Ինչո՞ւ արժե հանգստանալ Եգիպտոսում։ Ինչպե՞ս չսխալվել ուղևորություն ընտրելիս
Ինչո՞ւ Եգիպտոս։ Ինչո՞վ կարող է այս երկիրը գրավել մարդկանց սրտերն ավազից, բուրգերից և ծովից բացի։
JAMnews-ը «Ինտերկո Թրավլ» վրացական զբոսաշրջային ընկերության հետ միասին փորձելու է պարզել, թե ինչ է պետք իմանալ Եգիպտոս ուղևորվելու մասին, թե ինչպես է պետք զբոսաշրջային տուր վերցնել, ուղեգիր գնել և այլն։
__________________
Ինչո՞ւ ուղեգիր գնել։ Մի՞թե չեմ կարող ինքնուրույն տոմսեր և հյուրանոց ամրագրել
Ուղեգիրը զգալիորեն կթեթևացնի կյանքը։
Առաջին հերթին, դա հարմարավետություն է, ժամանակի և ուժերի տնտեսում։ Լոգիստիկ հարցերը մեկը քո փոխարեն արդեն լուծում է։
Երկրորդը, վստահության հարց է։ Հեղինակավոր և փորձառու ընկերությունները զբոսաշրջային վայրերում իրենց գործընկերներն ունեն, այդ պատճառով էլ շանսերը, որ այնտեղ ժամանելիս հյուրանոցի փոխարեն անապատում կհայտնվեք, քիչ են։
Եվ գլխավորը գինն է։ Եթե լուրջ զբոսաշրջային ընկերություն դիմեք, որը խնամքով է վերաբերվում իր հեղինակությանն, ապա զբոսաշրջային փաթեթը էժան կնստի։ Սա նրա հաշվին է, որ լուրջ զբոսաշրջային գործակալությունները գործընկերային ավիաընկերությունների և հյուրանոցների միջոցով ոչ թանկ ծառայություններ են մատուցում։
Ժամանակ և փող ունես և որոշել ես ուղեգի՞ր գնել։ Ինչո՞ւ հենց Եգիպտոս
Եթե հակիրճ պատասխանենք, ապա Եգիպտոս հասնելը հեշտ է, էժան, իսկ հանգստանալը՝ հարմարավետ։
Իսկ հիմա ավելի մանրամասն։ Մենք հինգ պատճառ կնշենք, որոնք ապացուցում են, որ Եգիպտոսի ծովային հանգստավայրերը լիարժեք հանգստի արժանապատիվ ընտրություն են․
1) Թբիլիսիից դեպի Եգիպտոս յուրաքանչյուր շաբաթ երկու կանոնավոր չվերթ կա։ Առանց ընդմիջման երեք ժամ տևողությամբ թռիչք, և դուք արդեն տեղում եք առանց որևէ լրացուցիչ տանջանքների։
2) Եգիպտոսում միշտ լավ եղանակ է։ Ցանկացածն, ով գոնե մեկ անգամ հանգստացել է վրացական հանգստավայրերում, լավ է հասկանում, թե որքան կարևոր է դա։ Եգիպտոսում անցկացված յուրաքանչյուր օրն արևոտ է լինելու։
3) Առանձին հիշատակման են արժանի Կարմիր ծովի բոնուսները․ առաջին հերթին՝ չոր կլիման, յոդով հարուստ ջուրն ու օդը։ Ինչպես նաև աշխարհի ամենագեղատեսիլ ստորջրյա աշխարհներից մեկը․ կորալյան խութեր, ձկներ և այլն, իսկական դրախտ՝ դայվինգի սիրահարների համար։
4) Եգիպտոսի ևս մեկ յուրահատկությունը ցանկացած ճաշակի հանգստավայրերի հասանելիությունն է։ Այստեղ կարելի է հանգստանալ լյուքս դասի հյուրանոցներում, կարելի է ընտանիքով կամ ընկերների հետ բյուջետային համարներ վերցնել և անմոռանալի ժամանակ անցկացնել լավ գներով և լավ սպսարկմամբ։ Կարճ Ասած՝ կարող եք Եգիպտոս մեկնել՝ ձեր բյուջեին և պահանջներին համապատասխան։
5) մի բան էլ․ Եգիպտոսը միայն ծով, արև ու ավազ չէ (թեև դրանից էլ ոչ ոք չէր հրաժարվի ձանձրալի ցուրտ ձմեռվանից հետո)։ Եգիպտոսում բացառիկ պատմական հուշարձաններ կան, էկզոտիկ անապատ, բացարձակ յուրահատուկ մշակույթ։ Ծովային հանգստավայրերից մի քանի ժամ հեռավորության վրա բազում հետաքրքիր վայրեր կան
Համոզեցինք։ Որոշեցիք Եգիպտոս մեկնել։ Ի՞նչ պետք է անել
Առաջին հերթին, անհրաժեշտ է կապվել վստահելի և բարեխիղճ զբոսաշրջային գործակալության հետ և պարզել, թե ինչ փաթեթներ է այն առաջարկում։
Ինչ վերաբերում է տոմսերին, ապա Վրաստանից Եգիպտոս հասնելը հեշտ է։ Շաբաթը երկու անգամ չվերթներ կան դեպի Շարմ էլ Շեյխ, իսկ ամռանն ավելանում է ևս մեկը՝ դեպի Հուրգադա։
Երբեմն զբոսաշրջային ընկերություն գնալու ժամանակ չկա։ Արդյո՞ք առցանց կարելի է դիմել
Կարելի է։ Կարող եք օգտվել «Ինտերկո Թրավլ» առցանց հարթակից՝ Goegypt.ge, և առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու ուղեգիր գնել։
Սակայն եթե հյուրանոցի ընտրության հարցում լրացուցիչ խորհուրդներ անհրաժեշտ լինեն, ապա ձեզ կօգնի «Սագզուրի» զբոսաշրջային ընկերությունը։ Այստեղ էլ հենց կարելի է վարկ ձևակերպել։
Արդյո՞ք վիզա է անհրաժեշտ
Շարմ էլ Շեյխ մեկնելու համար վիզա պետք չէ, եթե չեք պատրաստվում հեռավոր էքսկուրսիայի։ Օդանավակայանում ժամանելիս ձեր անձնագրում անվճար այսպես կոչված Սինայի կնիք են դնում, որը Եգիպտոսի որոշակի տարածքներում գտնվելու իրավունք է տալիս։
Իսկ Հուրգադայի համար լիարժեք վիզա է պետք, սակայն այն կարելի է առանց որևէ խնդրի ստանալ Հուրգադայի օդանավակայնում։ Այն արժե 25 դոլար (այս գումարը զբոսաշրջային ընկերության սպասարկման արժեքի մեջ ներառված չէ)։ Վիզան հնարավորություն է տալիս ճամփորդել երկրի հարավում և ծանոթանալ Եգիպտոսի տեսարժան վայրերին։
Ի՞նչ է պետք հաշվի առնել հյուրանոցի ընտրության ժամանակ
Առաջին հերթին, պետք է հասկանալ, թե ինչ տիպի հանգիստ եք նախընտրում՝ աղմկո՞տ, թե՞ Հանդարտ։
Կարևոր է նաև, թե ում հետ եք ճամփորդում՝ ընկերների՞, թե՞ երեխաների։ Գուցե երկուսով եք և ռոմանտիկ հանգի՞ստ եք նախընտրում։
Կան հյուրանոցներ, որոնք adult only ծառայություն են առաջարկում․ այդտեղ երեխաների հետ չեք կարող տեղավորվել։
Եթե ուզում եք լավ հանգստանալ, պետք չէ այնպիսի հյուրանոց ընտրել, որի տարածքում ողջ գիշեր երաժշտությունը թնդում է։
Եթե երեխաների հետ եք հանգստանալու, ապա Եգիպտոսը կարող է դրախտային պայմաններ առաջարկել։ Այստեղ շատ են երեխաների հանգստին ուղղված հյուրանոցները՝ մանկական լողավազաններով, ակվապարկերով, մանկական տարբեր զվարճալի ծրագրերով։ Այդ ամենը հյուրանոցի արժեքի մեջ է մտնում։ Հյուրանոցներից շատերում անվճար քաղցրավենիք, հյութեր և պաղպաղակ է նախատեսված։
Այնպես որ, ավելի լավ է այնպիսի հյուրանոց ընտրել, որում երեխաների ցանկությունները բավարարելու համար լրացուցիչ ծախսեր պետք չեն։
Որքա՞ն կարժենա հանգիստը Եգիպտոսում
Մեկշաբաթյա ուղեգիրը մեկ մարդու համար արժե 1200 լարի և ավելին [մոտ $450], գինը փոխվում է՝ կատեգորիայից կախված։
Գները կախված են հյուրանոցի որակից, հյուրանոցային համարների և առաջարկվող ծառայություններից։
Եգիպտական հյուրանոցները հիմնականում աշխատում են аll inclusive սկզբունքով։ Դա ենթադրում է սնունդը, զվարճանքն ակվապարկում, լողավազանից ու լողափից օգտվելը, սառն ու տաք ըմպելիքներից, ալկոհոլից օգտվելը։ Այսինքն՝ վճարում եք ուղեգրի համար, իսկ այդ ամենն արժեքի մեջ արդեն ներառված է։
Պետք է հաշվի առնել, որ ուղեգրի արժեքի մեջ չեն մտնում էքսկուրսիաները դեպի պատմական վայրեր, մարզական և ծովային զվարճանքներն ու սպա-կենտրոնների ծառայությունները։
Եվս մեկ խորհուրդ․ որքան շուտ ամրագրեք հյուրանոցն, այնքան էժան կլինի հանգիստը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վաղ ամրագրման դեպքում հնարավոր չի լինի փոխել զբոսաշրջային փաթեթը, իսկ դրանից հրաժարվելը տուգանք է նախատեսում։
Հուրգադա՞, թե՞ Շարմ էլ Շեյխ
Սա, իրոք որ, հարցերի հարցն է, որը Համլետի հարցի հետ կարելի է համեմատել։
Կարծիք կա, որ Շարմ էլ Շեյխում ավելի տաք է, քան Հուրգադայում։ Սակայն երկու հանգստավայրերում էլ ջերմաստիճանը նույնն է, այդ պատճառով էլ ընտրությունը պետք է անել այլ չափանիշներով։
Հարկ է իմանալ, որ երկու հանգստավայրերում էլ ավազե փոթորիկներ են լինում։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ զբոսաշրջային ընկերությունեը լավ իրազեկված լինի առափնյա հատվածի մասին, և որ արժանահավատ տվյալներ ու ճիշտ պատասխան ստանաք։
«Ինտերկո Թրավլը» գիշերային կյանքի սիրահարներին խորհուրդ է տալիս Շարմ էլ Շեյխը։ Բարեր և ակումբներ կան նաև Հուրգադայում, սակայն Շարմ էլ Շեյխում գիշերային կյանքը շատ ավելի ակտիվ է։
Հուրգադան նախընտրելի է, եթե ձեզ հետաքրքրում է Եգիպտոսի հարավը։ (Եգիպտոսի հենց հարավում են կենտրոնացած երկրի մշակութային հուշարձաններն, այդ թվում՝ Լուքսորը, Կարնիկան, Արքաների հովտի դամբարաններն, Էդֆուն, Կոմ-Օմբոն, Ասուանի ամբարտակն, Աբու-Սիմբելը։ Այդ ամենը կարելի է տեսնել Նեղոս գետով զբոսնելիս)։
Լուքսորը Հուրգադայից չորս ժամվա հեռավորության վրա է։ Կարելի է տուրեր գնել, որոնք հյուրանոցներ են առաջարկում։ Դրանք վճարովի են։
Ե՞րբ կարելի է հանգստանալ Եգիպտոսում
Եգիպտոսի ծովային հանգստավայրերը տարվա բոլոր եղանակներին արդիական են։ Սակայն կատարյալ ժամանակն, այնուամենայնիվ, գարունն ու աշունն է։
Ամառը Եգիպտոսում բավականին շոգ է, թեև Կարմիր ծովի լողափերը լի են հանգստացողներով․ ծովի սառնությունն ու անապատի չոր կլիման հավասարակշռում են միմյանց և հիանալի պայմաններ ստեղծում։ Հետևաբար, ամռանն ավելի լավ է հանգստանալ ծովային հանգստավայրերում։
Խորհուրդ․ եթե ցանկանում եք ամռանը հանգստանալ, ավելի լավ կլինի սահմանափակվել միայն ծովային հանգստավայրերով և խուսափել ճամփորդություններից դեպի պատմական տեսարժան վայրեր, քանի որ ծովից հեռանալիս անտանելի շոգի կլինի։
Ձմռանը Եգիպտոս մեկնելը հրաշք է թվում․ ցրտից հայտնվում ես չափավոր տաք կլիմայում։ Տարվա այս եղանակին այստեղ շոգ չէ, արևի տակ գտնվելը տանջալից չէ, այլ հաճելի։
Ձմեռը դեպի պատմական տեսարժան վայրեր էքսկուրսիաների համար օպտիմալ ժամանակաշրջան է, օդի ջերմաստիճանը 23 աստիճանից բարձր չէ։
Աշունն ու գարունը կատարյալ ժամանակահատված են Եգիպտոսի ծովային հանգստավայրեր այցելելու համար։ Միջին ջերմաստիճանը 25 աստիճան է։ Գներն ավելի ցածր են, քան ամռանը։
Այսպիսով, վաղ գարնանը Եգիպտոսում հանգստանալը խելամիտ է ցանկացած տեսանկյունից՝ և հոգնեցնող ձմեռվանից հետո ուժերը վերականգնելու և էժանության տեսանկյունից։
Ժամանակակից զբոսաշրջության ամենակարևոր հարցը․ որքանո՞վ է եգիպտական ուղղությունն անվտանգ
Եգիպտոսն անվտանգ ուղղություն է, և սա հաստատում է վիճակագրությունը։
2018 թ-ին Եգիպտոսն 8.5 մլն զբոսաշրջիկ է ընդունել, ինչը 55%-ով ավելին է, քան անցյալ տարի։ Սրանք Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներն են (UNWTO)։
Այդ նույն հաշվետվությունում ասվում է, որ վերջին տարիներին Եգիպտոսում եվրոպացի զբոսաշրջիկների թվի զգալի ավելացման միտում է նկատվում։ դա նշանակում է, որ Եգիպտոսը կարողացել է ապացուցել ճամփորդության անվտանգությունն ամերիկացի և եվրոպացի հյուրերին։
Եվս մեկ միտում է ռուս զբոսաշրջիկների թվի նվազումը։ 2016թ-ից հետո Ռուսաստանի և Եգիպտոսի միջև բարդ հարաբերություններ են ձևավորվել, դադարեցվել են չվերթները։
Այն երկրների տասնյակը, որոնց ներկայացուցիչները սիրում են հանգստանալ Եգիպտոսում, հետևյալ տեսքն ունի․
1. Գերմանիա 2. Չեխիա 3. Լեհաստան 4. Մեծ Բրիտանիա 5. Ուկրաինա 6. Հոլանդիա 7. Ավստրիա 8. Բելգիա 9. Սլովակիա 10. Բելառուս
Այնուհետև գալիս են Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան։
Արդյո՞ք Վրաստանից հաճախ են մարդիկ Եգիպտոս ուղևորվում
Շատ հաճախ։ Եվ ոչ միայն Վրաստանից, այլև հարավկովկասյան ողջ տարածաշրջանից՝ և Հայաստանից, և Ադրբեջանից։
2018թ-ի տվյալներով՝ Եգիպտոս 12 234 մարդ է այցելել, որոնք օգտվել են տարբեր զբոսաշրջային ընկերությունների ծառայություններից։
Ինչպես ասում են «Ինտերկո» ընկերությունում, իրենց հաճախ են դիմում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ։ Վրացական տուրօպերատորը նրանց գրավում է ցածր գներով և լավ համբավով։
Էլ ի՞նչ է պետք իմանալ Եգիպտոսում հանգստի մասին
•Ձմռանը Եգիպտոսում տաք է, սակայն երեկոյան այնուամենայնիվ սառն է, տաք հագուստ անհրաժեշտ կլինի (թեթև բաճկոն, շարֆ)։
•Լողափերում արգելված է հավաքել ու երկրից դուրս տանել կորալների կտրոներ, խեցիներ, քարեր։ Արգելված է նաև ձկնորսությամբ զբաղվել լողափերում։
•Երեկոյան վեցից հետո լողափի գոտին անվտանգության նկատառումներով փակվում է։ Երեկոյան արգելված է օգտվել լողավազաններից
•Եգիպտոսում արևը շատ ակտիվ է, այնպես որ, չարժե առանց պաշտպանիչ քսուքի արևտի տակ պառկել անգամ անձրևանոցի տակ։
Բոնուս՝ «Ինտերկո Թրավլից»
Եգիպտոսի թոփ 10 տեսարժան վայրերը, որոնք ընկերությունն առաջարկում է իր վեբ կայքում
1) Գիզայի բուրգեր և Սֆինքս,
2) Լուքսոր,
3) Ասուան,
4) Սինայ լեռ,
5) Կարմիր ծովի հանգստավայրեր,
6) Սիվա օազիս,
7) քրիստոնեկական և իսլամական Կահիրե,
8) Ալեքսանդրիա,
9) նավով զբոսանք Նեղոսի վրայով,
10) դայվինգ «Տիստլեգորմ» խորտակված նավի մերձակայքում։
Այս վայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։