Զինված տղամարդը նոյեմբերի 20-ին ժամը 17.00-ին ներխուժել է Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայի «ՄԲՍ» միկրոֆինանսական կազմակերպության շենք և ինը մարդու պատանդ վերցրել։
Հանցագործը պահանջում է բանկային տոկոսադրույքները նվազեցնել մինչև յոթ տոկոս և դեղորայքի գներն, ինչպես նաև երկրում արգելել խաղային բիզնեսը։
Ուղիղ հեռարձակումը դադարեցնելու կոչով, քանի որ դա սպառնում է քաղաքացիների և ոստիկանների կյանքին, լրագրողներին է դիմել պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեն։
«Զերծ մնացեք նաև ոչ ստույգ տեղեկություններ տարածելուց», — մեդիային է դիմել Սիրաձեն։
Ընդամենը մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 21-ին, Վրաստանի արևմուտքում գտնվող Զուգդիդի քաղաքում պատանդներ էին վերցվել։
Բադրի Էսեբուա անունով հանցագործը ներխուժել էր Վրաստանի բանկի մասնաճյուղ և պատանդ վերցրել 43 մարդու։
Կես միլիոն դոլար ստանալուց հետո, որը նա պահանջում էր, Էսեբուան ազատ էր արձակել պատանդներին և թաքնվել։
Էսեբուան մինչ այսօր ձերբակալված չէ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։