիկ է, ուրախ և ողջ օրվա ընթացքում կարող է քայլել ու չհոգնել». սա միակ բանն է, ինչի վրա կարող եք հույս դնել երեխայի բարի կամքից զատ:
Ես հիմա չեմ խոսում այն մասին, որ պրոֆեսորների երեխաները պրոֆեսոր չեն դառնում, իսկ հավաքարարների երեխաները՝ հավաքարար: Սակայն գրքերի, գործերի պլանավորման, ուտելու, ֆիզիկական ակտիվության հանդեպ վերաբերմունքի հարցում երեխաները ընդօրինակում են ձեզ: Սա ծամած է թվում, սակայն դա օգնում է հասկանալ և կարևոր սկզբունք կիրառել. դուք չեք կարող պահանջել այն, ինչ ինքներդ չեք անում:
Ճիշտ ապրելակերպ կարելի է միայն ցույց տալ: «Գլուխը մտցնել», «ներշնչել» այն հնարավոր չէ:
Ես ամեն օր փորձում եմ դա անել՝ երեկոյան դեռահաս աղջկաս անկողին ուղարկելով: Երկու տարեկանում նրան հնարավոր էր լողացնել ու ննջասենյակ տանել: Այժմ նա 12 տարեկան է և դրա համար չափազանց խոշոր է: Եվ 12-ից շուտ չի քնում: Քանի որ նրա մայրը գիշերվա 3-ից շուտ չի քնում: Ես մեծ եմ և ոչ ոքի առջև հաշվետու չեմ, ես արդարացումներ ունեմ՝ «ես սիրում եմ աշխատել, երբ բոլորը քնած են և ոչ ոք չի շեղում»: Երեխաներն էլ պատճառներ ունեն կատարյալ չլինելու:
Հնարավոր է, որ այդ մենք պետք է համակերպվենք, որ երեխան «կոշիկները կրկին մաքրում է վերջին պահին» կամ «կրկին ինչ-որ հիմարություն է ուտում»:
Համակերպվեք, եթե միայն ձեզ դուր է գալիս կիրակի երկար քնել, իսկ ծանր օրվանից հետո բազմոցին պառկել՝ գարեջրով ու չիպսով: Իսկ եթե դուք ճիշտ վարքի կողմնակից եք, դե ինչ, ուրեմն վերադառնանք ինստրուկցիային: Սկսե՛ք հենց հիմա:
Հրապարակվել է 15.12.2016