Ընտրություն, որը ոչ ոք չի ուզում անել
Ֆեյսբուքի ադրբեջանական հատվածն, ընդհանուր առմամբ, նման հարց իրեն չի տալիս: Օգտատերերը հիմնականում կլանված քննարկում են, թե ով է իրավացի, իսկ ով՝ ոչ: Թուրքական դրոշի պատկերներն արդեն բավականին խոսուն են: Որքան էլ առանձին քաղաքացիներ կարոտեն Խորհհրդային Միությունը, Թուրքիան Ադրբեջանին ամենամոտ պետությունն է, իսկ մշակույթի, մտածողության ու լեզվի նմանությունը Թուրքիան հասարակ ադրբեջանցու համար դարձնում է սիրելի հարևան:
Թուրքական օդուժի հարյուրամյակն է
Նրանք, ովքեր Ռուսաստանին բռնապետական հակումներով “մեծ եղբայր են համարում, հիանում էին այն փաստով, որ թուրք զինվորականները ռուսական կործանիչ են խոցել: Հետևյալ ոգով գրառումներ հայտնվեցին. «Նրանց տեղն է», «Թուրքերը նրանց պատժեցին ու ճիշտ արեցին»:
Թուրքիայի և Ռուսաստանի կողմից որևէ լուրջ քայլի հնարավորությանը մարդիկ, կարծես, չեն հավատում: Եվ շատերը չեն կարծում, որ դա կարող է Ադրբեջանին վնասել:
«Ճշտի կամ սխալի մասին վեճն անիմաստ է: Թուրքիան պետք է կարծի, որ ինքն է ճիշտ, իսկ Ռուսաստանը՝ որ ինքը: Կոնֆլիկտն անխուսափելի է, այդ պատճառով էլ թող ինքները պարզեն: Մեր ի՞նչ գործն է»:
«Առաջին հերթին, իմ կարծիքով, պատերազմ չի լինելու: Քանի որ տնտեսական առումով երկու երկրներն էլ կախված են միմյանցից: Կարծում եմ, Պուտինն ու Էրդողանը դա հրաշալի հասկանում են, այդ պատճառով էլ չեն գնա կտրուկ քայլերի: Իսկ եթե ամեն դեպքում պատերազմ սկսվի, Ադրբեջանի համար դա կնշանակի, որ ինչ-որ մի պահի նա պետք է ընտրություն կատարի երկու երկրների միջև: Մյուս կողմից, աշխարհագրական առումով մենք Թուրքիային սահմանակից ենք: Եվ, իհարկե, այս «թեժ» տարածաշրջանում հերթական ռազմական հակամարտություն մեզ պետք չէ: Հատկապես, որ մեր ռազմավարական գործընկեր Թուրքիայի դիրքերի թուլացումը կարող է հարվածել և մեր շահերին: Մասնավորապես, խոսքը գնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին»:
«Դե հա, եթե Ռուսաստանի ու Թուրքիայի միջև վեճ լինի, ստիպված կլինենք ընտրել, ինչպես 1914-18թթ… Եվ ընտրությունը հազիվ թե Թուրքիայի օգտին լինի Ղարաբաղի, ռուսական շուկայից կախվածության, ռուսական տնտեսությունում կատարված ներդրումների, Ռուսաստանի հարակից շրջանների բնակչության հետ հնարավոր խնդիրների պատճառով»:
Պաշտոնական անձինք սկզբում լռում էին, հետո վերջապես նույն միտքն արտահայտեցին. «Թող իրենք գլուխ հանեն»: Վտանգավոր ու անկանխատեսելի Ռուսաստանի ու եղբայրական Թուրքիայի միջև խուսանավելու հեռանկարը Բաքվում ոչ ոքի մոտ ուրախություն չառաջացրեց:
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը «Twitter»-ում գրեց, որ երկու կողմերի հետ էլ Ադրբեջանը կապված է պատմական կապերով. «Երկու պետությունների հետ մեր հարաբերություններն ամենաբարձր մակարդակում են: Ադրբեջանը շատ է ցանկանում, որ իր երկու ընկերների միջև առճակատում չլինի: Ադրբեջանը պատրաստ է իր ներդրումն ունենալու Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններում առկա լարվածությունը մեղմելու գործում»: