Օրինագիծը, որն արգելում է Ստալինի հիշատակը հավերժացնել Ինգուշիայի տարածքում, հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն են ընդունել:
«Ստալինի հիշատակը տարածաշրջանի տարածքում հավերժացնելու արգելքի» մասին օրինագիծն ընդունվել է 1944թ-ի փետրվարի 23-ին ինգուշ ժողովրդի արտաքսման 73-ամյա տարելիցի նախօրեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Օրենքը Ստալինի հիշատակը հավերժացնելու արգելք է նախատեսում, որը զանգվածային բռնաճնշումների է ենթարկել բազմաթիվ ազգերի և առանձին քաղաքացիների», — ասել է հանրապետության խորհրդարանի նախագահ Զելիմխան Եվլոևը:
Նա նշել է, որ օրենքով արգելք է սահմանվում ոչ միայն Ստալինի հուշարձանի, կիսանդրու տեղադրման, նրա անվամբ քաղաքներ, գյուղեր և փողոցներ կոչելու վրա, այլ նաև հասարակական վայրերում և վարչական տարածքներում առաջնորդի նկարը տեղադրելու վրա:
«Սրբապղծություն է մի մարդու հերոսացնել և հուշարձաններ տեղադրել, որն արտաքսման է դատապարտել տասնյակ ժողովուրդների, բռնապետի, որի ժամանակ գնդակահարվել և բանտեր են նետվել ինտելիգենցիայի և զինվորականության տասյակ հազարավոր ներկայացուցիչների», — հայտարարել է Ժողովրդական ժողովի պատգամավոր Մարիամ Ամրիևան:
1944թ-ի փետրվարի 23-ին ինգուշ և չեչեն ժողովուրդներն աքսորվել են Ղազախստան և Ղրղզստան: Ճանապարհին և 13-ամյա աքսորի ժամանակ սովից, ցրտից և հիվանդություններից զոհվել է աքսորվածների մեկ երրորդ մասը: