Թերեզա Մեյը Մեծ Բրիտանիայի վարչապետ կմնա։
Բրիտանական խորհրդարանի ներքին պալատի՝ Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն են հայտնել Թերեզա Մեյին, հաղորդում է Բի-Բի-Սին։ Հիմա արդեն խորհրդարանի հերթն է։
Թերեզա Մեյին՝ որպես կուսակցության առաջնորդի վստահություն հայտնելու վերաբերյալ հարցը քննարկման դնելու պատճառը Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հեռանալու պայմանների վերաբերյալ նրան առաջարկված համաձայանգիրն է դարձել։ Շատերն այն բրիտանական կողմի համար ոչ շահեկան են համարում։ Եվ ի նշան բողոքի Մեյի կառավարությունը երկու նախարար է լքել։
2016 թ-ի մայիսին Մեծ Բրիտանիայում Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվե տեղի ունեցավ։ Դրա արդյունքում նվազագույն առավելությամբ հաղթեցին այդ կազմակերպությունը լքելու կողմնակիցները։ Ինչպես ցույց են տալիս սոցիոլոգիական հետազոտություններն, այն ժամանակ ելքի օգտին էին քվեարկել հիմնականում տարեցները, որոնք պահպանողական հայացքներ ունեն։ Դեմ էր քվեարկել մեծ մասմաբ երիտասարդությունն ու բնակչության տնտեսապես ակտիվ մասը։
Այդ օրվանից Եվրամիության և Մեծ Բրիտանիայի միջև բաժանման պայմանների շուրջ բանակցություններ են ընթանում, մինչ ընթացակարգը փակուղում է։
Կուսակցական հարց
Այն բանի օգտին, որ Թերեզա Մեյը շարունակի ղեկավարել կուսակցությունը, քվեարկել է 200 պատգամավոր։ Դեմ է արտահայտվել 117-ը։ Քվեարկությունը գաղտնի է եղել։
•Արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարող է ռուսական գործակալ լինել
•Տնտեսական ճգնաժամ Թուրքիայում․ ոստիկանությունը վերահսկում է հացի գները
Այսպիսով, Մեյը շարունակում է լինել պահպանողականների կուսակցության առաջնորդն ու պահպանել վարչապետի պատոնը։ Այժմ մեկ տարվա ընթացքում ոչ ոք չի կարող կրկին քվեարկություն նախաձեռնել՝ Մեյին որպես կուսակցության առաջնորդի անվստահություն հայտնելու համար։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը, Պահպանողական կուսակցության 48 պատգամավոր կուսակցության ղեկավարությանը պաշտոնական նամակներ էր փոխանցել, որում անվստահություն էր հայտնել վարչապետին, որը ներկայացնում է նաև Պահպանողական կուսակցությունը։
Այդ նամակները, որոնք ստորագրվել էին Համայնքների պալատի տորիների 15%-ի կողմից, բավարար էին կուսակցության առաջնորդին վստահություն հայտնելու հարցը պահպանողականների խմբակցության քվեարկությանը դնելու համար։
Խորհրդարանի հարցը
Այժմ ինտրիգը տեղափոխվում է բրիտանական խորհրդարան, որը պետք է կողմ կամ դեմ քվեարկի Եվրամիությունից դուրս գալու Մեյի առաջարկած պլանին։
Այդ պլանի ընդունման շանսերը 50:50 են։ Եվ ընդդիմությունը, և իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորներից շատերը դժգոհ են դրանից։ Գլխավոր վիճելի հարցը Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի և ԵՄ անդամ Իռլանդիայի Հանրապետության միջև խիստ (ենթադրում է լիարժեք մաքսային ընթացակարգեր) սահման անցկացնելն է։
Իրադարձությունների զարգացման տարբերակներ
Մեծ Բրիտանիան կշարունակի բաժանումը Եվրամիությունից, որը շարունակվում է արդեն մոտ երկու տարի և ուղեկցվում է ինտրիգներով, բողոքի միլիոնանոց ցույցերով և նոր հանրաքվեի կոչերով։
Եթե Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժի ԵՄ-ն լքելու Թերեզա Մեյի պլանը, երկրին կարող է սպասվել․
•ԵՄ անդամակցության վերաբերյալ նոր հանրաքվե,
•ԵՄ-ն առաց համաձայնագրի լքելն, ինչը հղի է Մեծ Բրիտանիայի տնտեսության համար լուրջ հետևանքներով,
•արտահերթ խորհրդարանական ընտրություններ։