Թափ Գարագոյունլու գյուղի պատմությունները
Թափ Գարագոյունլու գյուղը մոտ է շփման գծին՝ հայկական ԶՈՒ դիրքերից մոտ 300 մետր հեռավորության վրա, Նավթալան քաղաքից դեպի հարավ: Գյուղի բնակիչները հենց Նավթալանում են աշխատանք փնտրում, եթե տանը հարմար բան չեն գտնում: Ապրիլի սկզբին շփման գծում իրավիճակի սրումից հետո հենց այնտեղ են գյուղացիներն ուղարկել իրենց երեխաներին: Սակայն մեծերի մեծ մասն ապրում է գյուղում՝ Կարմի Խաչի վրաններում, կիսաքանդ կամ կանգուն տներում:
Ֆաիկ Մուստաֆաև
Գյուղի ուսուցիչ Ֆաիկ Մուստաֆաևի իրավիճակի բարդությունն այն է, որ նրա տունը երկրորդ անգամ է գնդակոծումից փլուզվել: Առաջին անգամ՝ 2014-ին Թափ գյուղում, երկրորդ անգամ՝ 2016-ի ապրիլին՝ Թափ գարագոյունլույում:
Զաքարիա Մուստաֆաև
Զաքարիա Մուստաֆաևը Նավթալանում ավտոբուսի վարորդ էր աշխատում: Սակայն 2007թվից, երբ հեռացել է աշխատանքից և չի կարողացել ուրիշը գտնել, հիմնականում տնտեսությամբ՝ անասնապահությամբ է զբաղվել և այգի խնամել:
Անար Սաֆարով և Ալիմա Մամեդովա
Անար Սաֆարովն աշխատում է Նավթալանի ԱԻՆ-ում որպես հրշեջ: Նրա կինը՝ Ալիմա Մամեդովան, դասավանդում է գյուղի դպրոցում: Երբ գյուղում սովորականից ավելի վտանգավոր դարձավ, երեխաներին ուղարկեցին բարեկամների մոտ, իսկ իրենք մնացին գյուղում: Նրանց բախտը բերեց. տանը փլվել է միայն մի սենյակ, պատուհանների ապակիներն են կոտրվել, բայց հնարավոր է ապրել:
- Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք:
- 2016թ. հակամարտության գոտում սրացումը տևել է ապրիլի 2-ից 5-ը: Ապրիլի 5-ին կողմերը կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել, սակայն փոխհրաձգությունը շարունակվում է փոքր մասշտաբներով: Ադրբեջանն ու Հայաստանն իրար մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար:
- Հակամարտության կողմերի պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվությունն իրարամերժ է և թույլ չի տալիս պատասխանել այն հարցին, թե ով է սկսել ռազմական գործողությունները, ով՝ պատասխանել: Միջազգային աղբյուրները դեռևս նույնպես չեն կարողանում պատասխանել այդ հարցին:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ: