Եվրոպական ֆիլմերի փառատոն Բաքվում․ հոլանդական կատու, հունգարական ձի, ֆրանսիացի «անդեմ» նկարիչ
Բաքվում բացվել է Եվրոպական կինոյի 9-րդ փառատոնը, որը կազմակերպվել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության կողմից։ Այն կտևի մինչև հոկտեմբերի 21-ը, և ադ ընթացքում Բաքվի հասարակությունը կարող է անվճար 19 եվրոպական հարաբերականորեն նոր ֆիլմ դիտել։
Ահա, օրինակ, դրանցից մի քանիսը։
«Վայրի Ամստերդամ» վավերագրական ֆիլմը փառատոնին մասնակցելու է եկել Նիդերլանդներից ռեժիսոր Մարկ Վերկերի և պրոդյուսեր Իգնաս վան Սխայկոմի հետ։ Ֆիլմը պատմում է Ամստերդամ քաղաքի կենդանիների մասին, սակայն ոչ բնության մասին սովորական վավերագրական ֆիլմերի ոճով․ պատմությունը պատմվում է կատվի անունից։ Նրանից ենք իմանում, թե ինչպես են քաղաքում ապրում սկյուռները, աղավնիները, ջրլող կենդանիները Ամստերդամի հայտնի ջրանցքներում և անգամ ծովախեցգետինները։
Ինչպես նշում են ռեժիսոները, ֆիլմի նախաատրաստական աշխատանքները միայն՝ բնապահպանների և այլ մասնագետների հետ խորհրդատվությունները, կես տարի են տևել։ Ֆիլմը դիտարժան, դինամիկ և ժամանկակից է ստացվել։ Օրինակ, ջրանցքից հատուկ մեքենաներով հեծանիվներ դուրս բերելը կարծես տեսարան լինի թրիլերից, որովհետև իսկական դրամա է ջրի հատակում ապրող ծովախեցգետինների համար։
«Կինչեմ» ֆիլմը ծագումով Հունգարիայից է, և դրա գործողությունը նույնպես կենդանու շուրջ է՝ մի արիստոկատի պատկանող արշավաձիու, որը ստիպված է ապրուստի գումար վաստակել ձիարշավով։ Սակայն իրականում ֆիլմը ձիարշավարանին ձիերի դիմակայության մասին չէ, այլ Ավստրիական կայսրությունում բարձր հասարակության ներկայացուցիչների դիմակայության, որի մի մաս էր նաև ներկայիս Հունգաիան։ Եվ մինչ երիտասարդ արիստոկրատն ինքնամոռաց վիճում է ավստրիական բանակի սպայի հետ, նրան է սիրահարվում այդ սպայի դուստրը՝ ազատամիտ Կլարան, որն, իր հերթին, պայքարում է իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։
Գերմանացի ռեժիսոր Կրիստիան Պետցոլդի «Բարբարա» ֆիլմը դրամա է, որը նկարահանվել է 2012 թ-ին, որը հանդիսատեսին տեղափոխում է 1980 թվական, երբ Գերմանիան դեռ երկու մասի էր բաժանված Բեռլինյան պատով։ Գլխավոր հերոսուհին ապրում է ԳԴՀ-ում և երազում է հեռանալ այնտեղից։ Նա ստիպված է աշխատել խուլ մի գյուղում, և նրան մշտապես հետևում են, իսկ նա հետևողականորեն փախուստի պլան է մշակում, և, թվում է, թե նրան ոչինչ չի կարող խանգարել, նույնիսկ՝ ամենակարող Շտազին։ Ոչինչ, բացի գործընկերոջ հանդեպ անսպասելիորեն և անժամանակ ծագած զգացմունքը։
Այգարս Գրաուբայի լատվիական «Երազանքի թիմ 1935» ֆիլմը նույնպես 2012թ-ին է նկարահանվել և նույնպես առաջարկում է այլ ժամանակ տեղափոխվել՝ միայն ավելի հեռու մինչպատերազմյան 1935 թվական, երբ Ժնևում կազմակերպվել է Բասկետբոլի առաջին եվրոպական առաջնությունը։ Մասնակցությունն այդ առաջնությանն ազգային հավաքականներից յուրաքանչյուրի համար սպորտի պատմություն մտնելու հիանալի հնարավորություն էր։ Այդ շանսից ցանկանում է օգտվել նաև Լատվիայի հավաքականը։ Սակայն մարզիչ Բաումանիսը հասկանում է, որ ոթե պետք է ձգտել հակառակորդի հանդեպ հաղթանակն տանել, այլ սեփական անձի։
«Խալիմայի ուղին» ֆիլմը խորվաթ ռեժիսոր Արսեն Անտոն Օստոյիչի աշխատանքն է, որը պատմում է 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաարյունալի պատերազմներից մեկի՝ Հարավսլավիայի պատերազմի մասին։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հետպատերազմյան Բոսնիայում։ Խալիմա անունով կինը, որը կորցրել է ամուսնուն և որդուն, երազում է գտնել նրանց աճյունները՝ նորմալ հուղարկավորելու համար։ Դա հնարավոր է անել միայն ԴՆԹ-անալիզի միջոցով։ Եվ եթե ամուսնուն գտնելն ավելի հեշտ է, ապա որդու հետ կապված դժվարություններ են առաջանում։ Այժմ Խալիման պետք է բարդ ճանապարհ անցնի իր տղայի կենսաբանական մորը գտնելու համար, որին նա մեծացրել է որպես սեփական երեխային։ Չէ՞ որ միայն դա թույլ կտա նրա աճյունը նույնականացնել մյուսների շարքում։
Պատերազմին և նրա հետևանքներին է նվիրված նաև ֆրանսիական «Ցտեսություն այնտեղ՝ վերևում» ֆիլմը։ Սակայն այստեղ խոսքը գնում է Առաջին աշխարհամարտի մասին։ Պատմությունը սկսվում է դրա վերջին օրերին, երբ երկու երիտասարդ զինվոր՝ հարուստ ընտանիքում ծնված նկարիչ Էդուրադն ու բանկի նախկին աշխատակից Ալբերը, ստիպված են չարամիտ կապիտանի հրամանով մահվան գնալ։ Էդուարդը փրկում է Ալբերին՝ այլանդակելով իր դեմքը, և այդ դեպքն ամուր կապում է երկու ընկերներին․ այժմ Էդուարդը «ստվեր»-նկարիչ է, իսկ Ալբերը՝ նրա իմպրեսարիոն։
Ցուցադրություններից զատ փառատոնի շրջանակում վարպետաց դասընթացներ և եվրոպացի ռեժիսորների հետ քննարկումներ են նախատեսված։