Դպրոցականները պատերազմում
Ի՞նչ են սովորում Հարավային Կովկասի տարբեր ծայրերի դպրոցականները ռեգիոնի տարածքում տեղի ունեցած 3 հետխորհրդային կոնֆլիկտների՝ Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի և Հարավային Օսիայի մասին:
Վրաց-աբխազական հակամարտություն
ուսանկարը՝ Գեորգի Ցագարելի
Բաքու. Վրաց-աբխազական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Վրաց-աբխազական կոնֆլիկտի մասին միակ հիշատակումը 9-րդ դասարանի պատմության դասագրքում է հանդիպում: Այն վերաբերում է 2008թ-ի օգոստոսյան պատերազմին: Եվ դա ընդամենը հիշատակում է՝ միայն մեկ պարբերություն:
Այստեղ ուշադրություն է գրավում «ռազմական ներխուժում» եզրույթի օգտագործումը, բայց բացակայում է «տարածքների բռնակցում» եզրույթը:
1990-ականների սկզբի իրադարձությունները Ադրբեջանի պատմության դասագրքերից մեկում ընդհանրապես չեն հիշատակվում:
Երևան. վրաց-աբխազական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Այս թեման բարձրացվում է միայն դասագրքերից մեկում՝ հումանիտար հոսքի 12-րդ դասարանի «Համաշխարհային պատմության» երկու գլուխներում՝ “ԽՍՀՄ փլուզումն ու “Ժամանակակից հակամարտությունների մասին, սակայն նույնպես մի քանի պարբերությամբ:
Դպրոցականների հետևյալ մոտեցումն է առաջարկվում:
Մի փոքր ավելի մանրամասն տեղեկատվություն է տրվում 2008թ-ի դեպքերի հետ կապված:
Այլևս ոչ մի տեղեկատվություն վրաց-աբխազական հակամարտության մասին Հայաստանի պատմության դասագրքերում չկա:
Սուխում. վրաց-աբխազական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Արդեն 5 տարի է, ինչ դպրոցականներն այստեղ Աբխազիայի պատմությունն ուսումնասիրում են միասնական դասագրքով: Դրա հեղինակն է Իրինա Կուակուասկիրը, և տարբեր դասարաններում տարբեր բաժիններ են ուսումնասիրվում:
Նախորդ դասագիրքը, որը նախապատրաստվել է հայտնի աբխազ պատմաբաններ Ստանիսլավ Լակոբայի և Օլեգ Բգաժբայի կողմից, շատ ակադեմիական էր և դժվար էր ընկալվում: Այն հրատարակվել էր 1980-ականներին՝ վրաց-աբխազական պատերազմից առաջ, և ի սկզբանե բուհերի համար էր նախատեսված:
ԽՍՀՄ փլուզումից հետո փոխված իրողությունները ստիպեցին աբխազական կառավարությանը անհապաղ պատմության խորհրդային դասագրքերին փոխարինող փնտրել: Բացի այդ, դպրոցներում նոր առարկա հայտնվեց՝ Աբխազիայի պատմություն: Իսկ քանի որ կարճ ժամանակահատվածում մշակել և դպրոցների համար հարմարեցված դասագրքեր թողարկել հնարավոր չէր, ստեղծված բացը որոշեցին լրացնել Լակոբայի և Բգաժբայի աշխատությամբ:
Ներկայիս դասագիրքը գործնականում չի տարբերվում նախորդից պատմական դեպքերի մեկնաբանման առումով՝ մեկ բացառությամբ. նոր դասագրքում մի քանի գլուխ հայտնվեց վրաց-աբխազական և Աբխազիայի հետպատերազմյան փուլի մասին:
Վրաց-աբխազական հակամարտությանը մի քանի մեծ գլուխ է հատկացված, որի համար կիրառվում է “Աբխազիայի ժողովրդի 1992-1993թթ-ի հայրենական պատերազմը անվանումը: Աբխազիայի տարածք վրացական ուժերի մտնելը ներկայացվում է որպես ագրեսիայի ակտ:
Վրաց-աբխազական հակամարտության մասին առաջին հիշատակումը հանդիպում է 6-րդ դասարանի բաժնում:
Պատերազմի սկզբի վերաբերյալ պաշտոնական աբխազական վարկածից զատ դասագրքում ներկայացված է նաև այսպես կոչված “իրադարձությունների վրացական վարկածը:
Մասնավորապես, դպրոցականներին փոխանցվում է, որ, ըստ Վրաստանի վարկածի, նա ստիպված է եղել զորք մտցնել Աբխազիայի տարածք գնացքների վրա հարձակումների և թալանի պատճառով: Որպես Վրաստանի համար Աբխազիայի տարածք զորք մտցնելու մեկ այլ պատճառ է նշվում այն, որ պետք էր ազատ արձակել վրացական կառավարության երկու անդամների՝ Ալեքսանդր Կավսաձեին և Ռոման Գվենցաձեին, ում աբխազիայում գերի էին վերցրել Վրաստանի տապալված նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները:
Սակայն հետո դասագրքի հեղինակն ընդհանրացնում է.
Դասագրքում նաև ասվում է, որ զորքեր մտցնելու պատճառն իրականում «Աբխազիայի հարցին» վերջ տալու վրացական կողմի ցանկությունն էր: Որպես ապացույց ձեռնարկում մեջբերվում են այն ժամանակվա վրացական զորքերի հրամանատար Գեորգի Կարկարաշվիլիի խոսքերն, ով պատերազմի սկզբին աբխազներին իր հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ «չի ափսոսի հայրյուր հազար վրացու աբխազական ողջ ազգը ոչնչացնելու համար»:
Դասագրքում նույնպես նշվում է, որ վրացական զորքերի նշանակետը ոչ թե միայն աբխազներն էին, այլ նաև հանրապետության ոչ վրացախոս ողջ բնակչությունը:
Դասագիրքը Աբխազիայի վրացի բնակչության մեծ մասի վարքն ու արձագանքը պատերազմին, ինչպես նաև հետագա գործողությունները որակում է որպես «Աբխազիայի հինգերորդ շարասյուն»:
Ըստ դասագրքի հեղինակի, «Վրաստանի կողմից Աբխազիայի դեմ հրահրված դաժան պատերազմը երկու ազգերի հարաբերությունների պատմություն կմտնի որպես ամենաողբերգական էջ»:
Թբիլիսի. Վրաց-աբխազական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Վրաց-աբխազական հակամարտությունն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դասարանի պատմության գրքի այն բաժնում, որը նվիրված է Վրաստանի անկախացմանը: Դպրոցականներն իրադարձությունների հետևյալ վարկածին են ծանոթանում:
Այնուհետև դասագրքում շեշտվում է, որ Աբխազիայի Գերագույն խորհուրդն իրավունք չուներ այդ հռչակագիրն ընդունելու, քանի որ քվորում չի եղել:
Հակամարտության կարևոր պահերն ու ժամանակագրությունը դասագրքում տեղավորվել են կես էջի վրա: Մասնավորապես նման տեղեկատվություն է տրվում.
Ինչն է զարմանալի, որ տարբեր դասարանների պատմության դասագրքերում տեղեկատվությունը չի փոխվում: 9-րդ և 12-րդ դասարանների դասագրքերում նույն կարճ տեքստերն են:
Հարցի նման հակիրճ ներկայացմանը վրացի ուսուցիչները հիմնականում հետևյալ բացատրությունն են տալիս. հակամարտությունը քաղաքական հարց է, և դրան վերջնական քաղաքական գնահատական չի տրվել: Երբ դա տեղի ունենա, կարտացոլվի կրթության ազգային պլանի մեջ, և հետո հավանաբար, կփոխվեն պատմության դասագրքերը: Իսկ մինչ այդ պատմության դասագրքերի ոչ մի հեղինակ իր վրա քաջություն չի վերցնի հստակ գնահատական տալ:
Ինչպես պարզվում է դպրոցի պատմության ուսուցիչների հետ զրույցից, նրանց մի մասը բավարարվում է դասագրքում առկա տեղեկատվությամբ: Իսկ մնացածներն ինքնուրույն ընտրում են, թե որ ուղղությամբ տանել դասը:
Պատմության ուսուցիչ Էլիսո Չուբինաշվիլի.
«Մենք՝ ուսուցիչներս, երեխաներին բացատրում ենք, որ հակամարտությունը ԽՍՀՄ հանցագործ քաղաքականության մաս էր, երբ խրախուսվում էր անջատողականությունն ու ներմուծվում էին հակավրացական տրամադրություններ: Բացի այդ, մենք բացատրում ենք, որ Կովկասում բոլոր հակամարտությունների հրահրողը իր շահերը հետապնդող Ռուսաստանն է»:
Զրույցի ընթացքում Չուբինաշվիլին ընդունում է, որ խոսքը գնում է այն մասին, թե նա ինչպես է դասը վարում, այլ ոչ թե դպրոցի պատմության մասնագետների ընդհանուր մոտեցման մասին, և որ «պատմության վարկածը, որը երեխաները լսում են, կախված է կոնկրետ ուսուցչի հայացքներից»:
«Վրացական ուսումնարան» դպրոցի պատմության դասախոս Սիմոն Մասխարաշվիլին կարծում է, որ «այն դասագրքերը, որոնցով մենք սովորեցնում ենք երեխաներին, պիտանի են միայն մի բանի համար՝ հակադասագրքերի օրինակ ծառայելու»:
«Այդ գրքերում անհասկանալի է դեպքերի էությունը, պատճառահետևանքային կապերը չեն նշմարվում: Պատմությունը պետք է քաղաքական դոկտրինների համար տեսական հիմք լինի, այն աշակերտներին պետք է ուղղություն ցույց տա, թե ինչի հետ մենք գործ ունենք, ինչ է տեղի ունեցել, ով ենք մենք: Սակայն նման ոչ մի բան ներկայիս դասագրքերում չկա»:
Ընդհանուր առմամբ, վրաց-աբխազական հակամարտության մասին այն տեղեկատվությունը, որը երիտասարդները Վրաստանում ստանում են դպրոցն ավարտելիս, հետևյալ տեսքն ունի.
6-րդ դասարանի աշակերտներն իմանում են, որ 1801թ-ից սկսած Ռուսաստանը տարբեր ձևերով պատերազմում է Վրաստանի հետ: Երեխաներին բերում են այն մտքին, որ վրաց-աբխազական հակամարտությունն աբխազների և վրացիների դիմակայություն չէ. իրավիճակը հրահրվել է Ռուսաստանի կողմից:
Ցխինվալ. վրաց-աբխազական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Այդ իրադարձությունների մասին մի փոքր պարբերությամբ հիշատակվում է 11-րդ դասարանի «20-րդ և 21-րդ դարասկզբի Ռուսաստանի պատմությունը» դասագրքի «ԽՍՀՄ փլուզման պատճառներն ու ազգային կոնֆլիկտները» բաժնում: Վրաց-աբխազական հակամարտությունը ներկայացվում է պարզապես որպես ԽՍՀՄ փլուզման հետևանք:
Ելենա Յաշինա, Ցխինվալի №2 դպրոցի պատմության ուսուցչուհի.
«Դասագրքում հպանցիկ խոսվում է էթնիկ կոնֆլիկտների մասին, որոնք տեղի էին ունենում Հարավային Օսիայում, Աբխազիայում և Լեռնային Ղարաբաղում ԽՍՀՄ փլուզումից հետո: Այդ պատճառով էլ մենք՝ ուսուցիչներս, պարզապես պատմում ենք աշակերտներին այն, ինչ ինքներս գիտենք այն ժամանակ տեղի ունեցաղ իրադարձությունների մասին
Լեռնային Ղարաբաղի հակամարտություն
Բաքու. Ղարաբաղյան հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Ղարաբաղյան հակամարտությունն առաջին անգամ հիշատակվում է 3-րդ դասարանի «Աշխարհի հետ ծանոթություն» առարկայի դասագրքում: Պատմությունը հետևյալ կերպ է ներկայացվում:
Հաջորդ դասարանների դասագրքերում տեղեկատվություն է հայտնվում այս հակամարտությանը խորհրդային իշխանությունների մասնակցության մասին:
Առավել մանրամասն և հաճախ է դասագրքերում հիշատակվում 1992թ-ի փետրվարի 26-ին Խոջալու քաղաքում խաղաղ բնակիչների սպանությունը նույնսիկ այնպիսի առարկաների դասագրքերում, ինչպիսիք են գրականությունը, շրջակա միջավայրը:
8-րդ դասարանում Ղարաբաղի պատմությունն ուսումնասիրվում է որպես առանձին առարկա:
«1990-ականներին և նույնիսկ 2000-ականների սկզբին ադրբեջանական դպրոցներում ուսումնական պլան էին կազմում հին խորհրդային դասագրքերի հիման վրա: Իրավիճակը սկսեց փոխվել ավելի ուշ», — պատմում է պատմության ուսուցիչ Վահիդ Սամեդովը:
Նրա խոսքով, պատմության դասագրքերի գլխավոր խնդիրը աղավաղումն է. ներկայացված չեն որոշ փաստեր, մյուսներն էլ ուռճացված են: Բացակայում է քննադատական ընկալումը: Դասավանդումը մեխանիկական բնույթ է կրում, ասում է նա. այսինչը գրավեց սա, մեկը հաղթեց մյուսին:
Դպրոցի պատմության դասագրքերում կան օրինակներ, որոնք կարող են որակավորվել որպես ատելության լեզու: Օրինակ, 11-րդ դասարանի պատմության դասագրքում:
Կամ մեկ այլ օրինակ 5-րդ դասարանի դասագրքից.
Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ընտանիքների ջարդերն ու սպանությունները 1988թ-ի փետրվարի 28-ին, որոնք սովորաբար ներկայացվում են որպես փաստ, որը ղարաբաղյան հակամարտությունն անխուսափելի դարձրեց, դասագրքերում ներկայացված են որպես հենց հայերի կողմից կազմակերպված սադրանք:
Եվս մեկ օրինակ 11-րդ դասարանի պատմության դասագրքից:
Եվս մեկ օրինակ 9-րդ դասարանի պատմության դասագրքից.
Ադրբեջանում երիտասարդները դպրոցն ավարտելիս հիմնականում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակ պատկերացում են ունենում. հակամարտությունը Հայաստանի կողմից միակողմանի ագրեսիա էր Ադրբեջանի դեմ:
Երևան. Ղարաբաղյան հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Ղարաբաղյան պատերազմին և դրա արդյունքում ձևավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման պատմությանը Հայաստանի 9-րդ դասարանի նորագույն պատմության դասագրքում մի քանի գլուխ է նվիրված:
Այս տարբերակը շատ քիչ է տարբերվում նախորդ դասարանների հակիրճ հիշատակումներից: Ընդհանուր առմամբ ներկայացվում է ռազմական գործողությունների ժամանակագրությունը, ընդ որում, հակառակորդին վերաբերող հատվածներում ակնհայտ վիրավորանքներ չկան:
Ղարաբաղյան հակամարտության ամենավիճելի հատվածը՝ Խոջալուի դեպքերը, ներառված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» թեմայի մեջ: Դասագրքում այն տրված է ռազմական գործողությունների նկարագրության հետ միասին:
Ընդհանուր առմամբ Հայաստանի դպրոցական դասագրքերում բոլոր կովկասյան հակամարտությունների վերաբերյալ միատեսակ մոտեցում է դրսևորվում. ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առաջնահերթ է պետությունների տարածքային ամբողջականության հանդեպ:
Սուխում. ղարաբաղյան հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Ղարաբաղյան հակամարտության մասին դպրոցականները կարող են իմանալ միայն պատմության ռուսական դասագրքերից և իմանալ պատահաբար: Դպրոցի պատմության գլխավոր դասագիրքը Աբխազիայի պատմության դասագիրքն է: Դրանում չեն հիշատակվում դեպքեր, որոնք կապ չունեն Աբխազիայի հետ:
Թբիլիսի. ղարաբաղյան հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Վրաստանի դասագրքերում չի ուսումնասիրվում: Կովկասի պատմությունն ընդհանրապես չի ուսումնասիրվում: Ինչպես ասում է պատմության ուսուցիչ Լամարա Լեշելավան, «ուսումնական 12 տարիների ընթացքում դպրոցում նախատեսված է միայն մեկ դաս ութերորդ դասարանում՝ նվիրված Ռուսատսանի, և Կովկասի, Շամիլի և լեռնեցիների հարցերին: Դրան 1-2 դասաժամ է հատկացվում»:
«Այդ պատճառով էլ Ղարաբաղում 2016-ի ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները Վրաստանի աշակերտների մոտ ոչ մի հետաքրքրություն չառաջացրին», — ասում է Կեշելավան:
Ցխինվալ. ղարաբաղյան հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Այնպես, ինչպես վրաց-աբխազական կոնֆլիկտը, ղարաբաղյան հակամարտությունը հիշատակվում է միայն մեկ ընդհանուր նախադասությամբ Ռուսաստանի պատմության 11-րդ դասարանի դասագրքում և ներկայացվում որպես ԽՍՀՄ փլուզման հետևանք:
Վրաց-հարավօսական հակամարտություն
Բաքու. վրաց-հարավօսական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Առաջին և միակ հիշատակումը հակամարտության մասին առկա է 9-րդ դասարանի պատմության դասագրքում, և դա փաստացի նույն անորոշ և զգույշ նախադասությունն է, որը գրված էր նաև վրաց-աբխազական հակամարտության մասին:
Տեղեկատվությունը, որն Ադևբեջանի երիտասարդները ստանում են այդ կոնֆլիկտի մասին դպրոցն ավարտելիս, այսպիսի տեսք ունի. Ռուսաստանը ներխուժեց Վրաստան (տարածքների բռնակցման մասին հիշատակում չկա), սակայն, չնայած որ Վրաստանն Ադրբեջանի վաղեմի և կարևոր ռազմավարական գործընկերն էր, Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունն Ադրբեջանին թույլ չտվեց դիվանագիտական աջակցությունից զատ Վրաստանին այլ օգնություն ցուցաբերել:
Երևան. վրաց-հարավօսական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Հայաստանի դպրոցական դասագրքերում վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտությունները չեն տարանջատվում: Դրանք ներկայացված են 12-րդ դասարանի համաշխարհային պատմության դասագրքում և նկարագրված են մի տեսանկյունից: Հակամարտությունները վերին աստիճանի ընդհանրացված են և ներկայացված գլոբալ իրադարձությունների ֆոնին, առաջին հերթին՝ ԽՍՀՄ փլուզման:
Ինչպես և վրաց-աբխազական հակամարտության դեպքում, Հարավային Օսիայի դեպքերը միայն մի փոքր մանրամասն են ներկայացված 2008թ-ի դեպքերի համատեքստում: Մեկ պարբերությամբ գրանցվում է արդյունքը. ռազմական գործողությունների դադարեցում ԵՄ միջնորդությամբ, բանակցությունների սկիզբ և որոշ երկրների կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչում:
Սուխում. վրաց-հարավօսական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Հարավային Օսիայում 1880-ականների վերջում և 1990-ականների սկզբում տեղի ունեցած իրադարձությունների մասին դպրոցականները կարող են իմանալ միայն ընդհանուր պատմության ռուսական դասագրքերից և պատահաբար:
Սակայն Հարավային Օսիայում 2008թ-ին տեղի ունեցած պատերազմը բավականին մանրամասն ներկայացված է Աբխազիայի պատմության 5-9-րդ դասարանների դասագրքի՝ Աբխազիայի անկախության ճանաչմանը նվիրված գլխում:
«Վրաստանի նոր ագրեսիան» անվանմամբ բաժնում բավականին մանրամասն նկարագրված է, թե ինչպես է սկսվել այս պատերազմը:
Ընդհանուր առմամբ Աբխազիայի երիտասարդները դպրոցն ավարտելիս հետևյալ տեղեկատվությունն են ստանում հակամարտության վերաբերյալ.
«Վրաստանն ագրեսիայի ակտ է գործել Հարավային Օսիայի հանդեպ, իսկ Ռուսաստանը վերջում օգնության հասավ և փրկեց օսերին ցեղասպանությունից»:
Ընդհանուր առմամբ Աբխազիայի երիտասարդները դպրոցն ավարտելիս հետևյալ տեղեկատվությունն են ստանում հակամարտության վերաբերյալ.
«Վրաստանն ագրեսիայի ակտ է գործել Հարավային Օսիայի հանդեպ, իսկ Ռուսաստանը վերջում օգնության հասավ և փրկեց օսերին ցեղասպանությունից»:
Թբիլիսի. վրաց-հարավօսական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Հակամարտության մասին առաջին հիշատակումը 9-րդ դասարանի պատմության դասագրքում է: Դպրոցականներին ընդհանրացված տարբերակ է առաջարկվում ընդամենը մեկ պարբերության տեսքով:
9-րդ և 12-րդ դասարանների դասագրքերում պարզապես կրկնվում է այս պարբերությունը:
Այսպիսով, Վրաստանում երիտասարդները դպրոցն ավարտելիս հետևյալ գիտելիքներն են ունենում վրաց-հարավօսական հակամարտության մասին, ինչպես և վրաց-աբխազականի մասին. վրաց-աբխազական հակամարտությունը ոչ թե օս և վրացի ժողովուրդների դիմակայություն էր, այլ Ռուսաստանի կողմից հրահրված իրավիճակ:
Ցխինվալ. վրաց-հարավօսական հակամարտության վարկածը դպրոցական դասագրքերում
Հարավային Օսիայում հարավային Օսիայի պատմության դասագիրք չկա և որևէ դասագրքում այդ կոնֆլիկտի հետ կապված առանձին գլուխ չկա: Միակ և շատ հակիրճ տեղեկատվության աղբյուրը 11–րդ դասարանի Ռուսաստանի պատմության դասագիրքն է, որով սովորում են Հարավային Օսիայի աշակերտները: Դրանում այդ իրադարձությունները ներկայացվում են որպես ԽՍՀՄ փլուզման հետևանք:
Ինչպես պատմում են Հարավային Օսիայի դպրոցի ուսուցիչները, նրանք սեփական նախաձեռնությամբ և հայեցողությամբ նյութեր են պատրաստում հանրապետության նորագույն պատմության վերաբերյալ:
Օրինակ, Ցխինվալի № 2 դպրոցի պատմության ուսուցչուհի Ելենա Յաշինան ընտրում է իրադարձությունների հետևյալ հաջորդականությունը:
“19-րդ դարի դեպքերից հետո անցնում ենք ժամանակակից պատմությանը, և ես անպայման պատմում եմ օսերի ցեղասպանության մասին, որը վրացիներն իրականացրել են 20-րդ դարի 20-ական թվականներին: Հետո երեխաների հետ մենք քննարկում ենք 1980-ականների վերջի և 1990-ականների սկզբի, ինչպես նաև 2008թ-ի իրադարձությունները:
Հարավային Օսիայի բոլոր դպրոցներում սակայն կան ստենդներ, որոնց վրա կարճ տեղեկատվություն կա Օսիայի ժամանակակից պատմության մասին, հիմնականում՝ առանցքային տարեթվերը:
Հարավային Օսիայի դպրոցներում տարին մի քանի անգամ անցկացվում են “խիզախության դասեր՝ Անկախության օրը (սեպտեմբերի 20), Սահմանադրության օրը (ապրիլի 8), Հայրենիքի պաշտպանի օրը (փետրվարի 23), համարվում է, որ այդ օրը 1992թ-ին ստեղծվել են Հարավային Օսիայի Հանրապետության զինված ուժերը: Այդ օրերին դպրոցականները ռեֆերատներ են պատրաստում՝ հավաքելով հարազատների հիշողություններն ու տեղեկատություն համացանցից, հոդվածներ լրատվամիջոցներից:
Սպասվում է, որ նոր ուսումնական տարում բարձր դասարանների աշակերտնրի համար Հարավային Օսիայի պատմության միասնական դասագիրք կհայտնվի, սակայն թե իրադարձությունների ինչպիսի մեկնաբանություն և տերմինաբանություն կօգտագործվի դրանցում, դեռևս անհայտ է:
Հոդվածում արտահայտած մտքերը փոխանցում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ: